Ռիգվեդա՝ նշանակում է հիմների իմաստնություն: Այն բաղկացած է 1028 հիմնից: Ստեղծվել է Ք. ա. երկրորդ հազարամյակում: Հավաքված հիմները նվիրված են հնդկական աստվածություններին՝ Ինդրային, Ագնիին, Վարունային, Սոմային, Սուրյային և այլն: «Ռիգվեդայի» կրոնը բազմաստվածությունն է, սակայն այստեղ կան նաև միաստվածության ակնարկներ: Աստվածները մարդակերպ են և բաժանվում են 3 խմբի՝ երկնքի, մթնոլորտի և երկրի աստվածներ:
Աշխարհն ըստ «Ռիգվեդայի» առաջացել է շնորհիվ աստվածային զոհաբերության: Ինդրան ամենազուսպ աստվածությունն է, որը մարմնավորում է կայծակն ու ամպրոպը և որին նվիրված է 250 հիմն: Վրիթրայի հանդեպ տարած հաղթանակը թույլ է տալիս նրան ազատել փակված ջրերը, որոնք հանդես են գալիս կովերի պատկերով: Մյուս աստվածությունը՝ Վարունան, առնչվում երկնքի ջրերի հետ: Որպես բարոյական ուժ նա ղեկավարում է աշխարհի կարգն ու կանոնը: Նրան նվիրված է 12 հիմն:
Ագնիին, որ բառացիորեն նշանակում է կրակ, նվիրված է մոտ 200 հիմն: Նա աստվածներից ամենաերիտասարդն է: Բացվում է օրը և Ագնին իր կրակով կործանում է չար ոգիներին: Բանստեղծական հմայքով առանձնանում է Սոմա աստվածությունը: Սա խմիչքն է, որը վիթխարի ուժ է ներարկում աստվածներին: Սոման ամենից շատ կապված է Ինդրայի հետ: Սուրյան երկնքում փայլող արևն է, որը ձգտում է հասնել երկնքի գեղեցկուհուն՝ Ուշասին:
«Ռիգվեդայում» կան նաև վերացական աստվածներ՝ Խոսքը, Իմաստնությունը, Լռությունը…
Մոտ 20 հիմներ գրված են երկխոսության ձևով: Դրանց մեջ կարելի է նկատել դրամատիկ տարերքի սաղմեր։ Կան հիմներ, որոնք պարունակում են արժեքավոր պատմական տեղեկություններ։ «Ռիգվեդան» արժեքավոր է հնագույն դիցաբանության և Հնդկաստանում գրական ընթացքի վաղ փուլերի հետազոտման համար։ Տասնիններորդ դարի կեսին «Ռիգվեդայի» ուսումնասիրությունը նպաստել է համեմատական դիցաբանության զարգացմանը։ «Ռիգվեդան» հատկապես աղերսվում է իրանական «Ավեստայի» և հունական առասպելների հետ։
Ռիգվեդա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 28, 2015 Rating: