![]() |
Լևոն Խեչոյան |
Երբ ծունկ չոքած խունկ էի ծխում հայրիկի շիրմաթմբի վրա, գերեզմանոցի պահակատան դուռը բացվեց, եւ կորամեջք Սարգիս քեռին եկավ։ Ատամները շուրջ տարին սեւ ու կանաչ են դեղաբույսեր ուտե լուց եւ հալածական թափառականի տառապանք են վերագրում նրան։ Իմ, ամեն անգամ, գերեզմանոց այցելելուց հետո, հայրիկի շիրմա թմբի վրա ավելանում են փշերը, կակաչները պոկոտում եմ թաքուն, որ պահակատան լուսամուտից դիտող Սարգիս քեռին չնկա տի, խոթում եմ ծոցս` վերնաշապիկիս տակ, որ հետո մի հարմար տեղ նետեմ։ Կակաչները ցանել էր մայրիկը եւ ամեն օր այցելում էր գերեզմանատուն` օրեցօր բացվող կակաչների հետ խոսելու։ Նա աս ում էր, թե ամեն մի նոր բացվող կակաչ մի նոր խոսք է, հայրիկից եկած, թե այս բոլոր կակաչները նրանից եկած հեքիաթներ են։
Սարգիս քեռին կանգնել էր իմ գլխավերեւում, եւ նրա տեսքն այս շաբաթ ավելի էր տագնապած ու սմքած։ Նա տառապում էր մարմնի ինչ֊որ մահաբեր հիվանդությունից եւ հավատացել էր խորհուրդ ներին, թե օրական չորս֊հինգ անգամ կակաչի ցողուն ուտելը կառող ջաց նի իրեն։ Ինձ ասում է․ «Քո այստեղ գալուց հետո փշերը շատանում են, կակաչները` պակասում»։
Տես նաև Լևոն Խեչոյան Պատմվածքներ
