Ամերիկացի լրագրող Ջեյք Բարնսը մասնակցել է Առաջին Աշխարհամարտին և ծանր վիրավորվել է: Ամեն գիշեր Բարնսը անցկացնում է ընկերների հետ Մոնպարնաս բուլվարի բարում՝ հույս ունենալով, որ ալկոհոլը կբուժի հոգու վերքերը: Բարնսը սիրահարված է Բրետ Էշլիին, որը մարմնավորում է 1920-ականների սեռական ազատությունը, ունի բազմաթիվ սիրավեպեր: Բրետը նույնպես սիրահարված է Բարնսին, սակայն պատերազմում վիրավորված Ջեյքը կարող է առաջարկել աղջկան միայն հոգևոր կապ:
Մի անգամ խմբով մեկնում են Պամլոնա՝ դիտելու ցլամարտ: Ջեյքին ուղեկցում է իր ընկեր Բիլ Հորտոնը: Նրանց է միանում Ռոբերտ Կոնը (հրեա), որը այս ուղևորությունից մի քանի շաբաթ առաջ ռոմանտիկական ճանապարհորդության է մեկնել Բրետի հետ և նրա նկատմամբ ուժեղ զգացմունք ունի: Սակայն Բրետը Պամլոնա է գալիս իր փեսացուի՝ Մայքլ Քեմպբելի հետ: Մայքլը հակված է բացատրել Բրետի թեթևաբարո կեցվածքը նրա անհաջող ամուսնությամբ: Ամուսինն ուներ լուրջ հոգեկան շեղումներ և ծեծում էր Բրետին: Սա թույլ է տալիս Մայքլին ներողամիտ լինել վերջինիս նկատմամբ:
Պամլոնայում տղամարդիկ վիճում են և Մայքլը մեղադրում է Ռոբերտին, որ սա թույլ չի տալիս Բրետին շնչել և չի հասկանում, որ երրորդը ավելորդ է: Ռոբերտը տհաճություն է առաջ բերում նաև Ջեյքի և Բիլի մոտ:
Ջեյքը ծանոթացնում է Բրետին երիրտասարդ ցլամարտիկ Պեդրո Ռոմերոյի հետ: Բրետի և իր նոր ծանոթի միջև ծագում է սիրային հարաբերություն: Հիմա նրանք բոլորը՝ Ջեյքը, Ռոմերոն, Մայքլը և Ռոբերտը, փորձում են տիրանալ Բրետի սրտին: Ռոբերտը առաջինն է հեռանում Պամլոնայից: Նրան հետևում են մյուսները: Բիլը մեկնում է Փարիզ, Մայքլը և Ջեյքը՝ Իսպանիայի տարբեր քաղաքներ:
Շուտով Ջեյքը ստանում է հեռագիր: Բրետը օգնություն է խնդրում նրանից: Ջեյքը գտնում է Բրետին մադրիդյան մի հոթելում առանց ցլամարտիկի և առանց դրամի: Բրետը հայտարարում է, որ պատրաստվում է վերադառնալ Մայքլի մոտ: Դեռ Պամլոնայում Ջեյքը նկատել էր, որ հնարավոր չէ փախչել ինքդ քեզնից՝ ցատկոտելով մի քաղաքից մյուսը:
Վեպն ավարտվում է Ջեյքի և Բրետի երկխոսությամբ: Նրանք խոսում են այն մասին, թե ինչպես կարող էր դասավորվել իրենց կյանքը, եթե ճակատագիրը շրջվեր այլ կերպ:
Էռնեստ Հեմինգուեյ | Եվ ծագում է արևը (Ֆիեստա) | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 18, 2015 Rating: