Պարույր Սևակ | Թե ինձ համար


Թե ինձ համար ինչ է պահված`
Ինքս էլ կարգին չգիտեմ...
Հազար գետից թռել-անցել,
Կանգ եմ առել մեկի դեմ,
Կանգ եմ առել, չեմ հասկանում.
Թրջվելո՞ւց եմ սարսափում,
Թե՞ ինձ ոչինչ չի գրավում
Ու չի ձգում այն ափում:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ 

Պարույր Սևակ | Թե ինձ համար Պարույր Սևակ | Թե ինձ համար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 13, 2019 Rating: 5
Технологии Blogger.