Հոբոս Ապեր | Պապն ու շաղգամը


Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց,
Մեծացավ.
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամն հողից
Չհանեց:
Պապը կանչեց
Տատիկին.

Տատը` պապից,
Պապը` շաղգամից.
Հա՛ քաշեցին,
Քաշքշեցին,
Շաղգամը հողից
Չհանեցին:
Տատը կանչեց
Թոռնիկին,
Թոռը` տատից,
Տատը` պապից,
Պապը` շաղգամից.
Հա՛ քաշեցին,
Քաշքշեցին,
Շաղգամը հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց շնիկին.
Շունը` թոռից,
Թոռը` տատից,
Տատը` պապից,
Պապը` շաղգամից.
Հա՛ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից
Չհանեցին:
Շունը կանչեց
Փիսոյին.
Փիսոն` շնից,
Շունը` թոռից,
Թոռը` տատից,
Տատը` պապից,
Պապը` շաղգամից.
Հա՛ քաշեցին,
Քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին:
Փիսոն կանչեց
Մկնիկին.
Մուկը` փիսոյից,
Փիսոն` շնից,
Շունը` թոռից,
Թոռը` տատից,
Տատը` պապից,
Պապը` շաղգամից.
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից
Հանեցին:
  
Տես նաև Ղազարոս Աղայան Անահիտ, Վոլֆգանգ Գյոթե Ռայնեկը աղվեսը և Շառլ Պերո Հեքիաթներ

Հոբոս Ապեր | Պապն ու շաղգամը Հոբոս Ապեր | Պապն ու շաղգամը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 14, 2016 Rating: 5
Технологии Blogger.