Ալեքսանդր Բլոկ | Տասներկուսը | համառոտ


1917 թ.: Պետրոգրադի ձյունե փողոցներով անցնում են մարդիկ՝ անիծելով հեղափոխությունը և բոլշևիկներին: Ինչ-որ մեկը՝ հավանաբար գրող, խոսում է դավաճանված Ռուսաստանի մասին:
Գիշերային քաղաքով անցնում է զինվորների 12 հոգանոց ջոկատը: Պատրաստ են կրակել անցյալի ուղղությամբ, խրճիթավոր Ռուսաստանի, հաստահետույք Ռուսաստանի ուղղությամբ՝ հանուն նոր Ռուսաստանի: Պարսավում են իրենց ընկերոջը՝ Վանկային, որը կապվել է հարուստ Կատկայի հետ, իրենց սուրբ հեղափոխական գործը պաշտպանելու փոխարեն: Բուրժուաների կործանումը, սակայն, նրանք խնդրում են Աստծուց:
Վանկան և Կատկան սայլակառքով ուրախ անցնում են Պետրոգրադի փողոցներով: Զրուցում են: Վանկան հիշեցնում է ընկերուհուն անբարոյական անցյալի մասին, երբ նա սպաների ձեռքից անցնում էր զինվորների ձեռքը: Աղջկա մարմնի վրա կան բազմաթիվ սպիացած վերքեր: Հիմա ժամանակն է, որ աղջիկը մեղսագործի իր՝ Վանկայի հետ: Բախվում են տասներկուսի ջոկատին: Կառապանը կարողանում է դուրս բերել Վանկային, սակայն Կատկան կրակված գլխով պառկած է մնում ձյան վրա:
Ջոկատը շարունակում է խրոխտ առաջ քայլել: Միայն Կատկային սպանող Պետրուխան է տխուր: Մի ժամանակ Կատկան եղել է իր սիրուհին: Սակայն ընկերները քննադատում են նրան: Ժամանակը չէ:
Պետրուխային տանջում են խառը մտքերը: Նա աղոթում է սպանված ընկերուհու հոգու համար: Մտադիր է նոր սպանություններով ցրել մտքերը: Բուրժուան թանկ կվճարի իրեն: Ցրտում է: Բուք է բարձրանում: Պետրուխան հիշում է Աստծուն: Ընկերները հիշեցնում են նրան, որ իր ձեռքերն արդեն արյան մեջ են, չարժե հույս դնել Աստծո վրա:
Տասներկուսի քայլքը դառնում է հավերժական, նրանք խրոխտ պատրաստ են հակահարված տալ ցանկացած թշնամու: Ջոկատի ետևից է վազում մի շուն (հին աշխարհի սիմվոլը): Զինվորները սպառնում են նրան սվիններով: Խավարի մեջ տեսնում են աղոտ կերպարանք: Սկսում են կրակել: Սակայն կերպարանքը չի անհետանում և հայտնվում է նրանց առջևում: Եվ այսպես, ջոկատի ետևից քարշ է գալիս շունը, իսկ առջևից արյունոտ դրոշը ձեռքին՝ Քրիստոսը…

Տես նաև Միխայիլ Բուլգակով Շան սիրտը, Բորիս Պաստերնակ Դոկտոր Ժիվագո և Վլադիմիր Մայակովսկի Փայտոջիլը
Ալեքսանդր Բլոկ | Տասներկուսը | համառոտ Ալեքսանդր Բլոկ | Տասներկուսը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.