Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որոշում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վարձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո միայն, զնամ է հանգստանալու:
Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շարձ կարճ- հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում, բանվորների ճաշվա հասագստաժամը, և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են, արևն շտապ մայրամուա է գլորվամ։Սարսափելի է. գբեթե դեռ գործ չտեսած հասնում է օրավարձի դաոն վայրկյանը։
Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա կազմած: Չէ՞ որ եկեղեցին, կարծես, դիտմամբ, առավոտյան այնպես ուշ է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց արևը - արևն անկաշառ է անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ այնպես շտապ կտրում է իր երկար ուղին՝ արևելքից արևմուուք։ Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, արձակում եռանդուն աշխատեն, արագաշարժ լինեն, չդանդաղեն, չծուլանան: Բարկանում–զայրանում է աջ ու ձախ ամեն բանվորի վրա, սպառնում է զրկել օրավարձից, սպառնամ, հանել գործից։
Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցավով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ, ծախսված փողը՝ ջուրն ընկած։
Եղավ, որ տարիներ հետո թշնամին խուժեց այդ քաղաքը, ուր ապում էր մեծահարուստ մարդը:
Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից:
Հին հարուստը հիմա կողոպտված ուաղքատ, գնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք:
Ընտանիքի օրվա հացը վաստակելու համար ստիպված եղավ մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։
Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ, բանթող գնում էր հանգսըանալու: Բայց ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը — ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր, որ լույսը ծագեց, շատ վաղուց էր այդ, բայց տակավին կեսօր չկա, իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։ Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած, ծարավ, ծնկները ծալվում են տակը, այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ:
Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներն երին հանգստություն տա:
Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտյան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը բայց արևը - արդեն անկաշառ է, անշուշա, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։
Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրա գործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, ևաշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղաց արյան բոլոր կաթիլներով կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:
Տես նաև Ահմեդի ուղտը, Քուրդն ու ճնճղուկը և Այդ ոչինչը ես եմ
Ավետիք Իսահակյան | Մեծ ճշմարտություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 13, 2016 Rating: