Միքայել Նալբանյան | Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ | համառոտ


Միքայել Նալբանդյանը իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» նշանավոր աշխատության մեջ բարձրացնում է հետևյալ հարցերը։ Սոցիալական և ազգային շարժման հիմքը համարելով տնտեսական պրոբլեմը, Նալբանդյանը պահանջում է ամենից առաջ լուծել տնտեսական հարցը։ Տնտեսական հարցի լուծման համար նա առաջադրում է հողային հարցի լուծումը՝ հեղափոխական ճանապարհով։ Սուր քննադատության ենթարկելով 1861 թվականի փետրվարյան ռեֆորմը, նա գտնում է, որ վերևից եկած և ոչ մի ազատություն չի կարող տալ գյուղացուն հող և հաց։ Վերևից եկած ազատությունը նա նմանեցնում է առավոտյան ցողին, որը չի կարող սնել ծառի արմատը։ Նալբանդյանի կարծիքով տնտեսական խնդիրը «այն բազմակնճիռ գորդիասի կապը» կարելի է լուծել միայն հեղափոխության ճանապարհով։ Բնութագրելով հետռեֆորմյան Ռուսաստանի վիճակը, Նալբանդյանը գտնում է, որ բազմամիլիոն ճորտ գյուղացիության համար ստեղծված դրությունից դուրս գալու միակ ելքը կացնի ճանապարհն է։ Հետևելով ուղղակի պաշտպանում է այն միտքը, թե հասել է ժամանակը, երբ ստրուկը կացնով կվճռի գործը»։

Նալբանդյանը գտնում է, որ հողը պետք է պատկանի այն մշակող գյուղացուն և առհավետ օգտագործվի նրա կողմից առանց վաճառելու իրավունքի: Չկարողանալով տեսնել արդյունաբերական կապիտալիզմի զարգացման առաջադեմ նշանակությունը, Նալբանդյանը, ինչպես և Չերնիշևսկին, ձգտում է գյուղական համայնքի միջոցով հասնել սոցիալիզմին, իսկ այդպիսի համայնքի ամրապնդման առաջին նախապայմաններից մեկը նա համարում է գյուղացուն հողի հետ կապելու անհրաժեշտությունը։ Այստեղից էլ երկրագործությանը նախապատվություն տալու պահանջը։ Երկրագործությանը առաջնակարգ նշանակություն տալով, Նալբանդյանը հասկանում է այնպիսի երկրագործություն, երբ աշխատավոր ժողովուրդը տեր է դառնալու իր մշակած հողին ու նրանից ստացված արդյունքին։ Նալբանդյանը դեմոկրատական դիրքերից է քննում նաև հայ ժողովրդի ազգային հարցը, նա ձգտում է, որպեսզի հայ ժողովրդի ազգային ազատագրկան շարժումը դառնա հեղափոխական դեմոկրատական շարժման մասը: Նալբանդյանը ազգային հարցի հետ սերտորեն կապում էր մեծ պետությունների գաղութային քաղաքականության քննադատության հարցը, այն, որ Անգլիան, Ֆրանսիան և այլ պետություններ, քաղաքակրթություն տարածելու պատրվակով ստրկացնում  են թույլ ու անզեն ժողովուրդներին, կողոպտում, թալանում, շահագործում նրանց։ Գտնելով, որ ստրկության, աղքատության մեջ ազատություն չի կարող լինել, նա կոչ է անում հավատ չընծայել լիբերալների լոզունգներին։ Ֆրանսիական բուրժուական հեղափոխության խիստ քննադատությունը, որին հանդիպում ենք «Երկրագործության» մեջ, ըստ էության ուղղված էր հայ լիբերալիզմի դեմ, մասնավորապես արևմտահայ լիբերալիզմի, որի պարագլուխները՝ Գ. Օտյանը, Սերվիչինը, Ռուսինյանը, Հ. Վարդանյանը և ուրիշները, համախմբված «Բարեգործական» ընկերության շուրջը, պայքարում էին ռեֆորմների համար, փառաբանելով ֆրանսիական բուրժուազիայի կատարած հեղափոխությունը, որն իրականում, ինչպես Նաբանդյանն է ցույց տալիս, գյուղացուն թողեց նույն աղքատ և ստրկական վիճակում։
Նալբանդյանը փիլիսոփայությունը համարում է աշխատավոր ժողովրդի տնտեսական ու քաղաքական պայքարի կարևոր զենքերից մեկը։ Նրա կարծիքով փիլիսոփայության առարկան մարդն է, հասարակական կյանքը։ Այն փիլիսոփայությունը,- ասում է նա, որն անմիջապես չի հոսում մարդկային կյանքից, «իմաստակություն է ու խաբեություն»։ «Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակր և՛ առարկան», նյութն ու սկզբնայինը, հավերժականը, անկորնչելին։ Նալրանդյանի մոտ նկատելի են և դիալեկտիկայի մի շարք կարևորագույն դրույթներ, նա գտնում է, որ բնությունը, նյութը, հավերժ շարժման մեջ են: Բնությունը չունի հանգիստ, գտնվում է անդադար շարժողության մեջ, «կյանքն անդադար շարժողություն է, նյութերի անդադար փոխանակություն», ոչինչ չի կորչում բնության մեջ։ Նալբանդյանն այդ շարժումը չի ընդունում մեխանիկորեն։ Շարժման ընթացքում պրոգրեսը և ռեգրեսր, նորն ու հինը պայքարի մեջ են, որից հաղթող է դուրս դալիս նորը, առաջադիմականը «կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի՝ դեպի առաջ» զրում է նա,— և եզրակացնում, որ անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը հնի դեմ, իր դարն ապրած ամեն մի երևույթի դեմ:
«Երկրագործության» մեջ արծարծվող հարցերից մի քանիսը՝ սոցիալական հարցը, ազգության, բուրժուական հեղափոխության գնահատման, ինչպես և մատերիայի և հոգու փոխհարաբերության փիլիսոփայական հարցերը և այլ հարակից խնդիրներ լայնորեն քննարկվում են 1862—1872 թթ. տասնամյակում։
Մարդկային կյանքի երջանկությունը պետք է որոնել ոչ թե «օդի անչափելի բարձրության մեջ», այլ «երկրագնդի վրա»:


Միքայել Նալբանյան | Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ | համառոտ Միքայել Նալբանյան | Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 04, 2017 Rating: 5
Технологии Blogger.