Սոմերսեթ Մոեմ |
Վեպի գործողությունները հիմնականում պատմվում են առաջին դեմքով: Պատմության հերոսի՝ Սթրիկլանդի նախատիպը նկարիչ Պոլ Գոգենն է: Հեղինակը առաջին անգամ հանդիպում է Սթրիկլանդին նրա կնոջ միջոցով։ Սթրիկլանդը ունի անհրապույր տեսք։ Գրքի որոշ գլուխներ ամբողջությամբ ներկայացնում են հեղինակի հիշողությունները, որոնք ընտրողաբար խմբագրված են կամ միացված են իրար։ Սթրիկլանդի մասին հատվածները ներկայացված են այնպես, որ ցույց տան գլխավոր հերոսի ով լինելը, քանի որ նա հիշատակվում է որպես քչախոս մարդ, ով ավելի հակված էր օգտվելու ժեստերից, քան լեզվից: Սթրիկլանդը բորսայի միջնորդ էր, ով ապրում էր Լոնդոնում XIX դարի վերջին XX դարի սկզբին և ուներ բարեկեցիկ կյանք։ Վեպի սկզբում նա լքում է իր ընտանիքը և գնում Փարիզ։ Նա այնտեղ ապրում է աղքատ, ուրիշների նկատմամբ անտարբեր, բայց արվեստագետին բնորոշ կյանքով։ Նա նկարիչ է, ապրում է խղճուկ հյուրանոցում և դառնում է հիվանդությունների և քաղցի զոհ։ Չնայած այդ ամենին՝ Սթրիկլանդը չի զգում ֆիզիկական անհարմարավետություն և անտարբեր է շրջապատի նկատմամբ։ Նրան մեծապես օժանդակում է հեղինակի ընկերը՝ հոլանդացի նկարիչ Դիրկ Սթրովը, ով, լինելով աննշան նկարիչ և միաժամանակ ֆինանսապես ապահովված մարդ, իսկույն նկատում է Սթրիկլանդի հանճարը։ Այնուհետև, երբ Դիրկը օգնում է Սթրիկլանդին դուրս գալ կյանքի համար անբարենպաստ պայմաններից, նրա կինը՝ Բլանշը, լքում է Դիրկին հանուն Սթրիկլանդի։ Սակայն Սթրիկլանդը բացատրում է Բլանշին, որ իր բուն նպատակը միայն բնորդուհի ունենալն էր, բայց ոչ կողակից։ Բայց Բլանշը չի լքում նրան։ Հետագայում Սթրիկլանդը չի գնահատում այդ կնոջ քայլը։ Որոշ ժամանակ անց Բլանշը ինքնասպանություն է գործում: Փարիզյան կյանքից հետո դեպքերը զարգանում են Թաիթի կղզում։ Սթրիկլանդը արդեն մահացել է, և այնտեղ հեղինակը փորձում է փշուր-փշուր հավաքել նրա կյանքի պատմությունը՝ հիմնվելով այլոց պատմությունների վրա։ Նա իմանում է, որ Սթրիկլանդը Թաիթիում կրկին ամուսնացել է, ունեցել է երկու երեխա և ամբողջապես նվիրվել է նկարչությանը։ Պարզվում է, որ մինչև Թաիթի մեկնելը նա կարճ ժամանակով բնակվել է Ֆրանսիայի նավահանգիստ Մարսելում։ Թաիթիում ապրել է մինչև կյանքի վերջը և մահացել բորոտից։ Սթրիկլանդը թողել է բազմաթիվ նկարներ, բայց նրա գլուխգործոցները՝ նկարված Թաիթիի իր տան պատերին, կրակի էին մատնվել նրա կնոջ կողմից՝ Սթրիքլանդի վերջին պատվիրանի համաձայն։
Տես նաև Սոմերսեթ Մոեմ Թատրոն
Սոմերսեթ Մոեմ | Լուսին և վեցպենսանոց | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 11, 2016 Rating: