Գաբրիել Գարսիա Մարկես | Գնդապետին ոչ ոք չի գրում | համառոտ


1956 թ.: Կոլումբիայի փոքրիկ քաղաք: Գլխավոր հերոսը հազարօրյա պատերազմի 75-ամյա մասնակից մի գնդապետ է: Ապրում է քաղաքի ծայրամասում կնոջ հետ և որդու՝ Ագուստինի մահից հետո (սրան սպանել են քաղաքական թռուցիկներ բաժանելու համար) ապրում է չքավորի պես: Նա արդեն երկար ժամանակ թոշակի մասին նամակ է սպասում մայրաքաղաքից, սակայն նրան ոչ ոք չի գրում: Միաժամանակ կապեր է պահում Ագուստինի ընկերների հետ, որոնք զբաղվում են ընդհատակյա գործունեությամբ: Ծերուկը հույսը դրել է մարտական աքլորի վրա, որը կարող է իրենց մի քիչ գումար բերել: Դա կլինի հունվարին, երբ սկսվեն աքլորների կռիվները: Ազգական դոն Սաբասը և կինը առաջարկում են հիմա վաճառել աքլորին, քանի որ գնդապետը ապրում է կիսասովի պայմաններում: Նախկին զինվորականը հրաժարվում է:
Խաղատանը, ունենալով գրպանում Ագուստինի ընկերներից ստացած քաղաքական թռուցիկները, ընկնում է շրջապատման մեջ և դեմ առ դեմ հանդիպում է իր որդուն սպանողին: Սակայն ինքնատիրապետում է ցուցաբերում և կարողանում է հեռանալ:
Գնդապետի տունը գտնվում է գրավի տակ: Ուտելու բան չկա: Արդեն վաճառված է կարի մեքենան, որը ինչ-ինչ գումար էր թույլ տալիս վաստակել: Սակայն գնդապետը կեր է տալիս աքլորին և համառորեն սպասում է նամակի: Սով է: Գնդապետի կինը հիվանդանում և անկողին է ընկնում: Դեկտեմբերի ցուրտ երեկոները գնդապետին տաքացնում են մտքերը անցած գնացած ռազմի օրերի մասին: Հույս ունի, որ հերթական մոտորանավը կբերի նամակ և լուրեր: Նրան հույս է տալիս այն, որ մարզական մարտերն արդեն սկսվել են և նրա աքլորը լավագույնն է: Մնում է սպասել քառասունհինգ օր: Գնդապետը համոզում է հուսահատ կնոջը: Եվ երբ կինը հարցնում է, թե ինչ են ուտելու այդ քառասուն օրերի  ընթացքում, վճռականորեն պատասխանում է. «Կեղտ»:      
 
Տես նաև Գաբրիել Գարսիա Մարկես Հարյուր տարվա մենություն, Խուլիո Կորտասար Վիճակախաղ և Խորխե Լուիս Բորխես Բաբելոնյան գրադարան
Գաբրիել Գարսիա Մարկես | Գնդապետին ոչ ոք չի գրում | համառոտ Գաբրիել Գարսիա Մարկես | Գնդապետին ոչ ոք չի գրում | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 15, 2015 Rating: 5
Технологии Blogger.