Դեմոկրիտ


Աբդերցի Դեմոկրիտը (Ք. ա. 460 - 394) թողել է գրական հարուստ ժառանգություն:  Թեպետ հնարավոր է, որ հետմահու նրան են վերգրվել  աշակերտների երկերը:
Իր ուսուցչի՝ Լևկիպպոսի հետ միասին Դեմոկրիտը հաստատում է չգոյության անհնարությունը, իսկ որևէ գոյի ծնունդը կապում է գոյություն ունեցող բաների միացման հետ: Լևկիպպը և Դեմոկրիտը ներմուծում են բոլորովին նոր հասկացություն՝ «մարմինների անհամար բազմություն, որոնք անտեսանելի են իրենց փոքրության պատճառով»: Այդ մարմինները անբաժանելի են, ահա ինչու դրանք ատոմներ են (հունարեն ատոմ նշանակում է անբաժանելի): Ըստ էության ատոմներն ավելի նման են Պարմենիդեսի գոյությանը, քան Էմպեդոկլեսի արմատներին կամ Անաքսագորասի հոմեոմորիաներին, քանզի որակապես ինդիֆերենտ են: Միասին ատոմները կազմում են գոյության լիությունը, իսկ միմյանցից տարբերվում են սոսկ ձևով կամ երկրաչափական տեսքով:
Ատոմները տարբերվում են միմյանցից ոչ միայն տեսքով, այլև կարգով և զբաղեցրած տեղով: Ատոմը զգայական եղանակով ճանաչելի չէ. այն մտահասու է:
Որպես գոյության լիություն մտածվող ատոմը ենթադրում է դատարկություն: Առանձ դրա ատոմները զուրկ կլինեին տարբերություններից և շարժումներից: Ավելին, ատոմիստները փորձում են հաղթահարել էլեացիների ապորիաները՝ փրկելով միաժամանակ «ճշմարտությունը» և «կարծիքը», այսինքն՝ երևույթը: Ճշմարտության ըմռնումը տալիս են ատոմները, որոնց միջև առկա տարբերությունները պայմանավորված են երկրաչափական-մեխանիկական որոշարկումներով և դատարկությամբ: Ատոմների բախումից և մեր զգայարանների վրա ունեցած ազդեցությունից առաջ են գալիս տարբերությունները: Սա փորձ է հիմնավորելու կարծիքը:
Առաջին շարժումը եղել է քաոսային և նման է եղել մթնոլորտային փոշու անկանոն տարածմանը բոլոր ուղություններով: Այնուհետև եղել է բքաձև շարժում, որը ստիպել է նման ատոմներին միանալ, իսկ տարբերներին՝ անջատվել, ինչի արդյունքում գոյանում է աշխարհը: Վերջապես առաջ է գալիս ատոմների շարժումը, որոնք կազմում են իրերի գոլորշիացումը. դրա վառ օրինակն են իրերի արձակած հոտերը:
Դեմոկրիտը և ատոմիստները պատմության մեջ մտան նաև «դիպվածի» հասկացության իրենց մշակման շնորհիվ: Խելքը կամ բանականությունը հաջորդում է աշխարհի ծագմանը, բայց չի նախորդում դրան: Կոսմոսը ատոմների մեխանիկական փոխազդեցության հետևանք է և չի պրոյեկտվում բանականությամբ: Սա չի հակասում Դեմոկրիտի այն պնդմանը, որ կան գերակա ատոմներ, որոնք հարթ ու գնդաձև են, հեշտ են բռնկվում, որոնցից կազմված է հոգին և խելքը: Հենց այդպիսի ատոմներն ըստ Դեմոկրիտի աստվածային են:
Դեմոկրիտը հայտնի է իր գեղեցիկ ու խորը բարոյախոսական ասույթներով: Նրա էթիկայի կենտրոնական գաղափարն այն է, որ հոգին ճակատագրի հանգրվանն է: Հոգին կախված չէ արտաքին իրերից, մարմնից կամ բարիքներից:
«Երկրային ամեն ապաստան բաց է իմատունի առաջ, քանզի փառավոր ու առաքինի հոգու համար հայրենիք է ողջ տիեզերքը»: 

Դեմոկրիտ Դեմոկրիտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 16, 2015 Rating: 5
Технологии Blogger.