Երևանի բանտում հավաքել են բազմաթիվ նշանավոր մարդկանց: Նրանց ծեծում են, խոշտանգումների են ենթարկում: Նպատակը մեղայական կորզելն է։ Աբսուրդայինն այն է, որ այդ մարդկանցից շատերը անվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներ են։ Նրանց հետապնդում են այն նույն հեղափոխության անունից, որի համար նրանք մաքառել են։ Բայց իսկական Գողգոթան դեռ առջևում է։ Դատապարտյալներին ուղարկում են հյուսիս։ Տանում են հատուկ գնացքներով, որոնք ունեն վանդակապատ լուսամուտներ և դռներ, վագոններում նեղվածք ու շոգ է։ Սովահար դատապարտյալներին տալիս են աղի ձուկ և զրկում են ջուր խմելու հնարավորությունից։ Սիբիրում նրանց տեղավորում են ճամբարներում։ Մարդիկ, որոնք մինչ այդ զբաղվել են առօրյա, սովորական աշխատանքով՝ գյուղում կամ գործարանում, գրքեր են գրել, արվեստի գործեր ստեղծել, դասախոսություններ կարդացել, ամառվա տապին և ձմեռվա սառնամանիքին անդադար զբաղված են ծառահատությամբ։
Շատերը մահանում են և հավետ մնում սիբիրյան տայգայում։ Հսկիչները ամեն կերպ ստորացնում են նրանց՝ դժոխքի վերածելով այդ առանց այն էլ դժվար կյանքը։ Համեմատաբար թույլերը բարոյապես կոտրվում են։ Սակայն Մահարու հերոսներն անմարդկային պայմաններում պահպանում են իրենց դեմքը։ Մահարին հանդիպում է ուժեղ մարդկանց, որոնք կարողանում են անմարդկային պայմաններում օգնության հասնել ուրիշներին։ Այդպիսին է Աշոտ դային: Նա կարողանում է համոզել պետերին, որ կարելի է ճամբարում բրուտագործական արհեստանոց ստեղծել, զանազան կավե առարկաներ պատրաստել և վաճառել։ Ինքը դառնում է արհեստանոցի ղեկավար, շատերին վերցնում իր մոտ որպես արհեստավորներ և փրկում է անտառահատման տաժանակիր աշխատանքից։
Մահարին այդ արհեստավորների թվում է։ Արհեստավորների մեջ է ազգությամբ գերմանուհի մի կին՝ Լյուդմիլա Շարթը, տաղանդավոր քանդակագործուհի, որը կրթություն է ստացել Բեռլինում։ Ադրբեջանցի կառապան Մամոն ևս աշխատում է նույն արհեստանոցում։ Նա սիրահարվում է քանդակագործուհուն, ձեռքն ընկած մթերքի մնացորդները բաժին հանում նրան։ Կալանավայրերի փշալարերը ծաղկում են մարդկանց հոգիների բնական ձերմությունից…
Տես նաև Ալեքսանդր Սոլժենիցին Արխիպելագ գուլագ, Ֆրանց Վերֆել Մուսա լեռան քառասուն օրը և Ալեքսանդր Կուպրին Յամա
Գուրգեն Մահարի | Ծաղկած փշալարեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 01, 2015 Rating: