Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կատաղած մուշտակը


Ասենք, իմ կյանքում ավելի սարսափելի դեպքեր են պատահել, քան գայլերի հանդիպելը։
Մի անգամ Պետերբուրգում իմ հետևից մի կատաղած շուն ընկավ։
Ես սկսեցի փախչել։
Բայց իմ ուսերին մի ծանր մուշտակ կար, որ խանգարում էր ինձ փախչել։
Մուշտակը դեն գցեցի, վազելով տուն մտա և դուռը ծածկեցի, իսկ մուշտակը մնաց փողոցում։
Կատաղած շունը հարձակվեց մուշտակի վրա և սկսեց կծոտել։
Ծառաս դուրս եկավ և մուշտակը բերեց կախեց այն պահարանում, որտեղ կախված էին իմ շորերը։
Հետևյալ օրը վաղ առավոտյան ծառաս ներս մտավ իմ ննջարանը և վախեցած ձայնով գոչեց.
Վե՜ր կացեք, վե՜ր կացեք։ Ձեր մուշտակը կատաղել է։
Ես վեր եմ թռչում անկողնուց, բաց անում պահարանը և ի՜նչ տեսնում...
Բոլոր շորերս կտոր-կտոր է արված։
Ծառաս ճշմարիտ էր ասել, իմ խեղճ մուշտակը կատաղել էր, որովհետև երեկ նրան կատաղած շուն էր կծել։
Մուշտակս կատաղությամբ հարձակվեց համազգեստիս վրա և կտոր-կտոր արավ։
Ես վերցրի ատրճանակս և արձակեցի։
Կատաղած մուշտակս իսկույն հանգստացավ։ Այն ժամանակ ծառաներիս հրամայեցի կապկպել մուշտակը և կախել առանձին պահարանում։
Այդ օրվանից մուշտակս այլևս ոչ ոքի չի կծել, և ես աներկյուղ հագնում եմ։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կատաղած մուշտակը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կատաղած մուշտակը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 06, 2020 Rating: 5
Технологии Blogger.