Շեքսպիր | Լիր արքա | համառոտ



Բրիտանիա: XI դար: Հզոր արքա Լիրը, զգալով ծերությունը, որոշում է հրաժարվել իր իշխանությունից և երկիրը բաժանել իր երեք դուստրերի միջև՝ Գոներիլի, Ռեգանի և Կորդելիայի: Խնդրում է, որ դուստրերը հայտնեն, թե որքան են սիրում իրեն, որպեսզի կարաղանա շռայլություն ցուցաբերել:
Առաջինը հանդես է գալիս Գոներիլը: Շողոքորթության տարափ տեղալով ասում է, որ իր պես հորը չի սիրել ոչ մի դուստր: Նույնը անում է նաև Ռեգանը: Հերթը սիրելի Կորդելիայինն է, ով չգիտի հրապարակավ գովերգել իր զգացմունքը: Ասում է, որ շնորհակալ է իրեն ծնելու և դաստիրակելու համար: Լիրը ցասման մեջ է: Ինչպե՞ս կարող է աղջիկը, լինելով երիտասարդ, հոգով լինել չոր:
Թագավորը կիսում է երկիրը առաջին երկու քույրերի մեջ: Կորդելիային ոչինչ չի տալիս, իսկ իրեն թողնում է հարյուր զինվորից բաղկացած շքախումբ և որոշում է յուրաքանչյուր ամիս ապրել քույրերից մեկի մոտ:
Քենթի կոմսը զգուշացնում է արքային, որ Կորդելիայի հանդեպ այդպիսի վերաբերմունքը անտեղի է: Աղջիկն իսկապես սիրում է հորը: Քենթը հակաճառում է թագավորին և ենթարկվում է աքսորի:
Բուրգունդիայի դուսքը, որը Կորդելիայի փեսացուների թվում էր, իմանալով, որ աղջիկը մնացել է առանց ժառանգության, հրաժարվում է նրանից: Ֆրանսիայի թագավորը, որը նույնպես Կորդելիայի փեսացու է, ապշած է թագավորի և առավել ևս դուքսի վարքից: Իր հետ է տանում Կորդելիային:
Գլոսթերի կոմսը, որ երկար տարիներ ծառայել է Լիրին, նույնպես զարմացած է Լիրի անսպասելի վարքի վրա: Նա չի էլ ենթադրում, որ ինքն է թակարդի մեջ, որը լարում է իր ապօրինի որդի Էդմոնդը: Նպատակ ունենալով սևացնել հոր աչքերում եղբոր՝ Էդգարի անունը, Էդմոնդը ձգտում է տիրանալ նրա ժառանգությանը: Կեղծ նամակ է գրում Էդգարի անունից, որի մեջ վերջինս իբրև թե հաղորդում է հորը սպանելու որոշման մասին: Նամակը տալիս է Գլոսթերին, իսկ Էդգարին ասում է, որ հայրը նրա վրա ատամ ունի: Էդգարը հասկանում է, որ ինչ-որ մեկը դավեր է նյութում նրա դեմ: Էդմոնդը վիրավորում է ինքն իրեն և ներկայացնում է այնպես, որպես թե փորձել է կանգնեցնել Էդգարին, իսկ սա հարվածել է իրեն դաշույնով: Գլոսթերը հրամայում է բռնել Էդգարին, իսկ սա փախչում է:
Առաջին ամիսը Լիրն ապրում է Գոներիլի մոտ: Դուստրը չի կորցնում ամեն առիթ ցույց տալու հորը, որ հիմա ինքն է տիրուհին: Երբ իմանում է, որ հայրը ծեծել է իր ծաղրածուին, որոշում է դաս տալ հորը: Այդ ընթացքում Լիրի հետ կոպիտ են խոսում տան ծառաները: Երբ Լիրը ուզում է խոսել այդ մասին դստեր հետ, Գոներիլը խուսափում է: Լիրի ծաղրածուն ծաղրում է նրան:
Գոներիլը վերջապես գալիս է: Կոպիտ է և սառը: Հրամայում է, որ Լիրը ազատ արձակի իր շքախմբի մարդկանց կեսին: Ալբանիի դուքսը՝ Գոներիլի ամուսինը, փորձում է պաշտպանել Լիրին: Սակայն Գոներիլը անհողդողդ է: Քենթը իրականում չի լքել թագավորին: Նա որպես շրջիկ ասպետ անդամագրվել է թագավորի շքախումբը, որպեսզի ծառայի նրան: Լիրը նրան նամակ է հանձնում, որ փոխանցի Ռեգանին: Սակայն Ռեգանի մոտ է շտապում նաև Գոներիլի սուրհանդակը:
Լիրը հույս ունի, որ երկրորդ աղջիկը կընդունի իրեն հավուր պատշաճի: Հույս ունի նաև Ռեգանի միջոցով պատժել Գոներիլին:
Ռեգանը, սակայն եկել է Գոներիլի ամրոց: Քենթը և Գոներիլի սուրհանդակ Օսվալդը, որին Քենթը նախօրեին պատժել էր Լիրի հետ անհարգալից  խոսելու համար, բախվում են և կռվում: Ռեգանը և նրա ամուսինը լսելով աղմուկը գալիս են Օսվալդին օգնության և շղթայում են Քենթին:
Լիրը տեսնելով, որ իր սուրհանդակը շղթայակապ է, ընկնում է ցասման մեջ: Իմանալով, որ դա արվել է Ռեգանի հրամանով, աղմկում է, պահանջում է իր դստերը, ուզում է կոտրել դուռը: Ռեգանը նրան չի ընդունում: Երբ վերջապես դուրս է գալիս իր ամուսնու հետ, խորհուրդ է տալիս ներողություն խնդրել Գոներիլից: Գալիս է նաև Գոներիլը: Երկուսով ստորացուցիչ խոսքեր են ասում Լիրին: Խորհուրդ են տալիս ընդհանրապես վերացնել շքախումբը:
Փոթորիկ է բարձրանում: Քամին ոռնում է: Դստրերը թողնում են Լիրին տարերքների քմահաճույքին: Պարզապես դուրս են վռնդում իրենց հորը:
Քենթը փնտրելով իր արքային հանդիպում է նրա շքախմբի անդամներից մեկին: Իմանում է սրանից, որ Կորնուելսի և Ալբանիի դքսերի միջև վեճ կա, և որ Ֆրանսիայում հայտնի է դարձել թագավորի հետ պատահածի մասին: Քենթը, որպես նշան տալիս է այդ մարդուն իր մատանին և ուղարկում Ֆրանսիա, որպեսզի սա խնդրի Կորդելիային օգնության գալ Լիրին: Լիրը քայլում է իր ծաղրածուի հետ: Կյանքի վերջում նա կորցրեց բոլոր պատրանքները. դրանց մոխիրը խժռում է նրա սիրտը:
Քենթը ընդառաջ է գալիս Լիրին: Համոզում Լիրին ապաստանել խրճիթում, որտեղ թաքնվում է խեղճ Թոմ Էդգարը: Սա խելագար է ձևանում: Իր զրույցներով նա զբաղեցնում է Լիրին:
Գլոսթերի կոմսը չի կարող հանդուրժել Լիրի հանդեպ այդքան հոռի վերաբերմունքը: Լուր է ստացել, որ երկիր է մտել օտար երկրի բանակ: Հարկ է թաքցնել Լիրին, քանի դեռ այդ օգնությունը չի մոտեցել: Իր ծրագրերն է պատմում Էդմոնդին: Վերջինս ամեն բան պատմում է դուքսին: Չկասկածելով Էդմոնդի դավաճանությունը Գլոսթերը փնտրում է Լիրին: Լիրը չի ուզում բաժանվել խելագար Թոմից, այնպես որ Գլոսթերը արքայի հետ ակամա թաքցնում է նաև իր որդի Էդգարին: Գիշերը Լիրը Քենթի և Էդգարի ներկայությամբ հեռակա դատում է իր դստրերին: Նրան դժվարությամբ պառկեցնում են քնելու: Վերադառնում է Գլոսթերը, խնդրում է արքային անհապաղ մեկնել Դուվր: Արքան վտանգի մեջ է. Գլոսթերը լսել է քույրերի գաղտնի խոսակցությունը:
Կորնուելսի դուքսը իմանում է Ֆրանսիական զորքի մոտենալու մասին: Ալբանիին այդ բանը հաղորդելու համար ուղարկում է Էդմոնդին և Գոներիլին: Օսվալդը, որը հետևում է Գլոսթերին, հայտնում է, որ Գլոսթերն է օգնել արքային փախչել Դուվր: Կորնուելսի դուքսը հանում է Գլոսթերի աչքը: Գլոսթերի ծառան մահացու խոցում է դուքսին, բայց ինքն էլ է սպանվում: Մահանալուց առաջ Կորնուելսի դուքսը հանում է Գլոսթերի մյուս աչքը: Գլոսթերը կանչում է Էդմոնդին օգնության: Իմանում է, սակայն, որ հենց Էդմոնդն է դավաճանել նրան: Հասկանում է, որ Էդգարն անմեղ էր: Նրան դուրս են վռնդում ամրոցից: Հրաժարվելով ծառայի օգնությունից ճանապարհ է ընկնում մենակ: Նրան որպես ուղևար միանում է անճանաչ Էդգարը:
Ալբանիի դղյակ է վերադառնում Գոներիլը Էդմոնդի հետ: Օսվալդից Գոներիլն իմանում է, որ իր ամուսինը տարօրինակ է ընդունել լուրը ֆրանսիական զորքի մոտեցման մասին: Ետ է ուղարկում Էդմոնդին Կորնուելսի մոտ: Էդմոնդի հետ երդվում են փոխադարձ սիրո մեջ:
Ալբանիի դուքսը, իմանալով, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են արժանացրել դստրերը արքային, սառն է ընդունում Գոներիլին: Նրանց բանակռիվն ընդհատում է սուրհանդակը, որը հաղորդում է Կորնուելսի սպանության և Գլոսթեի կուրացման մասին: Ալբանին երդվում է շնորհակալ լինել Գլոսթերին հավատարմության համար: Գոներիլը մտահոգ է: Ռեգանը այժմ այրի է, իսկ Էդմոնդը նրա հետ է…
Էդգարը ուղեկցում է հորը: Գլոսթերը որոշել է ինքնասպանություն գործել: Թռչում է հարթ տեղանքում՝ կարծելով, թե նետել է իրեն ժայռից: Էդգարը նրան համոզում է, թե նա ժայռից է ընկել և հրաշքով կենդանի է մնացել: Գլոսթերը համաձայնում է այլևս ենթարկվել ճակատագրին: Գալիս է Օսվալդը, որին հրամայված է սպանել Գլոսթերին: Էդգարը սպանում է Օսվալդին և գրպանում գտնում Գոներիլի նամակը Էդմոնդին, որտեղ սա համոզում է Էդմոնդին սպանել իր ամուսնուն և զբաղեցնել նրա տեղը:
Անտառում գտնում է ծաղիկներով պսակավորված Լիրին: Նա ցնորվել է և փախչում է:
Ֆրանսիական զորքի ճամբար: Լիրը պառկած է անկողնում: Կորդելիան աղաթում է, որ աստվածները վերադարձնեն արքայի բանականությունը: Ուշքի գալով և տեսնելով Կորդելիային՝ Լիրը նրա առաջ ծնկի է իջնում և խնդրում է ներել իրեն:
Էդմոնդը և Ռեգանը գլխավորում են զորքը: Ռեգանը հարցնում է Էդմոնդին, թե արդյոք նա իր քրոջ հետ սիրային կապի մեջ չէ: Սա երդվում է, որ սիրում է Ռեգանին: Գալիս են Ալբանին և Գոներիլը: Գոներիլը, տեսնելով Ռեգանին և Էդմոնդին միասին, որոշում է թունավորել քրոջը: Դուքսը որոշում է խորհուրդ գումարել և որոշել գործողությունները: Նրան է մոտենում ծպտյալ Էդգարը և փոխանցում է Գոներիլի նամակը, որ գտել էր Օսվալդի մոտ: Դուսքը կարդում է նամակը:
Ֆրանսիացիները պարտվում են: Էդմոնդը գերի է վերցնում Կորդելիային և Լիրին: Նրանց բանտ է նետում: Սակայն Լիրը երջանիկ է: Նրանք Կորդելիայի հետ այլևս անբաժան են: Էդմոնդը գաղտնի հրամայում է սպանել նրանց:
Գալիս է Ալբանիի դուքսը և պահանջում է, որ իրեն հանձնեն արքային և Կորդելիային: Էդմոնդը հրաժարվում է: Ալբանին, ընդհատելով քույրերի վեճը Էդմոնդի համար, երեքին էլ հայտարարում է դավաճաններ: Ասում է, որ փողերի երրորդ հնչեցումից հետո, եթե ոչ ոք չմենամարտի Էդմոնդի հետ, նա ինքը կանի դա: Դուրս է գալիս Էդգարը: Առանց հայտնելու իր անունը, Էդգարը կռվում է եղբոր հետ և սպանում է նրան: Էդգարը բացահայտում է իր ով լինելը և ամեն բան պատմում է Ալբանիին: Գալիս է սենեկապետը և հայտնում է, որ Գոներիլը թունավորել է Ռեգանին և ինքնասպան է եղել: Էդմոնդը մահից առաջ հասցնում է ասել իր գաղտնի հրամանի մասին և հորդորում շտապել արքայի մոտ: Սակայն հանցագործությունն արդեն կատարվել է: Ներս է գալիս Լիրը՝ Կորդելիայի մարմինը ձեռքերի մեջ: Սա այն կորուստն է, որ նա չի կարող տանել: Մահանում է:
«Պետք է վշտալից այս ժամանակի ծանր բեռան տակ համբերող լինենք»,- ասում է Ալբանին:   
   
Շեքսպիր | Լիր արքա | համառոտ Շեքսպիր | Լիր արքա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 16, 2015 Rating: 5
Технологии Blogger.