Հարուկի Մուրակամի | Զոմբին


Նրանք քայլում էին գերեզմանատան մոտով անցնող ճանապարհով: Մութ կեսգիշեր էր: Անգամ մառախուղ էր բարձրացել: Իհարկե, չէին ուզում այս ուշ ժամին անցնել այդ ճամփան: Բայց դեպքերը ստիպեցին: Միմյանց ձեռքերը ամուր բռնած` նրանք արագ առաջ էին անցնում:
- Ասես Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակում լինենք,- շշնջաց աղջիկը:
- Ահա, հիմա գերեզմանաքարը կշարժվի,- փռթկացրեց տղան:
Հենց այդ պահին լսվեց տարօրինակ ինչ-որ ձայ, կարծես մի ծանր բան շարժվեց: Նրանք կանգնեցին և նայեցին իրար դեմքի:
Տղան ծիծաղեց:
Հիմարություն: Վախենալու բան չկա: Ճյուղ կոտրվեց: Երևի, քամուց:
Բայց այդ գիշեր քամի չկար:
Աղջիկը կուլ տվեց թուքը և նայեց շուրջբոլորը: Վատ կանխազգացում ուներ:
Զոմբի կա: Բայց ոչինչ չէր երևում: Վերակենդանացած դիակների ոչ մի հետք: Նրանք անցան առաջ: Աղջկան թվաց, թե տղայի դեմքին գրվեց դաժան արտահայտություն:
Ինչո՞ւ ես այդքան անշնորհք քայլում,- հանկարծ հարցրեց նա:
Ե՞ս,—զարմացավ աղջիկը: Մի՞թե անշնորհք է:
Ահավոր:
Իրո՞ք:
Ոտքերդ նման են անիվի:
Աղջիկը շրթունքը կծեց: Գուցե, նա իրավացի է: Բայց դա չի նշանակում, որ պիտի դեմքին ծիծաղի:
Ոչինչ չասաց: Սիրում էր այդ տղային և նա էլ սիրում էր իրեն: Հաջորդ ամսին կամուսնանան: Ի՞նչ իմաստ ունի վիճելը նման փոքր բաների պատճառով:
Գուցե ոտքերը մի քիչ ծուռ են, հետո՞ ինչ:
Կյանքում առաջին անգամ եմ ծուռ ոտքերով կնոջ հանդիպում:
Հա՞,—տանջահար ժպիտով արտաբերեց աղջիկը:
Միգուցե հարբա՞ծ է: Բայց այսօր ընդհանրապես չի խմել:
Բացի դա, քո ականջին երեք խալ ունես: Պատկերացնո՞ւմ ես:
Ի՞նչ ես ասում: Ո՞ր ականջիս մեջ:
Աջ: Աջ ականջիդ երեք այլանդակ խալ կա:
Քեզ դուր չե՞ն գալիս խալերը:
Ատում եմ: Երկրի վրա չկա մարդ, ում դրանք դուր գան:
Աղջիկն ավելի ուժեղ կծեց շրթունքը:
Քո թևատակերից մեկ-մեկ հոտ է գալիս,— շարունակեց նա: – Դա ինձ արդեն վաղուց է նյարդայնացնում: Եթե ամռանը ծանոթանայինք, երևի չէինք հանդիպի:
Աղջիկը հոգոց հանեց: Հետո ետ քաշեց իր ձեռքը:
Քեզ չի՞ թվում, որ արդեն ավելորդություններ ես խոսում: Սա արդեն շատ եղավ: Դու երբեք քեզ
Վերնաշապիկիդ օձիքն էլ կեղտոտ է: Ու դու սա հագել ես: Ինչո՞ւ ես այդքան փնթի:
Բարկությունից աղջիկը ոչինչ չէր կարողանում ասել:
Չէ, դու լսիր: Քեզ ասելու շատ բան ունեմ: Ծուռ ոտքերը, քրտնող թևատակերը, կետոտ օձիքը և ականջի խալերը մի մասն են միայն: Ընդհանրապես, ինչո՞ւ ես քեզ չսազող օղեր կրում: Անբարոյականի տեսք ունես: Բայց չէ, նույնիսկ դրանք ավելի համեստ օղեր են կրում: Մնում էր քթիդ փիրսինգ անես: Գիտես, կսազի կզակիդ: Հա, կզակի մասին: Մորդ մոտ ոնց որ խոզի կզակ լինի: Համ էլ խռխռում է խոզի պես: Մի 20 տարուց դու էլ այդպիսին կդառնաս: Երկուսդ էլ շատ եք լափում: Ճպճպացնելով: Խոզերի նման: Հայրդ ընդհանրապես ահավոր է: Նույնիսկ մարդավարի գրել չգիտի: Վերջերս ծնողներիս նամակ էր ուղարկել, մերոնք ծիծաղից մեռան: Երևի տարրական դպրոցն էլ չի ավարտել, չէ՞: Ինչ ահավոր ընտանիք եք Կեղտից եք դուրս եկել: Բոլորիդ պետք է բենզինով վառել: Ճարպոտ եք, լավ կվառվեք:
Եթե այդքան դուրդ չեմ գալիս, ինչո՞ւ ես ինձ ամուսնության առաջարկ արել:
Ոչինչ չպատասխանեց:
Հետո գոռաց.
- Խոզ:
Մի բան էլ, այն, ինչ-որ ունես ոտքերիդ արանքում, ահավոր է: Ես համակերպվել եմ և գործս խելոք անում եմ, բայց ոնց որ էժանագին ձգած ռեզին լինի: Այդպիսի բան ունենայի, կմեռնեի ամոթից: Ու կարևոր չէ, թե ինչ մահով: Ուղղակի կսատկեի, քանի որ դրանով ապրելը խայտառակություն է:
Աղջիկը հուսահատված նայեց նրան:
Ինչպես ես համարձակվում
Այդ պահին տղանդ բռնեց գլուխը: Դեմքը ցավից ծամածռվեց և նա սկսեց եղունգներով քերել այտոսկրերի մաշկը:
Ինչ ցավոտ է,- ասաց նա: - Գլուխս պայթում է:
Ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց աղջիկը:
Կարգի՞ն: Էլ չեմ դիմանում: Մաշկս պոկվում է, վառվում:
Աղջիկը դիպավ նրա դեմքին: Տաք էր, կարծես կրակով վառվելիս լիներ: Աղջիկը փորձեց տրորել այստոսկրերը, բայց մաշկը սկսեց թափվել: Երևաց կարմիր հարթ միսը: Աղջիկը հետ ցատկեց:
Տղան կանգնեց, քմծիծաղ տվեց և սկսեց պոկել մաշկը: Աչքի խնձորակները կախ ընկան: Քիթը վերածվեց 2 մութ փոսի: Չքացան շրթունքերը, երևացին ատամները:
Այսքան ժամանակ քեզ հետ էի, որ ուտեմ խոզի մսի նմանվող միսդ: Քեզ թվում է, քեզ հետ շփվել կարելի է ուրիշ բանի համա՞ր: Նույնիսկ դա՞ չես հասկանում: Դեբի՞լ ես, ինչ է: Դեբիլ, դեբիլ, հահահա
Մսակտորը վազեց նրա հետևից: Աղջիկը վազում էր ամբողջ ուժով: Բայց փախչել մսակտորից չկարողացավ: Գերեզմանատան կողքին նա բռնեց նրա վերնաշապիկի օձիքը:
Աղջիկը ճչաց
Նրան տղամարդ էր գրկել:
Կոկորդը չորացել էր:
Տղան ժպտալով նայում էր նրան:
Ի՞նչ պատահեց: Վատ երա՞զ տեսար:
Աղջիկը բարձրացավ մահճակալից, զննեց շրջակայքը: Նրանք լճակի մոտ գտնվող հյուրանոցում էին: Աղջիկը թափահարեց գլուխը:
Ես գոռո՞ւմ էի:
Հա, – ծիծաղելով պատասխանեց նա: - Զարհուրելի ճիչ էր: Երևի բոլորը լսել են ու մտածել, որ այսստեղ սպանություն է կատարվում:
Կներես,- ասաց աղջիկը:
Ոչինչ, վատ երա՞զ էր:
Չես էլ պատկերացնում, թե ինչքան:
Կպատմե՞ս:
Չեմ ուզում,- հակառակեց աղջիկը:
Բայց լավ կլինի, որ պատմես: Դողդ կանցնի:
Հիմա չէ: Հետո կպատմեմ:
Որոշ ժամանակ նրանք լռում էին: Աղջիկը հենել էր գլուխը տղայի մերկ կրծքին: Հեռվում լսվում էր գորտերի կռկռոցը: Կրծքի տակից տղայի սիրտը զարկում էր դանդաղ և համաչափ:
Լսիր, մի բան եմ ուզում քեզ հարցնել,- հիշելով` ասաց աղջիկը:
Ինչի՞ մասին:
Իմ ականջին խալեր կա՞ն:
Խալե՞ր: Այն երեք զզվելի խալի մասի՞ն ես հարցնում:
Աղջիկը փակեց աչքերը:
Ամեն ինչ շարունակվում էր:

Տես նաև Ակուտագավա Րյունոսկե Պատմվածքներ
Հարուկի Մուրակամի | Զոմբին Հարուկի Մուրակամի | Զոմբին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 30, 2017 Rating: 5
Технологии Blogger.