Էռնեստ Հեմինգուեյ | Կիլիմանջարոյի ձյունը | համառոտ


Սյուժեի հիմքում գրող Հարրի Սմիթի հուշերն են: Հարրին մեկնել է Աֆրիկա: Սաֆարիում որսի ժամանակ ստացած աննշան քերծվածքը դառնում է ոտքի լուրջ բորբոքման պատճառ: Սկսվում է փտախտ: Հարրին ամբողջ ժամանակ պառկած է Կիլիմանջարոյի ստորոտում դրված իր վրանում՝ սպասելով մահվան:
Նրա կինը՝ Էլենը, որը հոգացել է ուղևորության ծախսերը, խնամում է նրան և փորձում է ստիպել ամուսնուն պայքարել մահվան դեմ: Հերոսին անշարժ դարձրած հիվանդությունը ստիպում է նրան դիմել տանջալի ինքնաքննության: Նա հիշում է վերապրած պատերազմը, Իսպանիան, Փարիզը, որտեղ գտել է իր իսկական սերը: Հիշում է, թե ինչպես է հետևողականորեն դավաճանել սեփական սկզբունքներին: Հարրին հասկանում է, որ թեպետ շատ բան տեսել ու ճանաչել է, սակայն երբեք չի գրել դրա մասին: Այն ամենը, ինչին նա նվիրաբերել է իր կյանքը, պատճառ է դարձել բնատուր տաղանդի կորստյան: Նա մեղադրում է Էլենին իր կյանքի սպառողական կենսակերպի մեջ՝ մոռանալով դրանում սեփական դերը և ընտրությունը:
Հարրին սկսում է փնտրել կյանքի իմաստի մասին և մարդու ճակատագրի մասին հավերժական հարցերի պատասխանները: Նա փորձում է հիշել, թե քանի մարդու է դարձրել երջանիկ և քանիսին է դժբախտացրել: Ապաքինվելու հույսեր չկան: Հերոսի գիտակցությունը ավելի ու ավելի է մթագնում: Առաջ են գալիս ցնորման նշանները: Էլենը չի կարող զրուցել նրա հետ, քանի որ Հարրին չի լսում և չի նկատում նրան: Ուղղաթիռը չի գալիս նրանց ետևից և չի վերադարձնում նրանց քաղաքակիրթ աշխարհ: Փոխարենը ճամբարին են մոտենում անգղերը և բորենին: Հարրին մահանում է:
Կյանքը անկրկնելի և անխմբագրելի է: Բուն կոչման և հետաքրքրությունների դավաճանությունը չի ներվում: Վերլուծելով սեփական կյանքը և ապրելով խորագույն հիասթափություն՝ հերոսը հանգում է մահվանը, որպես իր կյանքից բխող տրամաբանական արդյունքի:
Կիլիմանջարո լեռան սպիտակ ձյունը լույսի և մաքրագործման խորհրդանիշ է:

Տես նաև Ծերունին և ծովը, Ում մահն է գուժում զանգը, Հրաժեշտ զենքին և Ֆիեստա

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Էռնեստ Հեմինգուեյ | Կիլիմանջարոյի ձյունը | համառոտ Էռնեստ Հեմինգուեյ | Կիլիմանջարոյի ձյունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 17, 2016 Rating: 5
Технологии Blogger.