Գաբրիել Գարսիա Մարկես | Սերը ժանտախտի օրերին | համառոտ


Վեպի գլխավոր հերոսուհին է Ֆերմինա Դասան: Նա մերժում է իր մանկության ընկերոջ՝ Ֆլորենտինո Արիսայի առաջարկը՝ հասկանալով, որ իրենց պատանեկան սերը սոսկ իր կյանքի մի նաիվ դրվագ է: Քսանմեկ տարեկանում (այդ տարիքը նա սահմանել է որպես ամուսնության վերջին ժամկետ) նա ամուսնանում է Հուվենալ Ուրբինոյի հետ: Ուրբինոն բժիշկ է և տարված է գիտությամբ ու ժանտախտի դեմ պայքարի գաղափարներով: (Այդ ժամանակ Լատինական Ամերիկայում մոլեգնում է ժանտախտը, այնպես որ, ինչպես ասում է հեղինակը, սիրահարվածության նշանները հեշտությամբ կարելի էր շփոթել հիվանդության նախանշանների հետ): Նա շատ ռացիոնալ մարդ է, իսկ նրա կյանքը ծայր աստիճան կազմակերպված ու համակարգված է: Ուրբինոյի սերը հակադրվում է Արիսայի սիրուն: Վերջինիս սերը լի է հնաոճ ռոմանտիզմով:
Այդ ընթացքում Ֆլորենտինո Արիսան փորձում է Ֆերմինայի թողած դատարկությունը լցնել ամենատարբեր կանանց հետ պատահական ու ֆիզիկական կապերով՝ փորձելով հասկանալ, թե որ սերն է ավելի ուժեղ, երկրայինը, թե երկնայինը: Իր սիրային արկածների շնորհիվ նա հասկանում է, որ կարելի է սիրահարվել մի քանիսին և չդավաճանել նրանցից ոչ մեկին: Հավատարմությունը պատրանք է, քանի որ ծնվում է լավ չհասկացված երդմնազանցությունից: Հիվանդ կինը, թերևս, կարող է հավատարիմ մնալ առհավետ:  
Ֆերմինան իմանում է, որ Ուրբինոն չի եղել այն հավատարիմ ամուսինը, որը թվում էր: Ուրբինոն ազնվորեն խոստովանում է սիրավեպը, որ ունեցել է արդեն իրենց ամուսնության ընթացքում: Ուրբինոյի մահից հետո Ֆերմինայի և Արիսայի սերը բռնկվում է նոր ուժով, թեպետ նրանք արդեն երիտասարդ մարդիկ չեն: Դա այլևս պատանեկան նաիվ զգացմունք չէ, այլ հասուն և կյանքաճանաչ մարդկանց զգացմունք:
Նրանք մեկնում են ծովային ճանապարհորդության Արիսային պատկանող նավով և երջանիկ են: Մաքսակետերում ստիպված կանգառներից խուսափելու համար նրանք կախում են դրոշ, որը հուշում է, որ նավի վրա ժանտախտի վարակ կա (վեպի վերնագիրն այստեղից է): Սակայն այդպիսի դրոշով նրանց չեն ընդունում ետ և նրանք ստիպված են կրկնել իրենց կրուիզը:
«Իմացությունը և իմաստնությունը գալիս են, երբ այլևս պետք չեն մեզ»:

Տես նաև Հարյուր տարվա մենություն և Գնդապետին ոչ ոք չի գրում

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Գաբրիել Գարսիա Մարկես | Սերը ժանտախտի օրերին | համառոտ Գաբրիել Գարսիա Մարկես | Սերը ժանտախտի օրերին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 26, 2016 Rating: 5
Технологии Blogger.