Իլֆ և Պետրով | Տասներկու աթոռ | համառոտ


«Տասներկու աթոռ» դասական երգիծական վեպի, որի համահեղինակներն են օդեսացի խորհրդային գրողներ Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը:
Վեպը գրվել է 1928 թվականին: Վեպը պատմում է տասներկու աթոռներից մեկի մեջ պահված զարդեր փնտրողների արկածները: Հերոսներ արկածախնդիրները երկուսն են: Առաջինը՝ բախտախնդիր Օստապ Բենդերն է, որը համարում է իրեն «մեծ կոմբինատոր»: Նա գլխավոր հերոսն է նաև Իլֆի և Պետրովի երկրորդ վեպի, որը կոչվում է՝ «Ոսկե հորթը»: Երկրորդ հերոսն է Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը, նախկին ազնվական:
1927 թվականին Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը աշխատում է ԶԱԳՍ-ում որպես գործակալ: Նրա մահացող զոքանչը մահվան մահճում գտնվելիս տեղեկացնում է, որ իրենց ընտանեկան զարդերը բոլշևիկներից թաքցնելու համար պահել են իրենց հյուրասենյակի տասներկու աթոռներից մեկի պաստառի տակ: Սակայն այդ աթոռները մյուս անձնական ունեցվածքի հետ միասին, կոմունիստներն առգրավել են կարմիրների հեղափոխությունից հետո:
Վորոբյանինովը որևոշում է գտնել այդ գանձերը և դրանց որոնման համար մեկնում է Ստարգորոդ, որտեղ հանդիպում է Օստապ Բենդերին, ով խորամանկությամբ իմանում է նրա քաղաք գալու պատճառի մասին և պարգևավճարի դիմաց դառնում է նրա գործընկերն ու որոշում օգնել նրան:
Զուգահեռաբար տասներկու աթոռների որոնման գործին է լծվում եկեղեցականը՝ հայր Ֆյոդորը, որը Վորոբյանինովի զոքանչին թողություն տալու ընթացքում լսում է նրա վերջին խոսքերը հարստության մասին:
Բենդերը և վորոբյանինովը գտնում են աթոռները, որոնք պետք է վաճառվեն Մոսկվայի աճուրդում: Սակայն դրանք գնել չի հաջողվում, քանի որ աթոռների հավաքածուն վաճառվում է հատ-հատ: Աթոռների որոնման համար թափառելով ամբողջ Ռուսաստանով, նրանք մի շարք զավեշտալի արկածներ են ունենում, այդ թվում՝ ապրում են ուսանողական հանրակացարանում, աշխատում նավի վրա՝ պաստառներ փակցնելով, որով կհասնեն ափ, մոլորեցնում են գյուղի շախմատային ակումբի միջազգային մրցույթի մասնակիցներին, հետիոտն անցնում են Վրաստանի լեռները:
Վորոբյանինովի զոքանչի գանձերը որոնող  հայր Ֆեոդորը գնելով սխալ աթոռներ և ոչինչ գտնելով դրանց մեջ, խելագարվում է:
Վերջին աթոռը թանգարանից գողանալուց առաջ Վորոբյանինովը ածելիով հարվածում է Բենդերի կոկորդին, որպեսզի միայնակ տիրանա գանձին: Սակայն նա ոչինչ չի գտնում այդ աթոռի մեջ, որովհետև գանձերը վաղուց գտնվել և հանձնվել են պետությանը: 

Տես նաև Իլֆ և Պետրով Ոսկե Հորթը
Իլֆ և Պետրով | Տասներկու աթոռ | համառոտ Իլֆ և Պետրով | Տասներկու աթոռ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 03, 2018 Rating: 5
Технологии Blogger.