Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կես ձին


Պատերազմում, իհարկե, աչքի ընկա իմ քաջությամբ և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ էի գնում։
Մի անգամ, թուրքերի հետ կատաղի կռիվ մղելուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը։ Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քշելով բոլոր թուրքերին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու։ Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում ծարավը հագեցնել։ Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում։ Սա ի՞նչ հրաշք է։ Ես ապշեցի։ Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի։
Ետ նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ։
Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է, և ջուրը, որ խմում է, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորում չի մնում։ Այդ պատճառով ետևից մի մեծ լիճ էր գոյացել։ Ես ապշեցի ի՜նչ տարօրինակ բան է։
Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց։
Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, թուրքերը հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են, և ձիուս կեսը կտրվել էր։ Կարծես կես են արել։ Ետևի մասը միառժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել թուրքերին, հետո վազել մոտիկ դաշտը։
Նա այնտեղ արածում է,– հայտնեց զինվորս։
Արածո՞ւմ է։ Չի՛ կարող պատահել։
Ինքներդ տեսեք։
Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը։ Այնտեղ իսկապես տեսա ձիուս երկրորդ կեսը։ Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր։
Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ։
Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին, և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա։
Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կես ձին Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Կես ձին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 08, 2020 Rating: 5
Технологии Blogger.