Հայնրիխ Բյոլ | Իմ մորեղբայր Ֆրեդը

Իմ մորեղբայր Ֆրեդը միակ մարդն է, որն իմ հիշողության մեջ մնացել է 1945 թվականից հետո: Նա պատերազմից վերադարձավ ամառային մի օր` օրվա երկրորդ կեսին, անշուք հագնված: Նա, որպես իր միակ ունեցվածք, վզից պարանով կախել էր մի թիթեղյա բանկա: Բարձրանալիս մորեղբայրս այն կրում էր ինչպես անէական կշիռ ունեցող մի իր, որը բարեխղճորեն պահպանում էր փոքր արկղիկի մեջ: Նա գգվեց մորս, համբուրեց ինձ ու քրոջս եւ շշնջաց հետեւյալ բառերը. «հաց, քուն, ծխախոտ»: Հետո նա փռվեց մեր ընտանեկան բազմոցին: Եվ ես մորեղբայր Ֆրեդին հիշում եմ որպես մի մարդու, որն ավելի երկար էր, քան մեր բազմոցը: Այդ վիճակն էլ նրան ստիպում էր ոտքերը կա՛մ ծալել, կա՛մ պարզապես թողնել կախված: Երկու հնարավորություններն էլ զայրացնում էին մեր պապերի սերունդներին, որոնց մենք պարտական էինք արժեքավոր կահույք ձեռք բերելու համար: Նա այդ ազնիվ սերնդին անվանում էր նեխած, փտած, արհամարհում էր նրանց ճաշակը, ինչպես ամեն մի տտիպ կտոր, որով ծածկում էին բազմոցը: Սակայն դա նրան չէր խանգարում ոչ մի դեպքում լիարժեք քուն մտնելիս:

Այն ժամանակ ես մեր չարատավորված ընտանիքում զբաղված էի անշնորհակալ գործով: Ես 14 տարեկան էի եւ միակ կապող օղակն էի հիշարժան կառույցների միջեւ, որոնք մենք անվանում էինք սեւ շուկա:
Իմ հայրը նվաղել էր, մայրս ստանում էր ցածր թոշակ, եւ ես առաջադրանք ունեի, որ գրեթե ամեն օր մեր տնտեսած ունեցվածքից մի փոքր մաս ծախսեի կամ այն փոխանակեի հացի, ածուխի կամ ծխախոտի հետ: Ածուխն այն ժամանակ նշանակալից վիրավորանք էր սեփականություն հասկացությանը, որն այսօր բնորոշվում է գողություն կոշտ բառով: Այդպես ես գրեթե ամեն օր գնում էի գողության կամ վատնման, եւ իմ մայրը, չնայած դրա անհրաժեշտությանը, լուսավորում էր իմ վատահամբավ գործունեությունը: Նա, առավոտյան արցունքն աչքերին, դիմադրում էր իմ բարդ պարտականություններին: Այդպես ես հացի հետ բարձիկները, թասերի հավաքածուն` մանրաձավարով կամ Գուստավ Ֆրայթագի երեք հատորները հիսունհինգ գրամ սուրճի դիմաց տալու առաջադրանք էի ստացել: Դրանք առաջադրանքներ էին, որոնք ես կատարում էի սպորտային ջանասիրությամբ, բայց առանց զայրույթի եւ վախի: Քանի որ դրանք արժեքավոր գաղափարներ էին (այդպես էին կոչում չափահասներն այն ժամանակ), իմ մեջ առաջանում էր անարդարության եւ անազնվության կասկածը, որովհետեւ օբյեկտի արժեքը ոչ մի դեպքում չէր համապատասխանում նրան, ինչն իմ մայրը չափում-դիտարկում էր: Դա արդեն մի դառն առաջադրանք էր, երբ միջնորդը կանգնում է երկու արժեքների միջեւ, որոնք միաձույլ են երեւում:
Մորեղբայր Ֆրեդի վերադարձն արթնացրեց մարդկային ուժեղ օգնության սպասում: Սակայն նա ամենից առաջ հիասթափեցրեց մեզ: Արդեն իսկ առաջին օրերից իմ ախորժակն ինձ մեծ հոգս էր պատճառում: Երբ ես այդ մասին առանց տատանվելու հայտնեցի մորս, նա խնդրեց ինձ, որ թողնեմ մորեղբորս իր մոտ գալ: Գրեթե երեք շաբաթ տեւեց, մինչեւ նա այցելեց ինձ: Չնայած բոլոր անեծքներին` նա բազմոցին քնում էր բավականին լավ, օրն անցկացնում էր նիրհելով կամ էլ մեզ ցածրաձայն բացատրում էր, թե քնելիս ինքը որ դիրքն է նախընտրում: Ես կարծում եմ, որ դա մեկնարկից առաջ մի սպորտսմենի դիրք էր, որն այդ ժամանակ նա նախընտրում էր մյուսներից: Մորեղբայրս սիրում էր ճաշից հետո պառկել մեջքին, մեկնել ոտքերը, հացի մի մեծ կտոր հաճույքով փշուր-փշուր անել, հետո մի սիգարետ պտտեցնել եւ երեկոյան ճաշից հետո քննել: Նա շատ մեծ էր, գունատ եւ կզակի վրա ուներ պսակաձեւ մի սպի, որը նրա արտաքինին մարմարե հուշարձանի տեսք էր տալիս: Չնայած ինձ անհանգստացնում էին նրա ախորժակն ու քնելու պահանջը, ես նրան սիրում էի: Նա միակն էր, որի հետ ես կարողանում էի ծայրահեղ դեպքում սեւ շուկա գնալ` առանց վեճի մեջ մտնելու: Ակնհայտ էր, սակայն, որ երկու արժեհամակարգերի միջեւ վեճը տեղեկատվություն էր պարունակում: Չնայած մեր ցանկությանը`նա երբեք չպատմեց պատերազմի մասին, քանի որ համոզված էր, որ այն ոչ մի օգուտ չի կարող տալ: Նա սահմանափակվում էր միայն զորակոչի ժամանակ իր բժշկական զննության մասին պատմելով: Երբ իմ համազգեստավոր մորեղբայրը կանչում էր պատրաստակամ ձայնով, թրջում էր փորձանոթը, մորեղբայր Ֆրեդը չէր կարողանում հետեւել մի հրավերի, որի պատճառով իր ռազմական վազքուղու վրա հենց սկզբից ընկել էր անբարյացակամության նշանը: Նա համոզված էր, որ իր կենսասեր հետաքրքրասիրությունը գերմանական կայսրության նկատմամբ մեզ խորն անվստահություն է ներշնչում, մի անվստահություն, որը վեց տարիների ընթացքում կասկածի տեղիք է տվել:
Նա նախկինում եղել էր հաշվապահ, եւ երբ առաջին չորս շաբաթները պառկած էր բազմոցին, մայրս նրան հյուրասիրում էր քույրական հեզությամբ: Մի հին ֆիրմա էր ծանուցում իր մասին, նա հեռվից զգույշ հրավեր էր ուղարկել ինձ: Սակայն այն ամենն, ինչ ես կարողանում էի հայտնաբերել, մոտ ութ մետր բարձրության ավերակների մի կույտ էր, որը դժվար թե կարողանար մի ուխտավոր գտնել իր ավերված շրջանում: Մորեղբայր Ֆրեդը շատ հանգիստ էր վերաբերում իմ չարչարանքների արդյունքին:
