Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Պատժված ագահությունը


 Այդպիսի դժվարությամբ ձեռք բերած փորձը մարդուն խելոքացնում է։

Դեպի լուսինը ճանապարհորդություն կատարելուց հետո ես մեղուներին արջերից ազատելու համար ավելի հարմար միջոց գտա։
Սայլի լծափայտին մեղր քսեցի և մոտը թաքնվեցի։
Հենց որ մթնեց, սայլին մոտեցավ մի հսկա արջ և սկսեց ագահաբար լծափայտին քսած մեղրը լիզել։ Բկլիկը չնկատեց, որ լծափայտը մտավ կոկորդը, հետո ստամոքսը և, վերջիվերջո, հետևից դուրս եկավ։
Հենց դրան էլ սպասում էի։
Ես վազեցի սայլի մոտ և լծափայտին, արջի հետևից, մի հաստ ու երկար մեխ խփեցի։ Արջը անց էր կացված լծափայտի վրա, էլ այս ու այն կողմ դառնալ չէր կարող։ Այդ դրության մեջ նրան թողեցի մինչև առավոտ։
Առավոտյան այս մասին ինքը թուրքական սուլթանն իմացավ ու եկավ զարմանալի խորամանկությամբ բռնած արջը տեսնելու։ Նա երկար նայեց և թուլանալու չափ ծիծաղեց։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Պատժված ագահությունը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Պատժված ագահությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 13, 2020 Rating: 5
Технологии Blogger.