Ռափայել Պատկանյանի | Փառասերը | համառոտ


«Փառասերը» վիպակի գլխավոր հերոսը Հարություն Ալթմազովն է՝ մի գեղեցիկ երիտասարդ, ով մեկնել է Պետերբուրգ՝ համալսարան ընդունվելու: Նրա ազգանունը փոխված է (Ալթմազյան): 

Նա փոքր հասակից լսել էր հոր խրատները հարստության հետևից գնալու մասին: Նրա Պետերբուրգ գալը բացի ուսում ստանալուց այլ նպատակ ևս հետապնդում էր. նա ուզում էր ամուսնանալ որևէ հարուստ աղջկա հետ:
Իր պրոֆեսորներից մեկի միջնորդությամբ Ալմազովը տեղավորվում է մի մեծահարուստ իշխանի տանը՝ նրա երեխաներին դասավանդելու: Ալթմազովը խուսափում է նշել իր ազգությունը, բայց իշխանուհին, որը կովկասցիներին չէր սիրում, իսկույն գլխի է ընկնում: Ալթմազովը իր գործը շատ լավ է կատարում:
Շուտով իշխանի աղջիկը՝ Եվդոքիան, սիրահարվում է Ալթմազովին: Վերջինս հորը գրած նամակում նկարագրում էր իշխանի հարստությունը և ասում, որ աղջիկը սիրահարված է իրեն, բայց իր զգացմունքների մասին ոչինչ չի գրում: Ալթմազովն ու Եվդոքիան նույնիսկ գաղտնի մատանիներ են փոխանակում:
Շուտով Եվդոքիայի երաժշտության ուսուցչին փոխարինելու է գալիս ազգությամբ հայ երիտասարդ Սուսաննան, ում առաջին իսկ օրվանից չի սիրում Ալթմազովը, մինչդեռ աղջիկը սիրահարվում է նրան: Սուսաննան որբ էր, նրան մեծացրել էր իր ուսուցչուհին:
Մի օր իշխանուհին կազմակերպում է պարահանդես, որի ժամանակ Ալթմազովի հետ ոչ ոք չի պարում, բացի Եվդոքիայից: Այդ պարահանդեսը Եվդոքիայի նշանադրությունն էր ուրիշի հետ: Սուսաննան այլևս չի գնում՝ Եվդոքիային դաս տալու: Եվդոքիան նամակ է ուղարկում Ալթմազովին և վերադարձնում մատանին, իշխանն էլ, գումար տալով, ազատում է նրան աշխատանքից:
Որոշ ժամանակ անց Ալթմազովն ամուսնանում է մի մեծահարուստ ծերունու եղբոր աղջկա հետ, ով ծերունու միակ ժառանգն էր: Բայց ծերունին ևս ամուսնանում է մի երիտասարդ կնոջ հետ, նրանք զավակի էին սպասում: Ալթմազովն ինքն իրեն խոստանում է, որ երբ երեխան ողջ և առողջ ծնվի, ինքնասպան կլինի: Իսկ Սուսաննան ծնողներից թողած հարստությունը ժառանգում է և ամուսնանում պարահանդեսի ժամանակ ծանոթացած գնդապետի հետ:

Նյութը տրամադրեց Թամարա Գասպարյանը


Ռափայել Պատկանյանի | Փառասերը | համառոտ Ռափայել Պատկանյանի | Փառասերը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 18, 2016 Rating: 5
Технологии Blogger.