Նա, պտտելով հետ շպրտեց սիգարետը, գլխով համաձայնության նշան արեց մորս` ողջունելով նրան եւ խնդրեց նրան ընտրել իր տան իրերը: Մեր ննջասենյակի մի անկյունում գտնվում է բարեխիղճ ձեւով մեխած մի արկղ, որը մենք մեծ դժվարությամբ բացում ենք մուրճի եւ ունելիի միջոցով: Այնտեղից հայտնաբերեցինք միջին չափի քսան վեպ, միջին որակի մեկ ոսկե գրպանի ժամացույց` փոշոտված, բայց չվնասված, երկու զույգ տաբատակալներ, մի քանի նոթատետրեր, առեւտրական պալատի վկայագիր` հարյուր տասներկու մարկ պարունակող խնայողական գրքույկով: Խնայողական գրքույկը` իր փողերի մուտքով. մնացած ամեն ինչը թաքցնում էին, վերջապես հանձնում էին նաեւ առեւտրական պալատի վկայագիրը, որն այդպես էլ չգտավ գնորդ, քանի որ մորեղբայր Ֆրեդը նրա անունը սեւ թանաքով էր գրել: Այդպես մենք չորս շաբաթ շարունակ ամեն օր հացի, ծխախոտի եւ ածուխի հոգս էինք քաշում, ինչն ինձ շատ ավելի թեթեւ էր թվում, քան բոլոր դպրոցների դռները բախելն ու պահանջելը, որ իմ կրթությունը լրացվի:
Եվ այսօր, երբ ես ունեմ լիարժեք դաստիարակություն, հիշում եմ այն ապուրը, որն այն ժամանակ ես տվեցի գրեթե առանց պայքարի: Լրացուցիչ ճաշին ներկայանալը ժամանակակից պահանջները բավարարող կրթության հնարավորություն էր տալիս: Այդ ժամանակ այդ իրադարձությունը մի փաստ էր, որն ութ շաբաթ շարունակ բավարարում էր մորեղբայր Ֆրեդի ուրախ վերադարձի նախաձեռնությանը:
Առավոտները, ուշ արեւածագին, նա բարձրանում էր բազմոցից, սափրվում դժվարությամբ, ինչից մենք քաշվում էինք, պահանջում էր մաքուր սպիտակեղեն, փոխարինաբար վերցնում հեծանիվը եւ անհետանում: Նա վերադարձավ ուշ, աղմուկ-աղաղակով եւ գինու հոտով: Գինու հոտը փչում էր իմ մորեղբոր բերանից, կես դյուժին դույլերի աղմուկն էր լսվում, որոնք կապված էին միմյանց հաստ պարանով: Մեր խառնաշփոթությունը հարթվում էր միայն այն ժամանակ, երբ մենք, որոշման համաձայն, մեկնում էինք մեր սաստիկ ավերված քաղաքը եւ այնտեղ կյանքն արթնացնելու նպատակով ծաղիկներ վաճառում: Մայրս, որն ամբողջովին անվստահությամբ էր լցված նոր արժեքների նկատմամբ, մերժում էր այդ պլանը եւ համոզված էր, որ ծաղիկների համար չկա նման անհրաժեշտություն: Բայց նա խաբված էր:
Դա մի հիշարժան առավոտ էր, երբ մենք մորեղբայր Ֆրեդին օգնում էինք տրամվայի կանգառ տանելու դույլերը, որտեղ էլ նա սկսում էր իր գործը: Ես մի հայացք նետեցի դեղին ու կարմիր վարդակակաչներին, թաց մեխակներին, որոնք այսօր դեռ իմ հիշողության մեջ էին: Երբեք չեմ մոռանա, թե որքան գեղեցիկ էր երեւում իմ մորեղբայրը, երբ գորշ կերպարով կանգնում էր բեկորների կույտի մեջտեղում եւ զրնգուն ձայնով բղավում` «Առանց ծաղիկների»: Իմ գործի առաջխաղացման համար ես կարիք չունեի ասելու` նա երաշխավորել է: Արդեն չորս շաբաթ անց նա ուներ երեք դյուժին ցինկե դույլեր, երկու մասնաճյուղի սեփականատեր էր, իսկ մեկ ամիս անց հարկատու էր: Ամբողջ քաղաքն ինձ փոփոխված էր երեւում. չորս կողմից ի հայտ էին գալիս ծաղիկների կրպակները, որոնք ծածկելու կարիքը չունեին: Միշտ ցինկե դույլեր էինք ձեռք բերում, փայտե կրպակներ կառուցում եւ ձեռնասայլակները տեղափոխում:
Ամեն դեպքում մենք ոչ միայն թարմ ծաղիկներ էինք հայթայթում, այլեւ հաց եւ ածուխ: Ես կարողանում էի հրաժարվել իմ միջնորդավորված գործունեությունից, որը նպաստում էր իմ բարոյական ամրությանը: Մորեղբայր Ֆրեդը երկար ժամանակ գործնական մարդ էր: Նրա մասնաճյուղերը միշտ փթթում էին: Նա ուներ մի մեքենա, եւ, երբ ես տեսա նրա ժառանգությունը, պատվեր ստացա` ուսումնասիրելու ժողովրդական տնտեսությունը, որպեսզի այդ նախաձեռնության օժանդակությամբ կարողանայի ընդունել ժառանգությունը:
Եվ երբ ես այսօր նայում եմ նրան` այդ վիթխարի մարդուն, իր կարմիր ներկած մեքենայի ղեկին, տարօրինակ է թվում, որ նա կարող էր ինձ ժամանակ տրամադրել` անքուն գիշերները իմ ախորժակին հարմար բան պատրաստելու համար:

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյան

Տես նաև Հայնրիխ Բյոլ Պատմվածքներ

Հայնրիխ Բյոլ | Իմ մորեղբայր Ֆրեդը Հայնրիխ Բյոլ | Իմ մորեղբայր Ֆրեդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 18, 2020 Rating: 5
Технологии Blogger.