Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Աղվեսն ասեղի վրա


Այո, հնարամտությունը կյանքում ամենից գլխավոր բանն է, և աշխարհում բարոն Մյունհաուզենից ավելի հնարամիտ մարդ չի եղել։
Մի անգամ ռուսական անտառում մի սև աղվեսի պատահեցի։
Այդ աղվեսի մորթին այնքան լավն էր, որ գնդակով կամ կոտորակով փչացնելն ափսոս էր։
Ոչ մի րոպե չկորցնելով, գնդակը հրացանի փողից հանեցի, հրացանը կոշկակարի երկար ասեղով լցրի և արձակեցի։
Որովհետև աղվեսը կանգնած էր ծառի մոտ, այդ պատճառով ասեղը նրա պոչն ամուր մեխեց ծառի բնին։
Ես առանց շտապելու մոտեցա աղվեսին և սկսեցի մտրակել։
Նա ցավից նեղվելով, հավատո՞ւմ եք, դուրս թռավ իր մորթուց և տկլոր փախավ։
Իսկ մորթին որ վերցրի, անվնաս էր. գնդակով կամ կոտորակով ծակված, փչացած չէր։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Աղվեսն ասեղի վրա Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Աղվեսն ասեղի վրա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 25, 2020 Rating: 5
Технологии Blogger.