Հրանտ Մաթևոսյան | Հացը | համառոտ


Հեղինակը պատմում է, թե ինչպես երեխա ժամանակ մի օր բակում, արևի տակ նստել քաջագործությունների մասին մի գիրք էր կարդում։ Դպրոցում պայծառ «գերազանց»-ներ էր ստանում բոլոր առարկաներից։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջել։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, միայն թե կորել էին խոզերը։ Մայրիկը կարդացող տղային խանգարել չէր ուզում, բայց այդուհանդերձ խնդրում է տղային գնալ Պարզ բացատ և գտնել կորած խոզերին։ Տղան դժկամությամբ համաձայնում է: Շանը վերցնում է իր հետ: Ճանապարհին հորեղբայրը պայուսակից հանում է հանդի իր ուտելիքը՝ խաշած հավը, լավաշը, կիսում այն և տալիս տղային: Նրանք բաժանվում են, քանի որ հորեղբայրն ուրիշ տեղ է գնում: Հեղինակը մտածում է, որ խոզ գտնելը տնեցիների գործն է, իսկ իրենը՝ գիրք կարդալն է։ Մոտիկ տեղից խշշոց է լսում: Շունը ցատկում է, վնգստում և կանչում նրան Պարզ բացատ։ Որպեսզի նորից չկլանչի ու խշխշացնի, հեղինակը իր հացի կեսը նրան է տալիս։ Տալիս է նաև հավի ոսկորը: Ինքը դժվարությամբ է ուտում, որովհետև չէր գնացել խոզերը փնտրելու: Այդուհանդերձ ուտում է։
Հետո որոշում է վերադառնալ տուն: Ճանապարհին խմում է հորեղբոր մաքրած աղբյուրի ջուրը: Անտառից խոտոց է լսում, դա կարծես թե խոզի ձայն էր: Մի քիչ ամաչում է, բայց շարունակում է գնալ դետի տուն՝ դեպի իր թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Տանը հայրը գովում է նրան, որ լավ է սովորում դասերը: Հետո ինքն է որոշում գնալ անտառ խոզերին գտնելու: 
- Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Տղան ասում է, որ ինքն էլ է գալիս: Բայց հայրը մերժում է:
- Ո՛չ, — կտրուկ ասում է նա, - դու գիրքդ կարդա։
Մայրիկը ընթրիքի սեղան է փռում։ Ամեն բան տան մեջ գեղեցիկ էր և ստեղծված էր տղայի համար, բայց նա արժանի չէր այդ ամենին: Նա հրաժարվում է ուտելուց և պառկում է անկողին: Մայրը մոտենում է նրան, մեջքը ծածկում և մրմնջում.
- Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հրանտ Մաթևոսյան | Հացը | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Հացը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 13, 2016 Rating: 5
Технологии Blogger.