Էդգար Ալան Պո | Սպանություն Մորգ փողոցում | համառոտ


Վերլուծական ընդունակությունները բոլորին չէ որ տրված են և իրենք չեն տրվում վերլուծության: Այս եզրակացությունն է անում պատմողը Փարիզում ոմն Օգյուստ Դյուպենի հետ ծանոթանալուց հետո:
Երիտասարդները արագ մտերմանում են և միասին շատ ժամանակ են անցկացնում: Պատմողը ստիպված է վարժվել Դյուպենի արտասովոր խառնվածքին, որովհետև սա սիրում է գիշերային զբոսանքներ և հոգեբանական վերլուծություններ: Փորձելով թափանցել զրուցակցի գաղտնի մտքերի մեջ՝ նա օգտվում է մեթոդից, որի էությունը ընդհանուրից դեպի մասնավորը գնացող եզրակացությունների շղթա կառուցելն է:
Մի օր ընկերները թերթերից իմանում են Մորգ փողոցում կատարված զարհուրելի սպանության մասին: Գիշերը տիկին Լեսպանեի տանից, որն ապրում էր իր դստեր՝ Կամիլի հետ, լսվել են աղիողորմ ճիչեր: Երբ մարդիկ կոտրելով դուռը ներս են մտնում, տեսնում են, որ կահույքը տան մեջ կոտրված է, իսկ հատակին այս ու այնտեղ ճերմակած մազափնջեր են: Ավելի ուշ տան բուխարու ծխատարի մեջ հայտնաբերում են Կամիլի այլանդակված դին, իսկ տիկին Լեսպանեին գտնում են տան բակում: Նրա գլուխը կտրված է ածելիով:
Բոլոր վկաները միաձայն պնդում են, որ դուռը կոտրելիս հանցագործները դեռ ներսում էին: Ձայներից մեկը պատկանում էր ֆրանսիացու: Մյուսի ազգությունը մնում է, քանի որ վկաներից ոչ ոք չի հասկանում այն լեզուն, որով խոսում էր երկրորդը: Թերևս նրանք միակարծիք են, որ ձայնը շատ կոպիտ էր:
Հաջորդ օրը լուրեր են հասնում Ադոլֆ Լեբոնի ձերբակալման մասին: Սա չորս հազար ֆրանկ էր հասցրել բանկից տիկին Լեսպանեին: Սկսած այս պահից Դյուպենը տրվում է այս անհասկանալի միջատեպի քննությանը: Ոստիկանատանը իր ծանոթ պրեֆեկտից թույլտվություն ստանալով ուսումնասիրել հանցանքի վայրը՝ նա պատմողի հետ մեկնում է այնտեղ:
Օգտվելով իր մեթոդից՝ Դյուպենը ուշադրություն է դարձնում երեք հանգամանքի վրա՝ հանցագործներից մեկի «ոչ մարդկային ձայնը», մեծ ճարպկությունը, որը թույլ է տալիս տուն թափանցել պատուհանից և հանցագործության մոտիվի բացակայությունը (բանկից բերված դրամը ոչ ոք ձեռք չէր տվել): Բացի այդ հանցագործներից մեկը պիտի որ ֆիզիկապես շատ ուժեղ լիներ՝ մարմինը ծխատարով բարձրացնելու համար: Տիկին Լեսպանեի ձեռքում մնացած շեկ մազափնջից Դյուպենը ենթադրում է, որ հանցագործը հսկայական կապիկ է:
Դյուպենը թերթում հայտարարություն է տալիս մեծ կապկի մասին, որին իբրև թե գտել են և ուզում են վերադարձնել տիրոջը: Շուտով նրանց այցելում է առևտրական նավի մի նավաստի: Հասկանալով, որ Դյուպենին ամեն բան հայտնի է, նավաստին ինքն է պատմում եղելությունը: Նա որսացել է օրանգուտանին Բորնեոյում և բերել է Փարիզ՝ հույս ունենալով վաճառել: Չարաբաստիկ գիշերը կենդանին փախել է: Նավաստին միայն տեսել է, որ նա պատուհանով մտել է կանանց տուն: Երբ հետևելով իր կապկին՝ նա ևս հայտնվում է տան մեջ, ամեն բան արդեն վերջացած էր:
Պրեֆեկտը չի թաքցնում իր ափսոսանքը, որ ոստիկանությունը չկարողացավ սեփական ուժերով լուծել այս հանելուկը: Դյուպենի պատմությունիվ հետո նա բաց է թողնում Լեբոնին: 

Էդգար Ալան Պո | Սպանություն Մորգ փողոցում | համառոտ Էդգար Ալան Պո | Սպանություն Մորգ փողոցում | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.