Մարկուս Ավրելիուս Անտոնինուս | Խորհրդածություններ


Մարկուս Ավրելիուս Անտոնինուս - Խորհրդածություններ/ Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի.- Եր.: «Զանգակ» հրատ., 2018.- 248 էջ + 8 էջ ներդիր:

Մարկուս Ավրելիուսը, որը Հռոմի գահակալ է եղել մ.թ. 161-180 թթ., հայտնի է ոչ միայն իբրև արդար, իմաստուն ու հաջողակ միապետ, այլև իր «փիլիսոփա»՝ կայսրերի համար արտասովոր տիտղոսով: Նրա «Խորհրդածություններ» (կամ «Ինքն իրեն/ Ինքն իր համար») պայմանական վերնագրով երկը, Սենեկայի (մ.թ. I դ.) ու Էպիկտետոսի (մ.թ. I-II դդ.) գրվածքների հետ, համարվում է ստոիկյան փիլիսոփայության կարևորագույն աղբյուր: Այն բացառիկ է մի քանի առումով: Հեղինակը երկը հասցեագրել է ինքն իրեն, ինչը զուգահեռ չունի անտիկ գրականության մեջ: Հեղինակը Հռոմի կայսրն է, բայց փիլիսոփայական գործ է գրել, այն էլ՝ ոչ թե լատիներեն, այլ հունարեն (որը փիլիսոփայության ուսուցման լեզուն էր): Հողինակը, թվում է, մտադրություն չի ունեցել այն հրապարակելու: երկը չի պարունակում ստոիկյան ուսմունքի համակարգված շարադրանք, այլ գրված է օրագրի կամ անձնական գրառումների ձևով: Այն լի է թևավոր խոսքերով, սեղմ ու դիպուկ սահմանումներով, հետաքրքիր մտորումներով, հիշեցումներով ու հորդորներով: Եվ թեպետ դրանք հասցեագրված են իր իսկ հոգուն՝ նրա ինքնատիրապետման ու ինքնակատարելագործման նպատակով, բայց գիրքն այնպիսի խոր ու համամարդկային բովանդակություն ունի, որ, 1559 թ. առաջին տպագրությունից ի վեր, համարվում է հունահռոմեական գրական մեծագույն կոթողներից մեկը: Այն անթիվ-անհամար անգամ հրատարակվել է ու թարգմանվել տարբեր լեզուներով՝ նշանակալի ազդեցություն գործելով հայտնի հասարակական, քաղաքական գործիչների և մտավորականների վրա: Սույն գիրքն ընդգրկում է «Խորհրդածություններ»-ի հայերեն առաջին բնագրային և ամբողջական թարգմանությունը՝ առաջաբանով ու մանրամասն ծանոթագրություններով:
Մարկուս Ավրելիուս Անտոնինուս | Խորհրդածություններ Մարկուս Ավրելիուս Անտոնինուս | Խորհրդածություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 16, 2019 Rating: 5
Технологии Blogger.