Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Արտասովոր եղջերուն


Ասենք, ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել։
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը։
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ։ Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու։
Իսկ մոտս՝ ոչ մի գնդակ։
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է։
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և հրացանս բալի կորիզով լցրի։ Այո՛, այո՛, մի ծիծաղեք։ Հրացանս լցրի սովորական կորիզով։
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց։ Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց։ Մի վայրկյանում նա անհայտացավ թավ անտառում։
Ես շատ ափսոսեցի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռքիցս բաց թողի։
Մի տարի հետո նորից որսի էի գնացել։ Իհարկե այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի։
Ինչպես զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ գլխին մի մեծ ծառ։
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը աճել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա։
Այս անգամ գնդակի պակասություն չունեի։ Նշան բռնեցի, կրակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ։
Այդպիսով, մի զարկով միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով։
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ կյանքումս չեմ կերել։

 Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Արտասովոր եղջերուն Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Արտասովոր եղջերուն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 29, 2020 Rating: 5
Технологии Blogger.