Բորիս Պաստերնակ | Դոկտոր Ժիվագո | համառոտ



Գլխավոր հերոսը՝ Յուրի Ժիվագոն, դեռ վաղ հասակում կորցնում է մորը: Հայրը մինչ այդ լքել է ընտանիքը: Փոքրիկ Յուրային իրենց մոտ են վերցնում ազգականները՝ Գրոմեկոները: Արդեն պատանի տարիքում նա զարմացնում է բոլորին բանաստեղծական մեծ ձիրքով: Սակայն գնում է իրեն որդեգրած Ալեքսանդր Գրոմեկոյի հետքերով և ընդունվում է բժշկական համալսարան: Դառնում է շնորհալի բժիշկ: Նրա առաջին սերը, իսկ հետագայում կինն է դառնում իր բարերարների դուստրը՝ Տոնյա Գրոմեկոն:
Յուրին և Տոնյան ունենում են 2 զավակ, սակայն ճակատագիրը ընդմիշտ բաժանում է նրանց, և իր կրտսեր դստերը Յուրին բաժանումից հետո այլևս չի տեսնում:
Յուրիի ճակատագրում մեծ դեր է խաղում Լարիսան (Լարան), որը պայքարում է զառամյալ փաստաբան Կոմարովսկու «հովանավորության» դեմ: Լարան ունի մանկության ընկեր՝ Պավել Անտիպով անունով, որը հետագայում կդառնա նրա ամուսինը: Սակայն նրանք երջանիկ չեն: Պավելը թողնում է ընտանիքը և մեկնում է ռազմաճակատ, երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Հետագայում դառնում է ռազմական կոմիսար և փոխում է ազգանունը՝ դառնալով Ստրելնիկով:
Յուրի Ժիվագոն և Լարան հանդիպում են պատերազմի ժամանակ Միլյուզեևո ավանում, որտեղ Ժիվագոն զինվորական բժիշկ է, իսկ Անտիպովան՝ բուժքույր: Հետագայում Յուրին և Լարան նորից հանդիպում են Յուրյատին քաղաքում, որտեղ փորձում են փրկվել ամեն բան ոչնչացնող հեղափոխությունից: Նրանք սիրում են իրար, սակայն կյանքը բաժանում է նրանց: Յուրին հայտնվում է Սիբիրում, պարտիզանների ջոկատում: Փախչում է և նորից վերադառնում է Յուրյատին, որտեղ նորից միանում է Լարայի հետ: Այստեղ է հայտնվում Կոմարովսկին, որը համոզում է Յուրիին բաց թողնել Լարային, որին ինքը կօգնի տեղափոխվել արտասահման: Յուրին, հասկանալով, որ այլևս երբեք չի տեսնի Լարային, համաձայնում է:
Սկսում է խելագարվել միայնակությունից: Յուրյատինում է հայտնվում զորացրված Անտիպովը և Ժիվագոյին է պատմում հեղափոխության, Լենինի, իդեալների մասին: Իմանալով, որ Լարան ողջ ժամանակ «սիրել է» իրեն, ինքնասպան է լինում:
Ժիվագոն վերադառնում է Մոսկվա: Այստեղ հանդիպում է Մարինային, որը կլինի նրա վերջին կինը: Մարինան Ժիվագոների նախկին հավաքարարի դուստրն է: Նրան ամուսնությունը քաղաքացիական է: Ունենում են երկու դուստր: Ժիվագոն ավարտված է համարում իր կյանքը: Չի զբաղվում գիտությամբ, հասկանում է իր անկումը, սակայն ոչինչ չի կարող փոխել: Մի օր առավոտյան աշխատավայր գնալիս նա տրամվայում մեռնում է սրտի կաթվածից: Նրա դագաղի մոտ հրաժեշտ տալու գալիս է Լարան, ով դրանից հետո անհետանում է:
Առջևում է Երկրորդ աշխարհամարտը: Լվացարարուհի Տանյան կպատմի Ժիվագոյի ճերմակահեր ընկերներին, որոնք անցել են Գուլագի և ռեպրեսիաների միջով, որ նա Լարայի և Յուրիի արտամուսնական դուստրն է: Ժիվագոյի եղբայր Եվգրաֆ Ժիվագոն իր մոտ կվերցնի Տանյային և կկազմի Յուրիի բանաստեղծությունների ժողովածուն: Վեպն ավարտվում է Յուրի Ժիվագոյի 25 բանաստեղծություններով:           

Տես նաև Ալեքսանդր Սոլժենիցին Արխիպելագ Գուլագ, Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս և Ֆյոդոր Դոստոևսկի Ոճիր և պատիժ 
Բորիս Պաստերնակ | Դոկտոր Ժիվագո | համառոտ Բորիս Պաստերնակ | Դոկտոր Ժիվագո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.