Իրադարձությունները տեղի են ունենում 1830 թթ. սկզբին, Ֆլորիդայում՝ Երկրորդ սեմինոլյան պատերազմի ընթացքում։
Գլխավոր հերոսը Ջորջ Ռենդոլֆն է՝ սնանկացած ագարակատիրոջ որդին, որի ընտանիքը Վիրջինիայից տեղափոխվել է Ֆլորիդա։ Նրա նախնիների մեկը եղել է հնդկացի, ինչը այդ ժամանակ հպարտության առիթ էր համարվում Ամերիկայում։ Գլխավոր հերոսների թվում են՝ ստրուկներ՝ մուլատ Դեղին Ջեքն ու սևամորթ Սև Ջեքը։ Մուլատը բնութագրվում է որպես մռայլ, չար, դաժան ու վրիժառու կերպար։ «Մուլատները հպարտանում են իրենց դեղին մորթով, մտավոր և ֆիզիկակական հատկանիշներով իրենց «բարձր» են դասում սևամորթներից, այդ պատճառով ավելի սուր են վերապրում իրենց ստորացուցիչ դրության անարդարությունը»: Սևամորթներն ընդհակառակը. «Հազվադեպ է պատահում, որ նրանք անզգա վայրենիներ լինեն։ Մարդկային կյանքի ողբերգության մեջ նրանք զոհեր են և ոչ թե չարագործներ։ Որտեղ էլ լինեն, իրենց հայրենի երկրում, թե ուրիշ տեղ, միևնույն է, դատապարտված են տառապանքի, բայց վրիժառու և դաժան չեն»: Դրա համար էլ Սև Ջեքն ունի բարի սիրտ ու շատ կապված է հերոսի ու նրա հոր հետ։ Մուլատի ու սևամորթի միջև կա մրցակցուցյուն՝ գեղեցկուհի քվարտերոնուհի Վիոլայի համար։ Մի անգամ, մուլատը փորձելով հասնել նրա բարեհաճությանը, հետապնդում է նրան անտառային արահետով, և Վիոլան բռնությունից փրկվում է միայն հերոսի քրոջ՝ երիտասարդ Վիրգինիայի հայտնվելու շնորհիվ։ Մուլատին պատժում են: Որպես վրեժ նա սպանում է Վիրգինիայի սիրելի եղնիկին, որից հետո նորից է պատժվում, և, այս անգամ, դիմում է ծայրահեղության՝ շնիկով հրապուրելով ալիգատորին, նրան բերում է այն լողավազանը, որտեղ, սովորաբար, լողում է աղջիկը։ Վերջինիս մահից փրկում է երիտասարդ հնդկացի Պաուելը՝ հնդկացի կնոջ ու սպիտակամորթի որդին։ Սպիտակամորթ աղջկա դեմ մահափորձի համար մուլատին դատապարտում են մահապատժի՝ ողջակիզման։ Մահապատժի պատրաստությանը ակտիվ մասնակցում են հարևան ագարակի տերերը՝ հայր և որդի Ռինգոլդները. բոլորին հայտնի է, որ երիտասարդ Ռինգոլդը երազում է Վիրգինիայի հետ ամուսնության մասին։ Պաուելն ու Արենս Ռինգոլդը փոխադարձ վիրավորանքներ են փոխանակում, և նրանց միջև ծագած կռվի արդյունքում Դեղին Ջեքին հաջողվում է փախչել։ Նրան հետապնդում են, բայց հետապնդողների աչքի առաջ նա դառնում է կոկորդիլոսի զոհը։
Միևնույն ժամանակ, Ռինգոլդը ընկերների՝ Նեդ Սպենսի և Բիլլ Ուիլյամսի հետ որոշում են պատժել հպարտ հնդկացուն, որին մտրակներից փրկում է վեպի հերոսը։ Այդկերպ ծագում է գլխավոր հերոսի և հնդկացու բարեկամությունը: Օղակը հետագայում ընդլայնվում է. նրանց են միանում նաև Վիրգինիան, և Պաուելի քույրը՝ Մայումին: Բարեկամությունը երկար չի տևում. դրա մասին իմանում են հերոսի ծնողները, և նրան անհապաղ ուղարկում են Ուեստ-Պոյնտ՝ ուսանելու։
Երբ նա վերադառնում է Ֆլորիդա՝ սկսվում է պատերազմը հնդկացիների հետ, որոնց հողերն են ձգտում նվաճել վերաբնակները։ Սպիտակամորթների խնդիրն է՝ խզել առկա պայմանագիրը և կնքել նորը, որը ենթադրում է հնդկացիների վերաբնակեցում նոր հողերում։ Հնդկացիների մերժման դեպքում վճռվում է ուժ կիրառ։ Սեմինոլների բնակատեղիներին են մոտենում կառավարական զորքերը։
Վերաբնակեցման հարցի շուրջ հնդկացի առաջնորդները միասնական չեն. մի քանիսը համաձայն են սպիտակամորթների պայմաններին, մյուսները նախընտրում են մարտնչել զորքերի դեմ։ Վերջինների թվում է իր խիզախությամբ փառաբանված երիտասարդ առաջնորդ Օցեոլան:
Կարճ ժամանակ տանը ապրելով, Ջորջ Ռենդոլֆը մեկնում է Քինգ ամրոցը, որտեղ գտնվում է սեմինոլների հարցերով զբաղվող ղեկավարությունը և ֆլորիդյան բանակի գլխավոր շտաբը՝ գեներալ Կլինչի հրամանատարությամբ, որի մոտ էլ գործուղվում է հերոսը։ Սև Ջեքի հետ զրույցից նա տեղեկանում է, որ Ռինգոլդները Պաուելների ընտանիքից խաբեությամբ խլել են նրանց կալվածքը, և նրանք մեկնել են ինչ-որ տեղ։ Այդ նորությունը շատ է վրդովում նրան, որովհետև նա վաղուց սիրում է Մայումիին։ Ամրոցի ճանապարհին ինչ-որ մեկը կրակում է Ջորջի վրա, և Սև Ջեքն ասում է, թե դա Դեղին Ջեքն էր։
Հերոսի Քինգ ամրոց ժամանման հաջորդ օրը տեղի է ունենում առաջնորդների խորհուրդը, որում կառավարական գործակալ Ուայլի Թոմպսոնը կոչ է անում ստորագրել վերաբնակեցման պայմանագիրը։ Ամենաթեժ պահին հայտնվում է Օցեոլան, որն էլ վճռում է խորհրդի ելքը. նրա ներշնչմամաբ՝ գլխավոր առաջնորդը հրաժարվում է դնել իր ստորագրությունը։ Կատաղած ու ցասումով լեցուն Թոմպսոնը դիմում է նրան՝ անվանելով Պաուել, և այդտեղից գլխավոր հերոսը նրան ճանաչում է։
Գործակալ Թոմպսոնը հնդկացիներին վերջնագիր է ներկայացնում, որով նրան լիազորել է նախագահը՝ կամ վերաբնակեցում, կամ պատերազմ։ Բայց հնդկացիները հայտարարում են, որ պատրաստ են պաշտպանվել։ Այդ ժամանակ գործակալը նրանց առաջարկում է ևս մեկ անգամ իրենց ներսում ամեն ինչ քննարկել և հավաքվել հաջորդ օրը։
Ուշ երեկոյան Ջորջը հայտնվում է անտառում, սպասելով դավաճան-առաջնորդներին, որոնք պետք է իրեն կարևոր տեղեկություն փոխանցեն։ Անակնկալ հայտնվում է մանկությունից իրեն ծանոթ հնդկացի խելագար կին Հաջ-Եվան և նախազգուշացնում նրան վտանգի մասին։ Նա, իսկապես, ականատես է դառնում չարամիտ պայմանավորվածության. նրա վաղեմի հակառակորդ Արենս Ռինգոլդը որոշել է իրեն սպանել, որպեսզի ամուսնանա իր քրոջ հետ և տիրի ագարակներին։ Սպանությունը պետք է կատարի Դեղին Ջեքը, որը մինչ այդ պահը համարվում էր զոհված։
Հաջորդ օրը Քինգ ամրոցի մոտ տեղի է ունենում գործակալի հանդիպումը հնդկացիների հետ, որի ժամանակ Օցեոլային ձերբակալում են, իսկ Հաջ-Եվան ժամադրում է Ջորջին անտառում։ Գլխավոր հերոսը ուզում է հաշվեհարդար տեսնել Ռինգոլդի հետ։ Ընկերը խորհուրդ է տալիս Ռինգոլդին առիթ տալ՝ առաջինը իրեն մենամարտի կանչելու համար։ Առիթը գտնվում է. Ռինգոլդը պարծենում է իր ընկեր՝ գլխավոր հրամանատարի համհարզ Սքոթի սիրային հաջողություններով, որը, իբր Մայումիին իր սիրուհին է դարձրել։ Ջորջը ապտակում է Ռինգոլդին, որից հետո էլ վիրավորում է մենամարտում։
Երեկոյան գալով անտառ, հերոսը ականատես է դառնում Մայումիի և Սքոթի հանդիպմանը։ Աղջիկը խնդրում է Սքոթին օգնել՝ ազատելու եղբորը, բայց նա նրան կեղտոտ առաջարկություն է անում։ Վեպի հերոսը փրկում է աղջկան, և նա ընկնում է նրա գիրկը։
Նույն երեկոյան Ջորջը այցելում է Օցեոլային և խորհուրդ տալիս ստորագրել պայմանագիրը, որովհետև, պայմանագիրը նրան ոչինչ չի պարտավորեցնում. չէ որ, համաձայն պայմանագրի, վերաբնակեցման որոշում պետք է կայացնի ամբողջ ժողովուրդը։ Իսկ այդպես Օցեոլան ազատություն կստանա։ Դրա հետ մեկտեղ սկսվում է կամավորների հավաքագրումը ամերիկյան բանակ։ Նման ջոկատի կազմավորման նպատակով վեպի հերոսն իր ընկերոջ՝ կապիտան Գալլահերի հետ, մեկնում է իր հայրենի Սուոնի բնակավայրը: Ճանապարհին նրան հայտնի է դառնում, որ իր քույրը գաղտնի հանդիպում է Օցեոլայի հետ։ Նախ դա նրան դուր չի գալիս, սակայն, աստիճանաբար նրան սկսում է թվալ, թե Վիրգինիան համակրում է Գալլահերին, իսկ նա նրան պատասխանում է փոխադարձաբար։ Անակնկալ կերպով, հերոսն իմանում է, որ քրոջ մոտ հաճախ է գալիս Արենս Ռինգոլդը։ Նա վախենում է, որ Վիրգինիան կարող է չկշռադատված արարք գործել և ամուսնանալ նրա հետ։ Բայց պատահաբար ականատես լինելով նրանց հանդիպմանը, նա պարզում է, որ Վիրգինիան փորձում է նվեր ստանալ այն կալվածքը, որը նախկինում պատկանում էր Պաուելներին։ Ավելի ուշ աղջիկը խոստանում է եղբորը՝ ընդհանուր ոչինչ չունենալ Ռինգոլդի հետ։
Ջորջին շտապ կանչում են Քինգ ամրոց։ Գիշերը հայտնվելով անտառում, նա գերի է ընկնում հնդկացիների մոտ և ականատես լինում դավաճան-առաջնորդ Օմատլայի նկատմամբ Օցեոլայի վրեժին։ Քիչ ավելի ուշ, Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ, հնդկացիները սպանում են գործակալ Թոմպսոնին. այդպես Օցեոլան լուծում է իր վրեժը։ Սկսվում է իսկական պատերազմը, որտեղ հնդկացիները մեկը մյուսի ետևից հաղթանակներ են տանում (մայոր Դեյդի ջոկատի ջախջախումը, ճակատամարտը Ուիտլակուտչիի ափին)։
Երկամսյա բացակայությունից հետո Դեյդը վերադառնում է տուն։ Նրան տանջում են ծանր նախազգացությունները։ Ժամանելով, նա տեսնում է, որ իր կալվածատունը այրել են, մորը և որպես վերակացու ծառայող քեռուն սպանել, իսկ քրոջը առևանգել։ Ականատեսները մեղավոր են համարում հնդկացիներին, բայց հետագայում պարզվում է, որ Դեղին Ջեքն է հագել Օցեոլայի հագուստը, իսկ առևանգումը կազմակերպել է Ռինգոլդը, որպեսզի հետո հանդես գա փրկարարի դերում և դրանով ստիպի Վիրգինիային իր հետ ամուսնանալ։ Հերոսին և նրա քրոջը, ինչպես միշտ, օգնության է հասնում Օցեոլան։ Երախտապարտ Վիրգինիան նրան է հանձնում նրա կալվածքի փաստաթղթերը, իսկ Ջորջը իր պաշտպանության տակ է վերցնում Մայումիին՝ նախատեսելով ամուսնանալ նրա հետ։ Բայց Օցեոլային այլևս վիճակված չէ օգտվել Վիրգինիայի երախտագիտությունից. նա կորցրել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, որովհետև հասցրել է մաքրել իր հաշիվները բոլոր նրանց հետ, ումից երդվել էր վրեժ լուծել։ Գիշերային հանգստյան դադարի ժամանակ, նա հեշտությամբ թույլ է տալիս ձերբակալել իրեն, իսկ մի քանի շաբաթից մեռնում է գերության մեջ՝ անբուժելի հիվանդությունից։
Օցեոլայի ձերբակալության պահին, բոժոժավոր օձի խայթոցից, որին միշտ իր մոտ ունենում էր Հաջ-Եվան, զոհվում է Դեղին Ջեքը, որն էլ մատնել էր հնդկացուն՝ իշխանություններին։ Վիրգինիան ամուսնանում է կապիտան Գալլահերի հետ, գլխավոր հերոսն ամուսնանում է Մայումիի հետ, իսկ Սև Ջեքը, իր կնոջ՝ Վիոլայի հետ մեկնում է Ռենդոլֆների ագարակներից մեկը, որպես վերակացու։
Տես նաև Անգլուխ ձիավորը
Մայն Ռիդ | Սեմինոլների առաջնորդ Օցեոլան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 06, 2016 Rating: