Ռեմզիների ընտանիքը՝ միսթր Ռեմզին, միսիս Ռեմզին (50 տարեկան է, սակայն դեռ շատ հմայիչ), երեխաները՝ Նենսին, Ջեյմսը, Քեմը, Փրուն, Ռոզան, Էնդրյուն, Ջեսպերը և Ռոջերը ապրում են Սքայ կղզում: Հեռվում երևում է փարոսը: Վեպի սկզբում շատ են մոր մտքերը: Նա գնահատականներ է տալիս տեղի ունեցող ամեն բանի: Իրադարձությունները ներկայացվում են նրա տեսանկյունից: Երեխաները շատ են ուզում այցելել փարոսը և ողջ գրքի ընթացքում խնդրում են տանել իրենց այնտեղ: Մայրը հուսադրում է նրանց՝ ասելով, որ վաղը կլինի լավ եղանակ և նրանք կգնան դեպի փարոսը: Սակայն հայրն անվերջ հուսալքում է նրանց՝ ասելով, որ լինելու է վատ եղանակ: Ահա ինչու երեխաները չարացած են հոր դեմ, իսկ Ջեյմսն անգամ ցանկանում է սպանել նրան:
Չարլզ Թենսլին, որն աղքատ ընտանիքից է, հյուր է եկել Ռեմզիներին: Երեխաները նրան կոչում են «աթեիստ», քանի որ չեն սիրումն: Մինթա Դոյլը և Պոլ Ռեյլին ընտանիքի բարեկամներն են: Գրքի կեսերին նրանք ամուսնանում են, սակայն ամուսնական կյանքը լավ չի դասավորվում: Ավգուստ Կարմայքլը ծեր պոետ է: Ընդունում է ափիոն: Ամեն տարի այցելում է Ռեմզիներին:
Մի անգամ Նենսին, Մինթան և Պոլը գնում են զբոսնելու և խոստանում են վերադառնալ նախքան ընթրիքը, սակայն Մինթան կորցնում է տատիկի գնդասեղը, սկսվում է մակընթացություն և նրանք ստիպված են լինում վերադառնալ: Պոլը որոշում է, որ կզարթնի շատ վաղ և կգնա գնդասեղը որոնելու: Միսիս Ռեմզին դժգոհ է նրանց ուշացումից: Ներկայացվում են Պրուի և Լիլիի մտքերը, իսկ վերջում Լիլին դառնում է գլխավոր հերոսուհին:
Անցնում է որոշ ժամանակ: Պատերազմ է: Գիշերը հանկարծամահ է լինում միսիս Ռեմզին: Պրուն, որին ամուսնացրել են, ծննդաբերության ժամանակ մեռնում է: Էնդրյուն զոհվում է Ֆրանսիայում նռնակի պայթյունից: Կարմայքլը լույս է ընծայում բանաստեղծությունների ժողովածու, որն անսպասելի հաջողություն է ունենում:
Տունը լքված է: Բայց ի վերջո մի օր հայրը, Քեմը և Ջեյմսը գնում են դեպի փարոսը: Հայրը վաղ է արնացրել երեխաներին, որպեսզի կատարի նրանց մանկական երազանքը: Սակայն երեխաներն ուրախ չեն: Փարոսն այլևս չի ձգում նրանց: Նրանք ատում են հորը այն բանի համար, որ սա ամեն բան անում է, ինչպես իրեն է հարմար: Որոշել են ըմբոստանալ հոր բռնապետության դեմ:
Լիլին հիշում է միսիս Ռեմզիին: «Ոմանք նրան չէին սիրում, համարում էին չափից շատ ինքնավստահ: Անգամ նրա գեղեցկությունը նյարդայնացնող էր: Ամուսնու հետ նույնպես չգիտեր, թե ինչպես կարելի է ճիշտ դրվածքի տեր դառնալ»: Սակայն, երբ երեխաները և հայրը հասնում են փարոսին, հայրը անսպասելիորեն գովում է Ջեյմսի հրաշալի թիավարությունը, որը երեխաները չէին սպասում: Նրանք շատ ուրախ են: Ափ դուրս գալով փարոսի մոտ, նրանք սկսում են նավակից հանել փարոսի տեսուչների համար նախատեսված փաթեթները:
Տես նաև Ջեյմս Ջոյս Ուլիս, Ուիլյամ Ֆոլկներ Շառաչ և ցասում և Մարսել Պրուստ Սվանի ուղղությամբ
Վիրջինիա Վուլֆ | Դեպի փարոսը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 06, 2015 Rating: