Գրքի տոն Արցախում


Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Իրադարձության շրջանակում նախատեսվում է կազմակերպել գրքի արժևորմանը նվիրված քննարկում, հանդիպում համալսարանի ուսանողների հետ:
Տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբ կներկայացվեն մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր ՋոնսոնիՔեն Բլանչարդի և այլ հեղինակների գործեր: Գրքեր կներկայացվեն տարիքային տարբեր խմբերի համար:
Գրքի տոն Արցախում Գրքի տոն Արցախում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 14, 2018 Rating: 5
Технологии Blogger.