Սիամանոթո | Դյուցազնորեն | համառոտ



Սիամանթոյի առաջին ժողավածուն է «Դյուցազնորենը», որի մեջ արդեն իսկ կան նրա ստեղծագործությանը բնորոշ գաղափարներն ու խորհրդանշանները: Գիրքն ունի հին հնդկական «Ռիգվեդա» սուրբ գրքից բնաբան. «Այսքա՜ն արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած…»: Այսինքն՝ կյանքը շարունակվում է, երբեք պետք չէ հուսահատվել և դյուցազնորեն պետք է պայքարել լավ օրվա համար, որը երկրի անկախությունն է և ժողովրդի ազատագրումն օտարի լծից:

Բովանդակությամբ, ներքին կապով ու շարունակականությամբ ամբողջ գիրքը շատ միասնական է, որի վերնագրերն իսկ վկայում են գործողությունների որոշակի ընթացք՝ «Հույսին Ճամփան», «Աստվածացումը», «Արշալույսները», «Ճակատամարտը», «Հաղթանակեն հետո», «Հանգրվանը և վաղորդայնը»: Այստեղ խորհրդանշաններ են և գլխատառով են գրվում այնպիսի գաղափարակիր բառեր, որպիսիք են Հույս, Ցավ, Տառապանք, Մահ, Երազ, Եղեռն, Դյուցազուններ, Նպատակ, Իդեալ, Սուրբ Հսկաներ, Առաքյալներ, Հառաջ, Մեռելներ, Արշալույս, Խենթություն, Փոթորիկ, Անմեղներ, Դրոշ, Հաղթանակ, Վրեժ, Ըմբոստանում, Անցյալ, Խռովք, Ոճիր, Ազատություն, Արյուն, Արդարություն, Զորություն, Լույս, Հող…
«Մարմարեղեն Հույսի» ռահվիրաները, այսինքն՝ ժողովրդի ազատագրության նվիրյալ հերոսները նրան ասում են.

Եթե կուզես Տառապանքը Դարերուն համար քանդակե,
Բայց մի մոռնար Անոր աչվըներուն ու բերանը ու հոգին տարփորեն
Ընդվզումի ստինքներուն կարկառելու…

«Դյուցազնորենը» խանդավառության գիրք է, որը կոչված էր պայքարի ու հաղթանակի հավատով տոգորելու հայորդիներին, նրանց, որոնց անունով էլ պիտի կոչվեին բանաստեղծի հաջորդ շարքերի վերնագրերը: Դյուցազնական շունչը բանաստեղծից փոխանցվում է նրանց՝ ում պատգամում և օրհնաբանում էր: Իրավացի էր Վարուժանը, որը Սիամանթոյին բնորոշում էր որպես «վրեժի մարտագոռ շեփորող և տառապանքի խելահեղ բանդագուշող»: Այս հատկանիշները բանաստեղծի խոսքի երկու նժարն են:

Տես նաև Դանիել Վարուժան Հարճը, Պետրոս Դուրյան Լճակ և Մկրտիչ Պեշիկթաշլյան Ստեղծագործությունը

Սիամանոթո | Դյուցազնորեն | համառոտ Սիամանոթո | Դյուցազնորեն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 04, 2017 Rating: 5
Технологии Blogger.