Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կույր խոզը


Այո՛, ինձ հետ շատ ու շատ զարմանալի դեպքեր են պատահել։
Մի անգամ խիտ անտառով անցնելիս տեսա, որ վազում է մի շատ փոքրիկ վայրի գոճի, իսկ նրա հետևից՝ մի մեծ խոզ։
Հրացանն արձակեցի, բայց, ափսոս, գնդակը վրիպեց։
Գնդակս անցավ հենց խոզի և գոճու արանքով։
Գոճին վնգվնգաց և փախավ անտառ, իսկ խոզը մնաց տեղում քարացած։
Ես զարմացա ինչո՞ւ խոզն ինձանից չի փախչում։ Մոտեցա և իմացա, թե բանն ինչ է։ Խոզը կույր էր. ճանապարհը չէր տեսնում։ Նա կարող էր շարժվել միայն իր գոճու պոչից բռնած։
Գնդակս կտրել էր գոճու պոչը, գոճին փախել էր, իսկ խոզն առանց նրա չէր իմանում, թե ուր գնա։ Այստեղ իմ գլխում մի հրաշալի միտք ծագեց։ Բռնեցի պոչի կտորից և խոզին իմ խոհանոցը տարա։ Խեղճ կույրը հանդարտ հետևում էր ինձ՝ կարծելով, թե առաջվա նման իրեն իր գոճին է առաջնորդում։
Այո՛, մի անգամ էլ պետք է ասեմ, որ հնարամտությունը մեծ բան է։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կույր խոզը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կույր խոզը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 25, 2020 Rating: 5
Технологии Blogger.