
«Ոսկե հորթը» Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով հեղինակային զույգի գրած երկրորդ վեպն է, որը ավարտի է հասցվել 1931 թվականին։ Սյուժետային հիմնական գիծը շարունակում է պատմել «Տասներկու աթոռի» գլխավոր հերոս Օստապ Բենդերի արկածներ մասին: Արբատով քաղաքում ծանոթանալով թափառական Շուռա Բալագանովի հետ, Բենդերը նրանից իմանում է, որ Չեռնոմորսկում ապրում է ընդհատակյա միլիոնատեր և որոշում է շանտաժի միջոցով կորզել նրանից կես միլիոն։ Նպատակը՝ մեկնել Ռիո-դե-Ժանեյրո, որտեղ «բոլորը սպիպտակ շալվար են կրում»:
Բենդերի-Շուռա բալագանով զույգին են միանում նաև մուրացկան Պանիկոֆսկին և վարորդ Կոզլևիչը:
Ընդհատակյա միլիանոտեր Իվան Իվանիչ Կորեյկոյի վրա կոմպրոմատ հավեքելուց հետո Բենդերը որոշում է, որ իր «պաշտպանյալից» կպահանջի ոչ ավել ոչ պակաս՝ մեկ միլիոն ռուբլի: Սակայն Կորեյկոյին հաջողվում է ծլկել: Հիասթափված ընկերները լքում են Բենդերին: Պանիկոֆսկին մահանում է: Բենդերը շարունակում է փնտրտուքը միայնակ և կարողանում է գտնել Կորեյկոյին միջինասիական ավանում:
Ստանալով միլիոնը Բենդերը փորձում է միլիոնատիրոջ կյանք վարել, գտնել ընկերներին՝ Շուռային և Կոզլեվիչին: Նաև Զոսյա Սինիցկայային, որին գտնվելով փողավազքի մեջ, ստիպված էր թողնել: Սակայն Շուռային ձերբակալում է միլիցիան, Կոզլեվիչը զբաղված է իր մեքենայով, իսկ Սինիցկայան հասցրել է ամուսնանալ:
Բենդերը որոշում է լքել Սովետական Միությունը և անցնել Ռումինիայի սահմանը, նախապես վերածելով իր դրամը թանկարժեք իրերի, որոնք թաքցնում է մուշտակի տակ: Սահմանին նրան թալանում են ռումինացի սահմանապահները և նա որոշում է դառնալ տնային կառավարիչ:
Վեպը տպագրվել է «30 օր» ամսագրում: 1931 թվականի մայիսին «Ոսկե հորթը» տպագրվել է փարիզյան «Սատիրիկոն» ամսագրում։ Առաջին առանձին հրատարակչությունը եղել է 1932 թվականին ԱՄՆ-ում, անգլերեն լեզվով։ Ռուսերեն առաջին հրատարակչությունը եղել է 1933 թվականին։
Տես նաև Իլֆ և Պետրով Տասներկու աթոռ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Իլֆ և Պետրով | Ոսկե հորթը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 05, 2018 Rating:
