Վոլֆգանգ Գյոթե | Ռայնեկե աղվեսը



Գործողությունները տեղի են ունենում Ֆլանդրիայում:

Սուրբ Երրորդության տոնի առթիվ կենդանիների արքա առյուծ Նոբելը հավաքում է իր բոլոր հպատակներին: Չի գալիս միայն Ռայնեկե աղվեսը: Նա խաբեբա է և խուսափում է ավելորդ անգամ արքայի աչքին երևալուց: Նորից բոլոր կենդանիները բողոքում են նրանից: Իզեգրիմ գայլի կնոջը նա անպատվել է, իսկ ձագերին դարձրել հաշմանդամ, Վակերլոս շնիկից խլել է վերջին երշիկը, կարող էր Լամպե նապաստակին: Սիրելի ազգականին փորձում է պաշտպանել գորշուկը: Նա բոլորրին պատմում է, որ գայլն իր հերթին անարդար է վարվել աղվեսի հետ, երբ սա հայտնվելով գյուղացու սայլի վրա, նետել է սայլից սրա ողջ ձուկը, իսկ գայլն ամբողջը կերել է: Նա նույնկերպ է վարվել, երբ Ռայնեկեն վտանգի ենթարկելով սեփական կյանքը, գյուղացու տան պատուհանից դուրս է նետել նրա խոզին:
Այն պահին, երբ բոլոր կենդանիները պիտի համաձայնեին գորշուկի հետ, ներս են բերում գլխատված հավին: Նրա արյունը Ռայնեկեի ձեռքի գործն է: Նախ կերել է ճուտիկներին, հետո սպանել է նրանց մորը՝ խախտելով Նոբելի հրովարտակը կենդանիների միջև խախաղության մասին:
Բարկացած Նոբելը աղվեսի ետևից է ուղարկում Բրաուն արջին: Սա հեշտությամբ գտնում է աղվեսի տունը, սակայն Ռայնեկեն առաջարկում է նրան նախ փորձել իր մեղրից: Տանում է Բրաունին հյուսնի տան մոտ և ցույց է տալիս գերանը, որի ճեղքի մեջ հյուսնը սեպեր է մեխել: Ասում է, որ արջը գլուխը մտցնի ճեղքի մեջ: Մեղրն այնտեղ է: Իսկ երբ սա մտցնում է գլուխը ճեղքի մեջ, հանում է սեպերը: Ցավից Բրաունը սկսում է բղավել: Գալիս է գյուղացին և սկսում է մահակով ջարդել արջին: Սա պոկելով թաթերի և մռութի մորթին մի կերպ փախչում է:
Նոբելը Ռայնեկեի մոտ է ուղարկում Հինցե կատվին: Բայց սրան էլ խաբեբան փորձանքի մեջ է գցում: Ասում է, որ քահանայի ամբարում ճարպոտ մկներ կան: Իրականում ամբարի մոտ քահանայի որդին թակարդ է լարել: Հինցեն ընկնում է թակարդը: Նրան ծեծում են և հանում են աչքերը, որից հետո նա կարողանում է մի կերպ փախչել ու այլանդակված ու ձեռնունայն վերադառնում է արքա Նոբելի մոտ:
Երրորդ անգամ Ռայնեկեի ետևից գնում է գորշուկը: Նա համոզում է աղվեսին ներկայանալ արքայի մոտ: Ճանապարհին աղվեսը պատմում է գորշուկին իր բազմաթիվ մեղքերը: Դատի ընթացքում որոշում են նրան կախաղան հանել: Բայց խաբեբան խնդրում է, որ նախապես իրեն թույլ տան խոստովանել իր բոլոր մեղքերը:
Ռայնեկեի հայրը անցյալում գտել է Էմմերիխ Մեծի գանձը և դավադրություն է ծրագրում արքայի դեմ, որպեսզի գահին նստեցնի նոր արքային՝ Բրաուն արջին: Իր կողմնակիցներին՝ Իզեգրիմ գայլին և Հինցե կատվին նա սիրաշահում է կաշառքով: Այդ ժամանակ Նոբելին հավատարիմ Ռայնեկեն իմանում է գանձի տեղը և գտնելով այն ուրիշ տեղ է պահում: Երբ ծեր աղվեսը հայտնաբերում է կորուստը, վշտից ինքնասպան է լինում: Այսպես, սևացնելով իր հանգուցյալ հորը և թշնամիներին, աղվեսը շահում է արքայի վստահությունը և ներվում, խոստանալով արքային ասել գանձի տեղը: Նա ասում է, որ գանձը պահված է Ֆլանդրիայի անապատում, բայց ինքը ժամանակ չունի ցույց տալու դրա տեղը, որովհետև շտապում է Հռոմի պապի մոտ իր մեղքերի թողություն խնդրելու համար:
Նրան ուղեկցում են խոյ Բելինը և Լամպե նապաստակը: Ուխտագնացը նախ տուն է մտնում, որպեսզի կնոջն ուրախացնի և հայտնի, որ ողջ է: Ներս է հրավիրում նաև Լամպեին, որին նրանք ընտանիքով խժռում են: Լամպեի գլուխը դնում է պարկի մեջ և տալիս է ոչինչ չիմացող և դրսում արածող Բելինի ձեռքը և խնդրում է փոխանցել իր ընծան նոբել առյուծին:
Նոբելն իմանալով, որ աղվեսը դարձյալ խաբել է իրեն, որոշում է դուրս հանել նրա դեմ բոլոր կենդանիներին: Բայց նախ խնջույք է տալիս Ռայնեկեից տուժած կենդանիների պատվին: Այստեղ հավաքվում են շատերը: Ճագարը, որի ականջը պոկել է Ռայնեկեն, ագռավը, որի կնոջը նա կերել է:
Նախքան բանակը կմոտենա Ռայնեկեի տանը, գորշուկը առաջինն է որոշում այցելել նրան և զգուշացնել վտանգի մասին:
Նապաստակի սպանության ողջ մեղքը աղվեսը գցում է խոյ Բելինի վրա, ասելով, որ իրականում գեղեցիկ ու թանկարժեք նվերներ է փոխանցել նրա միջոցով արքային ու արքայատիկնոջը: Իսկ խոյը յուրացրել է դրանք: Նոբելը նրան չի հավատում: Սակայն կապիկը պաշտպանում է աղվեսին, ասելով, որ եթե աղվեսը չլիներ արդար, ապա չէր ժամանի իր կամքով պալատ: Նաև հիշեցնում է, որ Ռայնեկեն է լուծել մարդու և օձի գրազը:
Խորհուրդ գումարելով, արքան նորից հնարավորություն է տալիս Ռայնեկեին արդարանալ: Ռայնեկեն ասում է, որ ինքն է խաբվել խոյ բելինի և նապաստակ Լամպեի կողմից: Նրանք գողացել են իր ողջ հարստությունը և նա հիմա չգիտի, թե որտեղ այն փնտրի: Այսպես նա մեկը մյուսի հետևից հեքիաթներ է հորինում, իսկ բոլորը կախում են ականջները…
Հասկանալով, որ խոսքով անհնար է մրցել աղվեսի հետ, Իզեգրիմը մենամարտի է կանչում նրան: Բայց այստեղ էլ աղվեսն ավելի հնարամիտ է գտնվում: Նա յուղով է օծում իր մամինը մարտից առաջ և ավազ է լցնում գայլի աչքերին: Նա դժվարությամբ, բայց հաղթում է գայլին: Համոզվելով Ռայնեկեի իրավացիության մեջ, Նոբելը նշանակում է նրան երկրի կանցլեր և նրան է հանձնում պետական կնիքը:


Վոլֆգանգ Գյոթե | Ռայնեկե աղվեսը Վոլֆգանգ Գյոթե | Ռայնեկե աղվեսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 23, 2016 Rating: 5
Технологии Blogger.