
Հեռավոր ապագայում հոգեբան Կելվինը Երկիր մոլորակից լուսային տարիների հեռավորության վրա վայրէջք է կատարում Սոլարիս մոլորակի մոտ գտնվող տիեզերական կայանում: Կայանը թվում է դատարկ: Նրան ոչ ոք չի դիմավորում: Կայանի պետ Գիբարյանի տեղակալ Սնաուտը, տեսնելով Կելվինին, շփոթված ասում է, որ չի ճանաչում նրան: Հետո ուշքի գալով ասում է, որ Գիբարյանը ինքնասպանություն է գործել և որ Կելվինը, եթե հանկարծ անծանոթ ինչ-ինչ էակներ տեսնի, չհարձակվի նրանց վրա: Կելվինից և Սնաուտից բացի կայանի վրա է նաև ֆիզիկոս Սարտորիուսը: Կելվինը շուտով տեսնում է հսկայական նեգրուհու: Այդ կինը չի կարող լինել կայանի վրա: Դա նման է հալյուցինացիայի: Ֆիզիկոս Սարտորիուսը չի թողնում նրան իր սենյակը և փակում է դուռը, որի ետևից երեխաների քրքիջ է լսվում: Գիբարյանի սենյակում, դիակի կողքին նա նորից տեսնում է նեգրուհուն, և իրեն թվում է, թե նա խելագարվել է: Սակայն նա հոգեբան է և կարողանում է պահպանել ինքնատիրապետումը: Գիշերով նրան է այցելում Հարին՝ նրա կինը, որն իր պատճառով ինքնասպանություն է գործել 10 տարի առաջ: Հարին ուզում է միայն մեկ բան՝ վայրկյան անգամ չհեռանալ Կելվինից: Բայց Կելվինին անհրաժեշտ է մենակ մնալ: Նա տեղավորում է կնոջ ֆանտոմը հռթիռի մեջ և թռցնում: Սակայն Սնաուտն ասում է, որ երկու-երեք ժամից «հյուրը» կվերադառնա: Նա ասում է, որ ուրվականներին ուղարկում է Սոլարիս մոլորակի օվկիանոսը: Գիտնականներն արդեն 100 տարուց ավել զբաղվում են օվկիանոսով: Օվկիանոսը ոչ թե ջրից է, այլ պրոտոպլազմայից: Երբ գիտնականները ենթարկեցին այն կարծր ճառագայթման, օվկիանոսը սկսեց ուրվականներ ուղարկել կայան՝ դուրս բերելով նրանց մարդկանց ենթագիտակցությունից:
Գիտնականները կարող են լքել կայանը, սակայն Կելվինը գտնում է, որ նրանք կարող են մնալ և շատ բան իմանալ իրենք իրենց մասին: Հաջորդ գիշեր Հարին վերադառնում է, և նրանք Կելվինի հետ նորից դառնում են սիրեկաններ: Առավոտյան սենյակում միայնակ մնացած Հարին անմարդկային ուժով կոտրում է դուռը և վնասում է ձեռքը: Վերքը ակնթարթորեն փակվում է: Կելվինը, պարզելու համար, թե ինչպես է կազմված Հարին, արյան անալիզ է վերցնում նրանից: Արյունը բաղկացած է ոչ թե ատոմներից, այլ նեյտրինոներից: Ֆիզիկոս Սարտորիուսը որոշում է նեյտրինոները վերացնող նյութ ստանալ և այդկերպ հեռացնել «հյուրերին»: Բայց Կելվինը դա չի ուզում: Նա սիրում է վերստին գտած կնոջը: Ինքը Հարին, գիշերով լսելով Գիբարյանի թողած ձայնագրությունը, որի մեջ պատմում է «հյուրերի» մասին, հասկանում է, որ ինքը ոչ ոք է և փորձում է ինքնասպան լինել: Կելվինը հավատացնում է նրան, որ սիրում է հենց իրեն և ոչ այն երկրային կնոջը, որը մահացել է: Ցավոք, Կելվինը չի կարող իր հետ Երկիր տանել Հարիին, քանի որ նա կարող է գոյություն ունենալ միայն Սոլարիսին մոտ: Սարտորիուսը գրանցում է Կելվինի ուղեղի հոսքերը և ռենտգենյան ճառագայթների տեսքով ուղարկում դրանք օվկիանոսին: Գուցե կարդալով այն հրեշը կդադարի ուրվականներ ուղարկել իրենց: Կելվինը սկսում է տանջալի երազներ տեսնել: Նրան բաժանում են ատոմների, հետո նորից հավաքում են:
Անցնում է մի քանի շաբաթ: Կելվինը և Հարին ավելի ու ավելի են կապվում իրար, իսկ Սարտորիուսը շարունակում է փորձեր ձեռնարկել ազատվելու ուրվականներից: Սնաուտը ասում է նրա մասին, որ այդ Ֆաուստը միջոց է մոգոնում անմահության դեմ: Այդուհանդերձ, Սարտորիուսը ստեղծում է հյուրերին վերացնելու միջոցը և Հարին իր կամքով և Կելվինի հանդեպ սիրուց հեռանում է դեպի չգոյություն, ինչպես մի ժամանակ Կելվինի կինը: «Հյուրերի» տարափն ավարտվում է:
Կելվինը երազում է վրեժ լուծել օվկիանոսից, այրել նրա պրոտոպլազման: Բայց Սնաուտը ետ է պահում նրան այդ մտքից: Օվկիանոսը ոչ մի վատ բան չի ցանկացել: Միայն նվերներ է մատուցել, որոնք հանել է մարդկանց ենթագիտակցությունից: Օվկիանոսը չէր կարող իմանալ, թե ինչպիսին է մարդկանց հիշողության բուն նշանակությունը: Կելվինն ընդունում է այդ միտքը: Նա նստած է օվկիանոսի ափին և զգում է դրա հրեշավոր ներկայությունն ու լռությունը: Նա գիտի, որ սարսափելի հրաշքների ժամանակը դեռ չի ավարտվել:
Տես նաև Ռեյ Բրեդբերի 451 աստիճան ըստ ֆարենհայտի, Օլդոս Հաքսլի Գեղեցիկ նոր աշխարհ և Ջորջ Օրուել 1984
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ստանիսլավ Լեմ | Սոլարիս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 22, 2016 Rating:
