
Ես պառկեցի գոնդոլում,- և սահեց նա կողքով նավերի՛ այն,
Ծանր նստած են որոնք Մեծ ջրանցքի ջրերում:
Շատ ապրանքներ կգտնես նրանց մեջ, որ մեզ միշտ պետքական են`
Հաց, պտուղներ և գինի, չոր, եղեգնյա վառելիք:
Մենք սահեցինք անշշուկ: - Եվ հանկարծ դափնենու մի չար ճյուղքը
Դեմքս չանգռեց: - Ասացի.- “Դա՛փնե, խփո՞ւմ ես դու ինձ.
Ես հատուցում եմ ուզում”:- Բայց նիմփը, խնդուն, շշնջաց ինձ.
“Ծանր չե՛ն մեղանչում պոետները: Թեթև՛ է ձեր տուրքը: - Ողջո՜ւյն”
Թարգմանությունը՝ Եղիշե Չարենց
Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Վենետիկյան Էպիգրամներից
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 13, 2019 Rating:
