Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մարդ-ռումբը


 Իսկ արկածները սարսափելի էին։ 
Մի անգամ, Լոնդոնի շրջակայքում զբոսնելիս, շատ հոգնեցի և պառկել, հանգստանալ ցանկացա։ 
Ամառվա օր էր, արևն անխիղճ կերպով այրում էր։ Ես երազում էի հով տեղի մասին, մի ճյուղառատ ծառի տակ։ Բայց մոտիկ տեղերում ծառ չկար և, հով տեղ փնտրելով, մտա մի հին թնդանոթի փողն ու իսկույն խոր քուն մտա։
Իսկ պետք է ձեզ ասեմ, որ այդ օրն անգլիացիները տոնում էին իրենց հաղթությունն իսպանացիների դեմ և թնդանոթ էին արձակում։ Այն թնդանոթին, որի մեջ ես քնած էի, մոտեցավ թնդանոթաձիգը և արձակեց։
Ես, որպես լավ ռումբ, դուրս թռա թնդանոթից, անցա գետի մյուս ափը և մի ինչ-որ գյուղացու բակն ընկա։ Իմ բախտից, բակում փափուկ խոտի դեզ կար։ Մտա այդ դեզի մեջ։ Այդ բանն ինձ մահից փրկեց, բայց, իհարկե, ուշաթափ եղա։ Այդպես առանց գիտակցության երեք ամիս պառկեցի: Աշնանը խոտը թանկացավ, և տերն ուզեց ծախել։ Բանվորները շրջապատեցին իմ դեզը և սկսեցին եղաններով խառնել։ Նրանց բարձր ձայնից ես զարթնեցի։ Մի կերպ դեզի գլուխը բարձրացա, բայց, որովհետև քունս դեռ գլուխս էր, ցած գլորվեցի և ընկա խոտատիրոջ գլխին, անգիտակցաբար կոտրեցի նրա վիզը, և նա իսկույն մեռավ։ Ասենք, ոչ ոք առանձնապես նրա համար լաց էլ չեղավ։ Նա սաստիկ ժլատ մարդ էր և իր բանվորների փողը չէր տալիս։ Բացի ժլատ մարդ լինելուց, նա ագահ վաճառական էլ էր։ Խոտը ծախում էր այն ժամանակ, երբ գինը սաստիկ բարձրանում էր։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մարդ-ռումբը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մարդ-ռումբը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 24, 2020 Rating: 5
Технологии Blogger.