Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը» համառոտ



Խաղաղ օվկիանոսի կղզիներում Չարլզ Դարվինը հայտնաբերում է թռչունների խումբ, որոնք, կախված բնակության տեղից, ունեն տարբեր չափերի կտուցներ: Ակնհայտ է, որ տեսակի հատկանիշները աստիճանաբար կարող են փոխվել, ինչպես և ակնհայտ է, որ հարմարման անվերջ թվով դեպքերը հնարավոր չէ բացատրել միայն միջավայրի պայմաններով:
Դարվինը երկար ուսումնասիրությունների արդյուքում գալիս է այն եզրակացության, որ մարդը հենց սելեկցիայի միջոցով սովորել է աճեցնել իրեն պիտանի և օգտակար բույսերը և կենդանիներին: Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում ընտրությունը բնական միջավայրում: Լավ հասկանալով գոյության պայքարի գործոնը՝ Դարվինը կռահում է, որ փոփոխական պարագաների առկայությամբ պահպանվում են ավելի շուտ նրանց հարմարվող փոփոխությունները, իսկ չհարմարվողները և չհամապատասխանողները վերանում են:
Այսպես, բնակության միջավայրը ընտրում է ամենաընդունելի ժառանգական փոփոխությունները: Այլ կերպ ասած, ընտրությունն արտահայտվում է էվոլյուցիոն կողմնորոշման մեջ, քանի որ դա է որոշում օրգանիզմների հարմարվելը շրջակա միջավայրին: Էվոլյուցիան կարելի է մեկնաբանել որպես հարմարակումների շարք, որոնցից յուրաքանչյուրը համապատասխան տեսակը ամրապնդում է կամ կորցնում է երկար ժամանակի ընթացքում ընտրության ազդեցությամբ:
Դարվինն առանձնացնում է էվոլյուցիոն տեսության հինգ տեսակ:
1.Ժառանգականության և կուլտիվացման ապացույցներ: 2. Ապացույցներ, որոնք կապված են աշխարհագրական տեղաբաշխման հետ: 3. Հնէաբանորեն ստացված ապացույցներ: 4. Ապացույցներ, որոնք հիմնվում են կենդանիների նմանությունների վրա: 5. Ապացույցներ, որոնք ստացվում են սաղմնաբանությունից ռուդիմենտար օրգանների ուսումնասիրության եղանակով:
Շատերը համոզված են, որ յուրաքանչյուր տեսակ ստեղծված է ինքնին և մյուսից անկախ, սակայն իրականում աշխարհի բնակիչների անցյալում և ներկայում առաջ գալը և տարածվածությունը պայմանավորված է երկրորդական պատճառներով, որոնք նման են նրանց, որոնք որոշում են անհատի ծնունդն ու մահը: Զարգացումը խթանվում է օրգանների անհրաժեշտ փոփոխությամբ, տեսակի քանակի աճի, որը սրում է գոյության պայքարը: Կյանքը առավել պարզ ձևերից շարժվում է դեպի առավել բարդերը: 

Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը» համառոտ Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 18, 2015 Rating: 5
Технологии Blogger.