Օ՜, հնարամտությունը մեծ բան է։ Մի անգամ ինձ հաջողվեց մի զարկով յոթ կաքավ սպանել։ Դրանից հետո իմ թշնամիներն էլ չէին կարող չխոստովանել, որ ես աշխարհիս առաջին հրաձիգն եմ, այնպիսի հրաձիգ, որպիսին Մյունհաուզենն է, երբեք չի եղել։
Այսպես պատահեց։
Ես վերադառնում էի որսից։ Մոտս ոչ մի գնդակ չէր մնացել։ Մեկ էլ տեսա ոտիս տակից յոթ կաքավ դուրս թռան։ Իհարկե, ես չէի կարող թույլ տալ, որ այդպիսի հրաշալի որսը ձեռքիցս պրծներ։
Հրացանս լցրի, կարծում եք ինչո՞վ, շամփուրով։ Այո, սովորական շամփուրով, այսինքն՝ երկաթե կլոր ձողով, որով հրացան են մաքրում։
Հետո վազեցի կաքավների մոտ, քը՛շ արի և հրացանն արձակեցի։
Կաքավները մեկը մյուսի հետևից թռան, և իմ շամփուրը միանգամից բոլոր յոթ կաքավների մեջ մտավ։
Բոլոր յոթ կաքավներն էլ ցած ընկան ոտքերիս մոտ։ Ես վերցրի և ապշեցի, կաքավները տապակված էին։ Այո՛, տապակված։
Ասենք ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, չէ՞ որ իմ շամփուրը կրակոցից սաստիկ տաքացել էր, և կաքավները նրա վրա շարվելով, կարող էին տապակվել։
Նստեցի խոտի վրա և հենց այնտեղ էլ մեծ ախորժակով ճաշեցի։
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կաքավները շամփուրի վրա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 21, 2020 Rating: