Պամելա Տրեվերս | Մերի Փոփինս | համառոտ



Մերի Փոփինսը կախարդական աղախին է, որն այցելում է Բենքսերի լոնդոնյան ընտանիքին՝  և դաստիարակում երկու երեխաներին՝ Մայքլին և Ջեյնին:

Հեքիաթը կազմված է մի քանի վիպակներից: Առաջինը պատմում է Բենքսերի նյութական դժվար կացության մասին: Ընտանիքի գլուխը՝ պարոն Բենքսը չի կարողանում լուծել ընտանիքի առաջ ծառացած նյութական խնդիրները և նրանք կնոջ հետ՝ ի վիճակի չեն անգամ աղախին վարձել իրենց երեխաների համար: Նրանք փոխում են մի քանի աղախինների, մինչև որ նրանց է այցելում երիտասարդ Մերի Փոփինսը, որը չափազանց ինքնավստահ է և ունի տարօրինակ վարվեցողություն: Նրա մասին չի կարելի է ասել, որ նա շատ գեղեցիկ է, բայց նա միշտ բուրում է «Արևի լույս» օճառով, փայլեցնում է իր կոշիկները և ամեն բան մատուցում է ճիշտ ժամանակին: Իր սաներին օրիորդ Փոփինսը սովորեցնում է տեսնել իրականության հետևում թաքնված հեքիաթայինը և չվախենալ փոփոխություններից:
Ամենազարմանալին այն է, որ իր մատուցած բազմաթիվ ծառայությունների դիմաց նա խնդրում է նվազագույն վարձրատրություն: Նա ունի գաղտնիքներ: Ունի կախարդական ունակություններով օժտված հարազատներ, ընկերություն է անում ծեր տիկին Կորրիի հետ և սառնասիրտ չէ նկարիչ Բերտի նկատմամբ:
Մերի Փոփինսը տեղափոխվում է անձրևանոցի օգնությամբ, և նրան այդ հարցում օգնում է քամին, որը նա կոչում է «փոփոխական քամի»:
Նա շատ խիստ է, սակայն բոլորը հակված են ենթարկվել նրան: Այն բանից հետո, երբ նա հայտնվում է Բենքսերի տանը, նրանց հետ սկսում են կատարվել տարօրինակ բաներ: Իր ծանոթ նկարիչ Բերտի հետ Մերի Փոփինսը նկարում է կախարդական աշխարհ, որտեղ նա տեղափոխվում է Մայլքի և Ջեյնի հետ: Այնտեղ նրանք զվարճանում և թեյ են խմում: Մի ուրիշ անգամ կախարդական կողմնացույցի օգնությամբ նրանք լինում են Հյուսիսային բևեռում և Աֆրիկայում: Իր ծննդյան օրը Մերի Փոփինսը նշում է գազանանոցում:
Գարնան առաջին օրը Մերի Փոփինսը հեռանում է արևմտյան քամու հետ՝ թողնելով կախարդական կողմնացույցը Մայքլին, իսկ Ջեյնին՝ իր դիմանկարը, որը նկարել է Բերտը: Երեխաները շատ վշտացած են, սակայն դիմանկարի տակ նրանք կարդում են՝ Մինչ հանդիպում բառերը և հասկանում են, որ նրանք նորից կհանդիպեն Մերի Փոփինսի հետ:  

Տես նաև Ջեյմս Բարրի Պիտեր Պեն, Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը և Լյուիս Քեռոլ Ալիսը հրաշքների աշխարհում
Պամելա Տրեվերս | Մերի Փոփինս | համառոտ Պամելա Տրեվերս | Մերի Փոփինս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 07, 2016 Rating: 5
Технологии Blogger.