Կառլ Գուստավ Յունգ համառոտ

Կառլ Գուստավ Յունգ
(համառոտ)




Կառլ Գուստավ Յունգը (1875-1961) սկզբնապես կիսում էր Ֆրոյդի հայացքները, սակայն 1913 թ., ֆրոյդիզմի ճյուղավորումից հետո նա խորանում է այսպես կոչված «կոմպլեքսների հոգեբանության մեջ»: Հենց Յունգն է շրջանառության մեջ դնում «կոմպլեքս» տերմինը «Զուգորդական դիագնոստիկայի ակնարկներում» (1906): Նա կոմպլեքս է դիտում հոգեբանական հակազդեցությունների այն խումբը, որոնք արմատավորվում են ենթագիտակցականի ոլորտում, որտեղ հարաբերական ինքավարության պայմաններում շարունակում են ազդել վարքի վրա: Այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես բացասական, այնպես էլ դրական, երբ մղում է ստեղծագործության:
Յունգը դիագնոզ էր դնում՝ արտաբերելով մեկը մյուսի հետևից բառեր և պահանջելով հիվանդից իսկույն հակազդել: Հիվանդի մտքին եկած առաջին իսկ բառից նա գտնում էր հակազդեցության  ժամանակային տարբերություն տարբեր տիպի վարք ունեցող մարդկանց մոտ: Հակազդեցությունը կարող է լինել դանդաղ կամ հապճեպ, որը և չգիտակցվող կոմպլեքսի ցուցիչն է:
Վերլուծելով խոսքային հակազդեցությունների բովանդակությունը և երազները՝ Յունգը հետազոտում էր անգիտակցականի խորքը, մինչև որ բախվում է ֆենոմենին, որը կոչում է «կոլեկտիվ անգիտակցական»: Եթե անհատական ենթագիտակցությունը լիցքավորված է կոմպլեքսներով, ապա կոլեկտիվը բաղկացած է արքետիպերից, որոնք նրա կարծիքով հենց բնազդների պատկերներն են: Այլ կերպ ասած դրանք բնազդային վարքի սխեմաներն են: Մարդիկ ժառանգում են այդ սխեմաները հակառակ ցանկության: Դիցաբանության մեջ, ավանդություններում, որոնք պատմում են ծննդի, մահվան մասին, հայրության կամ մայրության պատկերներում, սեռական հարաբերություններում առկա են արքետիպեր:
«Հոգեբանական տիպերում» (1921) Յունգը մեկ անգամ էլ դրսևորում է իրեն Ֆրոյդի արժանի աշակերտ: Ֆրոյդի և Ադլերի վեճը նա մեկնաբանաում է որպես էստրավերտի և ինտրավերտի վեճ:
Չկիսելով քաղաքակրության և անձի ճակատագրի վերաբերյալ որևէ օպտիմիստական տեսակետ՝ Յունգը լրագրողի այն հարցին, թե հավատում է արդյոք Աստծուն, պատասխանում է. «Ես չունեմ Աստծուն հավատալու կարիք: Ես գիտեմ նրան»:
Կյանքի վերջին տարիները հոգեբանը նվիրում է արևելյան կրոնների և մշակույթների ուսումնասիրությանը: Հայտնի է, որ այս իր հետաքրքրությունը նա կիսում է Հերման Հեսսեի հետ, որի վրա զգալի է նրա տեսության ազդեցությունը:

Ֆրոյդը մեղադրում էր Յունգին սեռական գործոնի դերի նվազեցման և թերագնահատման մեջ: Սակայն Յունգը բոլորովին այլ կերպ էր հասկանում իրավիճակը: Նրա խնդիրն է, ինչպես նա է ասում «տեղը դնել սեռականությունը»: Հարկ չկա ոչ գերագնահատել այն, ոչ էլ թերագնահատել:
Կառլ Գուստավ Յունգ համառոտ Կառլ Գուստավ Յունգ համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 06, 2015 Rating: 5
Технологии Blogger.