Պիեռ Կոռնեյլ | Սիդ | համառոտ


Դաստիարակը՝ Էլվիրան, դոնա Խիմենային հայտնում է հաճելի լուր: Նրան սիրահարված երկու երիտասարդներից (դոն Ռոդրիգո և դոն Սանչո) Հիմենայի հայրը՝ դոն Գորմասը, նախապատվություն է տվել առաջինին: Հիմենան հենց նրան էր սիրում:
Նույն այդ Ռոդրիգոյին է սիրահարված նաև Հիմենայի ընկերուհին՝ Կաստիլիայի թագավորի դուստր  դոնա Ուրակկան: Սակայն վերջինս կարող է ամուսնանալ միայն իրեն հավասարի հետ, ով կլինի արքայական զարմից: Նա ամեն բան անում է, որ Հիմենայի և Ռոդրիգոյի միջև ծագի փոխադարձ զգացմունք, քանի որ այդ դեպքում, եթե նրանք ամուսնանան, ինքը կկորցնի Ռոդրիգոյի հետ ապագայում կապվելու ամեն հույս:
Հիմենայի և Ռոդրիգոյի հայրերը՝ կոմս Գորմասը և դոն Դիեգոն, թագավորի հավատարիմ ծառաներն են: Սակայն, եթե կոմսը հիմա էլ շարունակում է կատարել պետական պաշտոնյայի իր պարտականությունները, ապա դոն Դիեգոյի սխրանքների փառահեղ ժամանակն անցյալում է: Երբ թագավորի առաջ իր որդու համար վերակացու ընտրելու հարց է կանգնում, նա ընտրում է Դիեգոյին և դա դառնում է երկու ազնվականների վեճի պատճառ: Նրանք փոխադարձ վիրավորանքներ են հասցնում միմյանց և կոմսը ապտակ է հասցնում դոն Դիեգոյին: Վերջինս մերկացնում է սուրը, սակայն կոմսը հեշտությամբ խլում է այն ծերուկի ձեռքից:
Դոն Դիեգոյին հասցված մահացու վիրավորանքը կարելի է սրբել միայն արյամբ և նա պատվիրում է որդուն մենամարտի կանչել կոմս Գորմասին: Դոն Դիեգոն տարակուսանքի մեջ է, քանի որ ստիպված է կռվել իր սիրեցյալի հոր դեմ: Նրա մեջ պայքարում են որդիական պարտքը և սերը: Թագավորը ևս բարկացած է կոմս Գորմասի վրա և հրամայում է նրան ներողություն խնդրել դոն Դիեգոյից: Սակայն ամբարտավան կոմսը չի հնազանդվում թագավորի կամքին: Նա համոզված է նաև պետության և թագավորի համար իր անփոխարինելության մեջ: Դոնա Հիմենան գանգատվում է դաստիարակին իր անելանելի դրությունից: Ռոդրիգոն՝ իր սիրեցյալը կամ պիտի մենամարտի իր հոր հետ, կամ էլ հրաժարվելով մենամարտից՝ պատվազուրկ լինի: Դոնա Ուրակկան այս ամենի մեջ տեսնում է իր և Ռոդրիգոյի ապագա միության հեռանկար, քանի որ դոն Ռոդրիգոն, հաղթելով Իսպանիայի թշնամիներին և անգամ թագավորություններ, կարող է իրեն հավասար դառնալ
Թագավորը հրամայում է ձերբակալել անհնազանդ կոմսին, սակայն արդեն ուշ է, քանի որ կոմս Գորմասը սպանվել է Ռոդրիգոյի ձեռքով: Իմանալով սա՝ Հիմենան աղաչում է թագավորին բանտարկել Ռոդրիգոյին, սակայն դոն Դիեգոն իր հերթին առարկում է, որ մենամարտում գործած սպանությունը հանցավոր չէ: Լսելով երկուսին էլ՝ թագավորը վճռում է դատել Ռոդրիգոյին: Ռոդրիգոն գալիս է կոմս Գորմասի տուն, որպեսզի հանձնվի Հիմենայի դատին: Դաստիարակը՝ Էլվիրան, զգուշացնում է, որ տուն վերադառնալով Հիմենան կարող է հրամայել սպանել Ռոդրիգոյին: Ռոդրիգոն թաքնվում է:
Հիմենան գալիս է իրեն սիրահարված դոն Սանչոյի ուղեկցությամբ, որը խոստանում է վրեժ լուծել Ռոդրիգոյից: Հիմենան, սակայն, որոշում է սպասել թագավորի արդար դատին: Միայնակ մնալով Էլվիրայի հետ Հիմենան խոստովանում է, որ դեռ սիրում է Ռոդրիգոյին և եթե սա դատապարտվի մահվան, ինքը նույնպես հրաժեշտ կտա կյանքին: Ռոդրիգոն դուրս է գալիս թաքստոցից և խնդրում է աղջկան իր ձեռքով կատարել դատը: Հիմենան վռնդում է նրան:
Դոն Դիեգոն անչափ ուրախ է և ասում է որդուն, որ միայն պատիվն է մեկը, իսկ սիրելիին կարելի է նաև փոխել: Ռոդրիգոն իր մահն է տենչում: Լսելով այդ մասին դոն Դիեգոն առաջարկում է որդուն առաջնորդել բանակը մավրերի դեմ, որոնք նավով մոտեցել են Սևիլիային: Ռոդրիգոյի անսպասելի գրոհը պսակվում է հաջողությամբ և երկու մավր արքաներ գերեվարվում են: Իսպանիայի մայրաքաղաքում բոլորը ցնծում են, միայն Խիմենան է վշտի մեջ: Դոնա Ուռակկան ապարդյուն փորձում է համոզել Խիմենային հրաժարվել վրեժից: Սակայն թագավորը երիտասարդի հերոսութամբ հիացած՝ շնորհում է նրան Սիդ անունը, որ մավրերի լեզվով նշանակում է՝ տեր: Խիմենան ընկնում է թագավորի ոտքերը և խնդրում պատժել Ռոդրիգոյին: Կասկածելով, որ աղջիկն իրականում սիրում է Ռոդրիգոյին, թագավորը որոշում է ստուգել նրա զգացմունքը: Խաբում է, թե Ռոդրիգոն մահացել է վերքերից: Հիմենայի դեմքը սևանում է, սակայն իմանալով ճշմարտությունը, ասում է, թե դրա պատճառն այն է, որ եթե Ռոդրիգոն մահացած լիներ մարտի դաշտում, իր հոր վրեժը կմնար չլուծված: Եվ եթե թագավորը ներել է նրան, ապա նա խոստանում է դառնալ նրա կինը, ով մենամարտում կհաղթի դոն Ռոդրրիգոյին: Սա հնարավորություն է դոն Սանչոյի համար:
Ռոդրիգոն գալիս է Խիմենայի մոտ հրաժեշտ տալու: Հիմենան տարակուսանքի մեջ է: Մի՞թե դոն Սանչոն այնքան ուժեղ է, որ կարող է հաղթել Ռոդրիգոյին: Ռոդրիգոն պատասխանում է, որ նա գնում է ոչ թե մենամարտի, այլ ընդունելու իր մահապատիժը: Չցանկանալով Ռոդրիգոյի մահը Հիմենան ասում է, որ իր համար ավելի պատվաբեր է իմանալ, որ հայրը սպանվել է հերոսի ձեռքով և խնդրում է Ռոդրիգոյին հաղթել. Նա չի ուզում ամուսնանալ չսիրած մարդու հետ:
Հիմենան առանձնանում է և չի դիտում մարտը: Գալիս է դոն Սանչոն: Հիմենան թույլ չի տալիս նրան բառ անգամ ասել, քանի որ կարծում է, թե սա հաղթել է Շտապում է թագավորի մոտ, որից էլ իմանում է, որ մարտը դեռ չսկսած Ռոդրիգոն վայր է գցել Սանչոյի ձեռքի սուրը: Թագավորը հայտարարում է, որ մենամարտը, թեպետ կարճ ու անարյուն էր, սակայն ազատում է Հիմենային իր անպատվությունից և նրա ձեռքը հանձնում է Ռոդրիգոյին:
Հիմենան այլևս չի թաքցնում իր սերը Ռոդրիգոյի հանդեպ, սակայն չի կարող ամուսնանալ իր հորը սպանողի հետ: Այդժամ իմաստուն թագավորը որոշում է ամեն բան թողնել ժամանակի դատաստանին և հետաձգում է ամուսնությունը մեկ տարով: Այդ ընթացում Հիմենայի սիրտը կմխիթարվի և նա կկարողանա ներել Ռոդրիգոյին, իսկ Ռոդրիգոն նոր սխրանքներ կկատարի հանուն Իսպանիայի:     

Տես նաև Ժան Ռասին Ֆեդրա և Ժան Բատիստ Մոլիեր Դոն Ժուան
Պիեռ Կոռնեյլ | Սիդ | համառոտ Պիեռ Կոռնեյլ | Սիդ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 17, 2015 Rating: 5
Технологии Blogger.