Սյորեն Կիերկեգոր | Գայթակղողի օրագիրը | համառոտ


«Օրագիրը» մտնում է Սյորեն Կիերկեգորի «Կամ-Կամ» եռահատոր աշխատության առաջին՝ «Էսթետիկական» հատորի մեջ: Այն վերագրվում է պարոն Ա-ին: Սակայն Պարոն Ա-ն հրաժարվում է հեղինակությունից և ասում է, որ գտել է ձեռագիրը իր ընկերոջ՝ Յոհաննեսի բյուրոյում, երբ սա ընդմիշտ հեռացավ Կոպենհագենից: Յոհաննեսի ձեռագիրը պատմում է այն մասին, որ նա գիտակցաբար փորձել է ապրել հնարավորինս բանաստեղծորեն և նկատել իր շուրջ միայն հետաքրքիրը:
Ամենից շատ նրան հետաքրքրում են սիրային արկածները և աղջիկները: Նրան հետաքրքում է ոչ այնքան սիրային հաղթանակը, որքան գայթակղության արվեստի կատարելությունը: Նա արվեստագետ է: Օրագիրը բացում են ապրիլին արված գրառումները: Յոհաննեսի ուշադրությունն է գրավում կառքից վայելչորեն դուրս եկած աղջիկը: Հաջոր օրը նա պատահաբար հանդիպում է անծանոթուհուն այգում, որտեղ օգնում է կառք նստել: Փնտրում է աղջկան տարբեր թատրոններում, վերնիսաժներում… Մի քանի օր անց նորից հանդիպում է աղջկան իր ընկերուհիների հետ զբոսնելիս: Ընկերուհիները կոչում են նրան Կորդելիա: Հետևում է նրանց և իմանում, որ Կորդելիան հաճախ է լինում տիկին Յանսենի տանը: Այստեղից էլ իմանում է, որ աղջիկը որբ է և ապրում է մորաքրոջ մոտ: Յոհաննեսը ծանոթանում է աղջկա հետ տիկին Յանսենի տանը և այնքան էլ դուր չի գալիս աղջկան, ինչը շատ ձեռնտու է իր համար: Հաջորդ քայլը Կորդելիայի համար փեսացու գտնելն է: Փեսացուն պիտի լինի հասարակ մեկը և չկարողանա մրցել իր՝ Յոհաննեսի հետ: Շուտով գտնում է: Կորդելիային սիրահարված է առևտրականի որդի Էդվարդ Բաքստերը: Յոհաննեսը մտերմանում է նրա հետ: Խորհուրդ է տալիս երիտասարդին ավելի վճռական լինել և պակաս երազկոտ: Այսպես, ընկերները հաճախ են միասին լինում Կորդելիայի մորաքրոջ տանը, որտեղ Բաքստերը իր վրա է գրավում հիմնական ուշադրությունը, իսկ Յոհաննեսը զբաղեցնում է մորաքրոջը: Նրա անուշադրությունը Կորդելիայի համար վիրավորական է: Նա պահում է իրեն ինչպես ծերուկը, իսկ դա գրգռում է Կորդելիային, որը ներքուստ հասկանում է, որ Յոհաննեսը բնավ այդպիսին չէ: Եվ քանի դեռ Էդվարդը պահում է իրեն որպես սիրահարված և ուշադիր զրուցակից, Յոհաննեսը զրուցակիցն է ծեր կնոջ: Նա ժամանակ առ ժամանակ իր դիալեկտիկական զեղումների մեջ առանձին բառեր է ներմուծում: Դրանք բանաստեղծական բառեր են և հասցեագրված են ոչ թե ծեր կնոջ խուլ ականջին, այլ Կորդելիային: Աստճանաբար նա անցնում է նաև երաժշտության թեմային:
Մի օր Յոհաննեսը որոշում է, որ Էդվարդը այլևս սպառել է իր դերը: Նա առաջինն է սիրո և ամուսնության առաջարկություն անում Կորդելիային: Աղջիկը թողնում է որոշումը մորաքրոջ կամքին, իսկ սա հաճույքով համաձայնում է: Հիմա նրանք հարս ու փեսա են: Սակայն Յոհաննեսը մտադիր չէ ամուսնանալ: Բայց նախքան դա պետք է ցույց տալ Կորդելիային իր սիրո իսկական ուժը: Աղջիկը տեսնելով իր սիրո ուժը, ինքն էլ կցանկանա սիրել: Գրում է կրքոտ ու սենտիմենտալ նամակներ, իսկ աղջկա հետ հանդիպելիս պահում է իրեն ողջախոհ և հեգնական: Աղջկա զգացմունքը սկսում է բացվել: Բայց դա դեռ նաիվ  զգացմունք է: Երբ ինքը սկսի նահանջել, Կորդելիան ստիպված կլինի ջանքեր գործադրել և նրա զգացմունքը կվերածվի իսկական կրքի: Սկսում է բացատրել Կորդելիային, որ իրենց նշանադրությունը ամեն բան փչացնում է: Իսկական սերը կարող է լինել միայն գաղտնի: Կորդելիան ինքն է ետ տալիս նշանը: Դա զարմացնում է մորաքրոջը, որը կարեկցանք է հայտնում Յոհաննեսին:
Կորդելիային թույլ են տալիս մի քանի օրով գյուղ մեկնել: Յոհաննեսը բծախնդրորեն նախապատրաստում է ամառանոցը, ուր նրա մոտ են բերում Կորդելիային: Այստեղ էլ հյուրասենյակում դաշնամուր է դրված, ճիշտ նրա նման, որի վրա նվագում էր Կորդելիան մորաքրոջ տանը:
Օրագրի վերջին գրառումը թվագրված է սեպտեմբերի 25-ով: Ամեն ինչ ավարտված է: Յոհաննեսն այլևս չի ցանականում տեսնել Կորդելիային: Եթե աղջիկը տրվել է, նա ամեն ինչ կորցրել է: Յոհաննեսին հիմա հետաքրքրում է միայն մեկ հարց: Իսկ չի կարելի այնպես բանաստեղծորեն լքել աղջկա սիրտը, որ նրան թվա, թե ինքն է լքել իրեն:   
    
Տես նաև Ջորջ Բայրոն Դոն Ժուան, Ժան Բատիստ Մոլիեր Դոն  Ժուան և Ջակոմո Կազանովա Իմ կյանքի պատմությունը

Սյորեն Կիերկեգոր | Գայթակղողի օրագիրը | համառոտ  Սյորեն Կիերկեգոր | Գայթակղողի օրագիրը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 25, 2016 Rating: 5
Технологии Blogger.