Միխայիլ Լերմոնտով | Դիմակահանդես | համառոտ


Դրամայի հերոս Արբենինը օժտված է, խելացի է, ունի ըմբոստ ոգի և դրամական միջոցներ: Կապված լինելով բարձրաշխարհիկ հասարակության հետ իր ծագմամբ և դիրքով՝ նա այդուհանդերձ տենչում է ազատություն: Ապրելով այդ հասարակության օրենքներով՝ նա ստիպված է տառապել խանդից և ոճիր գործել:
Առաջին արարը ներկայացնում է թղթախաղի տեսարան: Խաղի ընթացքում Արբենինը փրկում է իշխան Զվեզդիչի պատիվը: Իշխանը մեծ գումար է պարտվում, իսկ Արբենինը հիշում է անցյալ օրերի իր հմուտ խաղը և միանալով խաղին, ետ է բերում գումարը: Այստեղից հերոսները մեկնում են դիմակահանդեսի, որտեղ գտնվում է Արբենինի կինը՝ Նինան: Զվեզդիչը սկսում է սիրալիրություններ շռայլել իրեն ազատ պահող մի կնոջ: Վերջինս Նինայի ծանոթներից է: Իշխանը չի տեսնում նրա դեմքը: Տիկինը Զվեզդիչին ի հիշատակ տալիս է պատահաբար գտած ապարանջանը: Ապարանջանը պատկանում է Նինային, որը կորցրել է այն: Տանը Արբենինը հայտնաբերում է ապարանջանի կորուստը և որոշում է, որ Զվեզդիչի սիրալիրությունների հասցեատերը իր կինն է և ինքն էլ իշխանին է տվել զարդը:
Նինան հանդիպում է բարոնուհի Շտրալի հետ: Արբենինը կարդում է Զվեզդիչի նամակը Նինային, քանի որ վերջինս էլ կարծում է, թե իրեն թալիսման նվիրած կինը Նինան է: Դա ավելի է գրգռում Արբենինին: Այսպես կոչված դավաճանության մասին գիտի արդեն ողջ Պետերբուրգը: Արբենինը որոշում է սրախողխող անել Զվեզդիչին, սակայն համարելով, որ սա թեթև պատիժ է, հանրային վիրավորանք է հասցնում նրան և անպատվում: Թղթախաղի մեջ բազմիցս սրիկա է կոչում և անգամ ապտակում է: Բացի այդ որոշում է վրեժխնդիր լինել կնոջից:
Պարահանդեսի ժամանակ Արբենինը կնոջ բաժակի մեջ թույն է լցնում: Նույն օրը ննջարանում նա վիճում է Նինայի հետ: Նրան կուրացրել է վրեժը: Նա այրվում է սիրուց, խանդից, վրեժի խառը զգացումներից և չի լսում կնոջ աղերսները: Թույնը արդեն սկսել է գործել:
Նինան մեռնում է: Արբենինի մոտ են գալիս մի անծանոթ պարոն և Զվեզդիչը: Երկուսն էլ ուզում են վրեժ լուծել նրանից: Նրանք բերել են բարոնուհու նամակը, որտեղ նա ամեն բան բացատրում է և արդարացնում է Նինային: Հասկանալով, որ իր կողմից սպանված Նինան անմեղ էր, Արբենինը խելագարվում է: Նախքան գիտակցության խավարի մեջ մտնելը, նա մեղադրում է Աստծուն դաժանության մեջ:
Նինայի մահվան մեղավորը միայն Արբենինը չէ: Մեղավոր են նաև Կազարինը, Շպրիխը, բարոնուհին և շատ ուրիշներ, որոնք գիտեին Նինայի անմեղության մասին, սակայն լռում էին և անգամ յուղ ավելացնում կրակին: 
 
Տես նաև Միխայիլ Լերմոնտով Մեր Ժամանակի հերոսը, Մծիրի, Դևը և Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս 
Միխայիլ Լերմոնտով | Դիմակահանդես | համառոտ Միխայիլ Լերմոնտով | Դիմակահանդես | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 16, 2015 Rating: 5
Технологии Blogger.