Տիեզերական բարձրությունից տխուր դևը շրջահայում է կենտրոնական Կովկասի վայրի ու հրաշալի աշխարհը: Դիտում է Կազբեկը, Թերեքը: Դևը հոգնել է անգամ չարիքից, անմահությունից: Նա արդեն թռչում է Վրաստանի վրայով, տեսնում է Գուդալ իշխանի տունը: Իշխանը պատրաստվում է ամուսնացնել դստերը, և նրա տանը նախապատրաստություններ են: Հարազատները հավաքվել են, երեկոյան կգա նաև իշխանուհի Թամարայի փեսացուն՝ Սինոդալի տիրակալը: Հիմա, նախքան փեսացուի գալը, Թամարան պիտի կատարի ծիսական պարը: Թամարան պարում է: Հյուրերը հիանում են աղջկա գեղեցկությամբ: Դևը նույնպես հայացքը չի կտրում աղջկանից: Նրա հոգու անապատում նկատվում է անհանգիստ շարժում: Անմահ դևը սիրահարվում է երկրային կնոջ: Նա սպանում է փեսացուին՝ ավազակներ ուղարկելով նրա դեմ: Ծառաներից մեկը մահացած իշխանի դիակը տանում է Թամարայի տուն:
Գուդալի դեմքը սևանում է: Կատարվածի մեջ Աստծո պատիժ է տեսնում: Թամարան լալիս է: Հանկարծ նրան սկսում է մխիթարել մի թովիչ ձայն: Խոստանում է հայտնվել ամեն երեկո՝ երազներ բերելու աղջկան: Առավոտյան կողմ Թամարան քնում է և տեսնում է տարօրինակ երազ: Նրա վրա է խոնարհվում ոմն «եկվոր»: Դա պահապան հրեշտակ չէ, չունի նիմբոս, սակայն նման չէ նաև դժոխային էակի: Շատ տխուր ու սիրահարված է նայում: Գալիս է ամեն գիշեր: Կռահելով, ում հետ գործ ունի՝ Թամարան խնդրում է հորը իրեն ուղարկել մենաստան: Հայրը բարկանում է: Գալիս են նախանձելի փեսացուներ, իսկ Թամարան բոլորին մերժում է: Կորցնելով համբերությունը՝ խոստանում է անիծել աղջկան: Սակայն Թամարային դա չի կանգնեցնում և Գուդալը զիջում է:
Ահա աղջիկը մենաստանում է: Բայց այստեղ էլ նա լսում է կախարդական ձայնը և տեսնում է տխուր աչքերը: Աղոթում է Աստծուն, բայց սրտում՝ իր տեսիլքին: Նա սիրահարված է:
Դևին հայտնի է, որ իր հետ մեկ ակնթարթ լինելու համար Թամարան պատրաստ է տալ իր կյանքը: Դևն անգամ պատրաստ է հրաժարվել իր ծրագրից: Նա արցունք է թափում և անմարդկային արտասուքն այրում է քարը: Այցելում է աղջկան թևավոր գեղեցիկ տղամարդու տեսքով: Նրա ճանապարհը կտրում է Թամարայի պահապան հրեշտակը: Դևը հեռացնում է նրան, քանի որ երկրի վրա ուժեղ է նրա իշխանությունը: Արթնացած Թամարան սկզբում չի հավատում դևի խոսքերին, դրանք թվում են խաբուսիկ, սակայն ի վերջո ազդվում է նրա վշտից: Ինչ-որ բան, սակայն, անբացատրելիորեն մութ է թվում աղջկան անծանոթի մեջ: Խնդրում է դևին երդվել: Սա, իհարկե, երդվում է բոլոր սրբություններով, որոնք չունի: Համբուրում է աղջկան: Նրանց հայտնաբերում է մենաստանի պահակը: Նա լսում է ասես մահամերձ ճիչ:
Իմանալով իր ժառանգի մահվան մասին՝ Գուդալը վերցնում է մենաստանից աղջկա մարմինը: Ուզում է թաղել աղջկան բարձր լեռներում: Թաղման թափորը ճամփա է ընկնում: Քանի օր է անցնում, իսկ դիակը մնում է անփոփոխ: Հողին են հանձնում Թամարային: Ամեն բան ճիշտ է արել իմաստուն Գուդալը: Ժամանակի գետը սրբում է նրա տունը և բակը: Իսկ տաճարը և գերեզմանը կանգուն են, քանի որ բնությունը անհասանելի է դարձրել դևի սիրելիին մարդկանց համար:
Տես նաև Մեր ժամանակի հերոսը, Մծիրի ևԴիմակահանդես
Միխայիլ Լերմոնտով | Դևը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 21, 2015 Rating: