Էդգար Ալան Պո | Ագռավը | համառոտ


Մարդը, ում անունից գրվում է բանաստեղծությունը, դեկտեմբերյան ցուրտ գիշերով նստած է սեղանի առաջ և ուսումնասիրում է հին գրքեր: Փորձում է ընթերցանությամբ ցրել հոգու վիշտը: Նա կորցրել է իր սիրելիին՝ Լենորային: Հանկարծ լսում է դռան թխկթխկոցը: Բացում է դուռը, սակայն դրսում ոչ ոք չկա: Միայն խավարն է:
Վերադառնալով իր սենյակը, քնարական հերոսը նորից թխկթխկոց է լսում: Այս անգամ ավելի ուժեղ: Նա բացում է պատուհանը և ներս է խուժում սև ագռավը: Ուշադրություն չդարձնելով տանտիրոջ վրա նա նստում է Աթենայի կիսանդրու վրա:
Հերոսը հարցնում է ագռավին նրա անունը: Սա պատասխանում է. Երբեք: Հերոսը զարմանում է, որ ագռավն առհասարակ խոսել գիտի: Նա ասում է, որ վաղը ագռավը ընդմիշտ կլքի իրեն, իսկ ագռավի հետ միասին նաև հերոսի բոլոր լուսավոր սպասումները: Ագռավը դարձյալ պատասխանում է. Երբեք: Հերոսը երզրակացնում է, որ ագռավը սովորել է միայն այդ բառը և ուրիշ բառեր չգիտի:
Հերոսը վերցնում է բազկաթոռը և նստում է ագռավի դիմաց: Նա մտովի վերադառնում է իր սիրելիի մոտ: Նա սկսում է զգալ հրեշտակների ներկայությունը և որ Աստված նրան նշան է ուղարկում մոռանալու սիրելիին:
Ագռավը նորից ասում է. Երբեք՝ ասես նկատի ունենալով, որ հերոսը երբեք չի կարողանա մոռանալ իր հիշողությունները: Հերոսը բարկանում է ագռավի վրա, կոչում է նրան մարգարե: Հարցնում է, գուցե ինքը կարող է վերամիավորվել Լենորայի հետ երկնքում: Ագռավը պատասխանում է. Երբեք: Հերոսը ստախոս է կոչում թռչունին և հրամայում հեռանալ: Ագռավը շարունակում է հանգիստ նստած մնալ և ստվեր նետել: Մարդու հոգին դուրս չի գա այդ ստվերից՝ Երբեք:

Եվ Ագռավն այդ լուռ բազմած է - դեռ նստած է, դե՜ռ նստած է,
Ուր գունատ, դալուկ Պալլասն է` նա բազմա՜ծ է, փառավոր.
Իսկ հայացքն այնպես անկյանք է,- հրեշավո՜ր կերպարանք է -
Եվ նետում է դեռ ճրագը տեսիլներն իր նորանոր -
Եվ բանտած հոգիս այդպես էլ տեսիլներից ահավոր
Չի՜ ազատվի - Nevermore!

Էդգար Ալան Պո | Ագռավը | համառոտ Էդգար Ալան Պո | Ագռավը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 02, 2016 Rating: 5
Технологии Blogger.