Պատրիկ Զյուսկինդ | Օծանելիք | համառոտ



18-րդ դար: Փարիզ: Ժան Բատիստ Գրենույը ծնվում է քաղաքի խեղդուկի մեջ: Մայրը ծնում է նրան ձկնավաճառի սեղանի տակ: Նրան մեղադրում են մանկասպանության մեջ և մահապատժի են ենթարկում: Նորածնին ոստիկանությունը հանձնում է մի ստնտուի: Կինը հրաժարվում է նրանից, քանի որ սա հոտ չունի և նրա մեջ դև է մտել: Նրան հանձնում է տիկին Գայարի հաստատություն, որտեղ երեխաները հեռու են մնում նրանից: Ունի շատ սուր հոտառություն: Աշխատելով ծանր պայմաններում՝ գտնում է իրեն հետաքրքիր զբաղմունք. Ուսումնասիրում է նոր հոտերը: Մի օր փողոցում հաճելի բույր է զգում: Բույրի աղբյուրն է երիտասարդ աղջիկը: Գրենույը հարբում է այդ հոտից: Նա խեղդում է աղջկան: Խիղճը նրան չի տանջում. նա բույրի իշխանության տակ է:
Հայտնվում է պարֆյումեր Բալդինիի մոտ և օգնում է վերջինիս ստանալ մրցակցի օծանելիքի բանաձևը: Դառնում է Բալդինիի աշակերտը: Բալդինին սովորեցնում է նրան սուբլիմացիայի ճանապարհով դուրս բերել ծաղիկներից նրանց հոտը:
Գրենույը առանձնանում է քարանձավում և ապրում է այնտեղ միայնակ մի քանի տարի: Նա հասկանում է, որ ինքը չունի հոտ և ուզում է այնպիսի օծանելիք ստեղծել, որ մարդիկ ընդունեն իրեն և չխորշեն իրենից: Տարբեր տերերի մոտ է աշխատում: Մի օր զգում է բույր, որն ավելի հաճելի է, քան երբեմնի իր խեղդած աղջկա բույրը: Դա այգում խաղացող Լաուրա Ռիշիի բույրն է և Գրենույը որոշում է, որ գտել է ամենահրաշալի օծանելիքի հիմքը: Երկու տարի մշակում է աղջկա մաշկից և մազերից բույրը ստանալու եղանակները: Քաղաքում սկսվում են տարօրինակ սպանություններ: Զոհերն են երիտասարդ աղջիկներ: Գրենույը սպանում է աղջիկներին, իսկ հետո նրանց մարմիններից յուղի օգնությամբ հավաքում է բույրը:
Քաղաքում միայն մի մարդ է գլխի ընկնում սպանությունների իրական դրդապատճառների մասին: Դա Լաուրայի հայրն է՝ հյուպատոս Ռիշին: Գաղտնի տանում է իր աղջկան մեկ ուրիշ վայր: Սակայն Գրենույը գտնում է նրան, սպանում է և ստանում է նրա բույրը: Վերջապես հավաքելով անհրաժեշտ բույրերի քանակը՝ նա խառնում է դրանք և ստանում է իր օծանելիքը: Այդ ժամանակ էլ նրան հայտնաբերում են և ձերբակալում:
Գրենույը պիտի ենթարկվի մահապատժի: Սակայն ոչ ոք չգիտի, որ նա օծանելիք է ստեղծել: Մահապատժի գնալիս Գրենույը ծածկում է իրեն այդ օծանելիքով: Դահճի ձեռքերը թուլանում են: Մարդիկ սկսում են սիրահարվել Գրենույին: Սկսվում է օրգիա: Գրենույը նայում է այդ ամենին և օգտվելով համընդհանուր խելահեղությունից, փախչում է: Ուշքի եկած մարդիկ տեսնում են, որ իրենք մերկ են: Գրենույի փոխարեն մահապատժի են ենթարկում անմեղի:
Գրենույը ազատ է: Բայց նա գոհ չէ: Նա հասկանում է, որ մարդիկ չեն կարող գնահատել նրա ստեղծագործությունը: Վերադառնում է Փարիզ, գողերի և ավազակների թաղամաս: Իր վրա է լցնում օծանելիքը: Գողերը և ավազակները հարձակվում են նրա վրա, պատառոտում և հոշոտում են մեծ պարֆյումեր Ժան Բատիստ Գրենույի մարմինը:

Տես նաև Էռնստ Հոֆման Ոսկե կճուճ, Անտուան Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը, Բերնարդ Շոու Պիգմալիոն
Պատրիկ Զյուսկինդ | Օծանելիք | համառոտ Պատրիկ Զյուսկինդ | Օծանելիք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.