Օսկար Ուայլդ | Քենթրվիլի ուրվականը | համառոտ


Ամերիկյան դեսպան Հայրամ Բ. Օտիսը ձեռք է բերում լորդ Քենթրվիլի դղյակը: Լորդը նախազգուշացնում է, որ դղյակում բնակվում է ուրվական, որը 300 տարի շարունակ տառապանք է պատճառել իր տոհմի շատ ներկայացուցիչների: Պարոն Օտիսը պատասխանում է, որ եթե Եվրոպայում լիներ գեթ մեկ ուրվական, այն կհայտնվեր Ամերիկայի որևէ թանգարանում: Դեսպանը դղյակ է տեղափոխվում կնոջ, ավագ որդու՝ Վաշինգտոնի, դստեր 15-ամյա Վիրջինիայի և երկու անհանգիստ տղա երկվորյակների հետ: Նրանց է դիմավորում տնային կառավարիչ տիկին Ամնին: Գրադարանի հատակին Օտիսները տեսնում են կարմիր հետք: Այդ հետքը մնացել է 300 տարի առաջ տեղի ունեցած սպանությունից: Գրադարանում Սայմոն Քենթրվիլը սպանել է իր կնոջը: Հետքն այդ օրվանից չի ջնջվում: Սակայն պարոն Օտիսը մաքրում է այն Պինկերտոնի մաքրիչով: Կայծակն ու ամպրոպը դառնում են տիկին Ամնիի ուշագնացության պատճառ: Օտիսն առաջարկում է ամեն ուշաթափության համար պահումներ անել Ամնիի աշխատավարձից, և նա իսկույն ուշքի է գալիս: Հաջորդ առավոտյան կարմիր հետքը նորից հայտնվում է նույն տեղում: Վաշինգտոնը նորից մաքրում է այն: Ամեն օր այն սրբում են, սակայն այն նորից հայտնվում է:
Մի գիշեր պարոն Օտիսը լսում է տարօրինակ քայլեր և մետաղի ճռռոց: Դուրս է գալիս իր սենյակից և տեսնում է ուրվականի: Դա այլանդակ ծերուկ է: Դեսպանն առաջարկում է նրան մեքենայի յուղ քսել ձեռքի շղթաներին, որպեսզի դրանք այդքան աղմուկ չհանեն: Փակում է ննջարանի դուռը: Աստիճանի վրա ուրվականի ուղղությամբ բարձ է թռչում: Այն նետել են երկվորյակները: Ուրվականը վիրավորված է այդպիսի վերաբերմունքից:
Հաջորդ օրը կարմիր հետքը գրադարանում դառնում է կանաչավուն:
Գիշերը ուրվականը մեծ աղմուկ է բարձրացնում՝ փորձելով հագնել ասպետի սաղավարտը: Երկվորյակները կրակում են նրա վրա պարսատիկից: Իսկ երբ ուրվականը փորձում է սարսափազդու հռհռոցով վախեցնել բնակիչներին, տիկին Օտիսը, որոշելով, որ նա հիվանդացել է, առաջարկում է ուրվականին լուծույթ:
Ուրվականը փորձում է վախեցնել երկվորյակներին՝ գալով նրանց մոտ առանց գլխի, սակայն երբ բացում է դուռը, նրա վրա դույլով ջուր է թափվում:
Դղյակ է գալիս Վիրջինիայի փեսացուն՝ Չեշիրի դուքսը: Նրա հետ զբոսանքից հետո Վիրջինիան մտնում է գոբելենների սրահ, որտեղ նստած է ուրվականը: Աղջիկը խղճում է նրան և պատվիրում է ապագայում հիմարություններ չանել: Չէ՞ որ կյանքի օրոք ուրվականը վատ մարդ է եղել և սպանել է իր կնոջը: Վիրջինիան մեղադրում է ուրվականին իր ներկերը գողանալու մեջ: Ո՞վ է տեսել, որ արյունը կանաչ լինի: Ուրվականը բացատրում է, որ իսկական արյուն գտնել չէր կարող:
Վիրջինիան կարող է օգնել ուրվականին: Նրա հետ է սերը, իսկ սերը ավելի ուժեղ է մահից: Ուրվականը ցույց է տալիս երեխային գրադարանի պատուհանին գրված մարգարեությունը, ըստ որի ոսկեհեր մանուկը կօգնի ոգուն հանգիստ գտնել: Աղջիկը համաձայնում է: Նա պիտի սգա և աղոթի նրա հոգու համար: Ուրվականը բռնում է աղջկա ձեռքը, պատն անհետանում է և նրանք չքանում են: Օտիսները փնտրում են աղջկան, բայց ապարդյուն: Երեկոյան Վիրջինիան հայտնվում է ամպրոպից հետո: Ձեռքին է թանկարժեք իրերով տուփը: Նա տանում է հարազատներին նկուղ, ուր երկաթե օղին է գամված սարսափելի կմախքը: Նրա դիմաց կանգնած են սափոր և ափսեներ, որոնց նա չէր կարող հասնել: Դա ուրվականի մարմինն է: Ծեր Քենթրվիլի կնոջ եղբայրները, այն բանից հետո, երբ նա սպանել էր նրանց քրոջը, սովամահ էին արել նրան նկուղում:
Երբ Չեշիրի դուքսը չափահաս է դառնում, նրանք Վիրջինիայի հետ ամուսնանում են: Մեղրամսից հետո Վիրջինիան և նրա ամուսինը՝ Սեսլը, այցելում են Սայմոն Քենթրվիլի գերեզմանը: Սեսլը հարցնում է կնոջը, թե ինչ էին նրանք անում ուրվականի հետ այն երեկո: Սակայն Վիրջինիան չի ուզում խոսել այդ մասին. սըր Սայմոնը բացահայտել էր նրա համար, թե ինչում է Սերը ավելի ուժեղ Մահից:
  
Տես նաև Օսկար Ուայլդ Դորիան Գրեյի դիմանկարը, Իդեալական ամուսինը և  Թոմաս Մայն Ռիդ Անգլուխ ձիավորը
Օսկար Ուայլդ | Քենթրվիլի ուրվականը | համառոտ Օսկար Ուայլդ | Քենթրվիլի ուրվականը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 05, 2015 Rating: 5
Технологии Blogger.