Չարլզ Դիքենս | Դոմբի և որդի | համառոտ


Գործողությունը տեղի է ունենում 19-րդ դարի կեսերին: Մի երեկո միսթր Դոմբիի կյանքում կատարվում է սպասված մեծ իրադարձությունը: Նա որդի է ունենում: Այժմ նրա ֆիրման, որի կառավարումը նրա կյանքի իմաստն է, իրավամբ կկարողանա կոչվել «Դոմբի և որդի»: Չէ՞ որ մինչ այդ միսթր Դոմբին ուներ միայն դուստր:  Շնորհավորանքներ է ընդունում իր քրոջից՝ միսիս Չիկից և նրա ընկերուհուց՝ միսս Թոքսից: Սակայն գալիս է նաև դժբախտությունը: Ծննդաբերությունից հետո մահանում է միսիս Դոմբին: Հրավիրում են ստնտու Փոլլի Թուդլին: Վերջինս կարեկցում է միսթր Դոմբիին, ընկերանում է աղախին Սյուզեն Նիպերի հետ և համոզում է միսթր Դոմբիին, որ մանկանը օգտակար է շատ ժամանակ անցկացնել քրոջ հետ: Այդ ժամանակ նավի վարպետ Սոլոմոն Ջիլսը իր ընկեր՝ նավապետ Քաթլի հետ նշում է իր ազգականի՝ Ուոլթեր Ջիլսի նոր աշխատանքը «Դոմբի և որդի» ֆիրմայում: Կատակում են, որ կգա ժամանակ, և նա կամուսնանա տիրոջ դստեր հետ:
Փոլ Դոմբիի կնունքից հետո հայրը որոշում է որպես շնորհակալության նշան լավ կրթություն տալ Փոլլի Թուդլի ավագ որդուն՝ Ռոբին: Թուդլը այս լուրից հետո սկսում է կարոտել իր տունը և Սյուզենի ու Դոմբիի դստեր՝ Ֆլորենսի հետ զբոսանքի ժամանակ, չնայած միսթր Դոմբիի արգելքին, այցելում է իր տունը աղքատ թաղամասում: Ետ վերադառնալիս մի պառավ խաբեությամբ հանում է հետ մնացած Ֆլորենսի հագուստը: Աղջկան հանդիպում և տուն է վերադարձնում Ուոլտեր Գեյը: Միսթր Դոմբին հեռացնում է Փոլլի Թուդլին:
Փոլ Դոմբին տկար երեխա է: Նրան ու Ֆլորենսին, առանց որի տղան չի կարող ապրել, ուղարկում են Բրայտոնի ծովափնյա առողջարանը: Հայրը, միսիս Չիկը և միսս Թոքսը այցելում են նրանց շաբաթը մեկ անգամ: Միսս Թոքսին նկատում է մայոր Բերգսթոքը, որը շտապում է ծանոթություն հաստատել միսթր Դոմբիի հետ: Նրանք արագ մտերմանում են:
Դառնալով վեց տարեկան՝ Փոլն ընդունվում է Բրայտոնի դպրոց՝ դոկտոր Բլիմբերի դպրոցը: Ֆլորենսը մնում է առողջարանում, որպեսզի եղբայրը կարողանա տեսնել քրոջը կիրակի օրերին: Քանի որ Բլիմբերը սովորություն ուներ ծանրաբեռնել աշակերտներին, Փոլը մեծանում է տարօրինակ և հիվանդոտ: Նա ընկերություն է անում միայն մի աշակերտի հետ: Դա իրենից տաս տարով ավագ և շատ տարօրինակ պահվածքով Թուտսն է: Սա անգամ որոշ իմաստով դարձել է տկարամիտ:
Բարբադոսում Դոմբիի ֆիրմայի գործակալը մահանում է, և Դոմբին Բարբադոս է ուղարկում Ուոլտեր Գեյին: Այդ նորությունը Ուլտերի համար համընկնում է մեկ ուրիշ նորության հետ: Ուոլտերը միշտ զարմանում էր, թե ինչու բարձր պաշտոն զբաղեցնող Ջեյմս Քարքերի եղբայր Ջոնը զբաղեցնում է շատ ցածր տեղ: Պարզվում է, սա ժամանակին թալանել է ֆիրման և հիմա քավում է մեղքը:
Արձակուրից քիչ առաջ Փոլն այնքան է տկարանում, որ նրան ազատում են դասերից: Նա միայնակ քայլում է տանը և շատ է ուզում, որ իրեն բոլորը սիրեն: Նրան տանում են տուն, որտեղ նա օրեցօր ավելի ու ավելի է վատանում:
Ֆլորենսը շատ ծանր է տանում նրա մահը: Նա չունի ոչ ոքի, բացի Սյուզենից և Թուտսից, որը երբեմն այցելում է նրան: Հայրն անտարբեր է: Փոլի մահը ճնշել է նրան: Ֆլորենսը ստիպված է հրաժեշտ տալ մեկնող Ուոլտերին: Պայմանավորվում են իրար քույր և եղբայր կոչել:
Նավապետ Քատլը գալիս է Ջեյմս Քարքերի մոտ, որպեսզի իմանա Ուոլտերի հեռանկարների մասին: Քարքերը նավապետից իմանում է Ֆլորենսի և Ուոլտերի մտերմության մասին և այնքան է հետաքրքրվում դրանով, որ միսթր Ջիլսի տուն է տեղավորում իր լրտեսին: Դա ճանապարհից շեղված Ռոբ Թուդլն է:
Միսթր Ջիլսին, ինչպես նաև Քատլին և Ֆլորենսին անհանգստացնում է, որ Ուոլտերի նավի մասին ոչ մի լուր չկա: Վերջապես վարպետը մեկնում է անհայտ ուղղությամբ՝ թողնելով իր խանութի բանալիները նավապետ Քատլին:
Դոմբին ցրվելու համար մեկնում է Դեմմինգթոն իր ծանոթ մայոր Բերգսթոքի հետ: Այնտեղ մայորը հանդիպում է իր ծանոթ միսիս Սկյութոնի դստեր՝ Էդիթ Գրեյնջերին:
Ջեյմս Քարքերը նույնպես ուղևորվում է Դեմմինգթոն իր տնօրենի մոտ: Միսթր Դոմբին ներկայացնում է Քարքերին իր նոր ծանոթներին: Շուտով միսթր Դոմբին առաջարկություն է անում Էդիթին, և սա անտարբեր համաձայնություն է տալիս: Անտարբերությունը կորչում է, երբ Էդիթը ծանոթանում է Ֆլորենսի հետ: Նրանք ջերմորեն մտերմանում են:
Երբ միսիս Չիկը հայտնում է միսիս Թոքսին եղբոր գալիք ամուսնության մասին, վերջինս ուշաթափ է լինում: Իմանալով, որ իր ընկերոհին չիրականացած նախագծեր ուներ Դոմբիի առնչությամբ, միսիս Չիկը խզում է նրա հետ կապը: Իսկ քանի որ մայոր Բերգսթոկը վաղուց արդեն լարում է Դոմբիին միսս Թոքսի դեմ, վերջինս հեռացվում է Դոմբիների տանից:
Էդիթ Գրեյնջերը դառնում է միսիս Դոմբի:
Մի օր Թուտսի հերթական այցից հետո Սյուզենը խնդրում է նրան այցելել վարպետի խանութը և միսթր Ջիլսին հարցնել թերթում լույս տեսած հոդվածի մասին, որն ինքը ողջ օրը թաքցրել է Ֆլորենսից: Հոդվածում հաղորդվում է, որ նավը, որով մեկնել էր Ուոլտերը, խորտակվել է: Ջիլսի մոտ գտնում են Քատլին, որը չի կասկածում հոդվածի հաղորդմանը և սգում է Ուոլտերի մահը:
Սգում է նաև Ջոն Քարքերը: Նա շատ աղքատ է, բայց նրա քույր Հերիեթը նախընտրում է ապրել Ջեյմս Քարքերի հարուստ տանը: Մի օր Հերիեթն օգնում է տան կողքով անցնող չքավոր մի կնոջ՝ Էլիս Մարվուդին: Այդ կինը եղել է կալանավայրում, իսկ նրա անկման համար մեղավոր է Ջեյմս Քարքերը: Իմանալով, որ իրեն օգնում է Ջեյմսի քույրը, կինը նզովում է Հերիեթին:
Միսթր և միսիս Դոմբիները տուն են վերադառնում ճամփորդությունից: Էդիթը սառն ու անտարբեր է բոլորի հանդեպ, բացի Ֆլորենսից: Միսթր Դոմբին նկատում է դա և շատ դժգոհ է: Այդ ընթացքում Ջեյմս Քարքերը հանդիպում է պահանջում Էդիթի հետ՝ սպառնալով, որ կպատմի Դոմբիին Ֆլորենսի և Ուոլտերի ընկերության մասին և Դոմբին ավելի կհեռանա իր աղջկանից: Այսպես նա իշխանություն է հաստատում Էդիթի վրա: Դոմբին փորձում է ենթարկել Էդիթին իր կամքին: Սակայն իր ամբարտավանության պատճառով չի տեսնում կնոջն ընդառաջ ինքնուրույն քայլ անելու ոչ մի հնարավորություն: Ստորացնելու համար վերջինիս՝ ասում է, որ հրաժարվում է գործ ունենալ Էդիթի հետ առանց միջնորդի՝ Քարքերի:
Էլենի մայրը՝ միսիս Սքյութենը, ծանր հիվանդ է և Էդիթի ու Ֆլորենսի հետ մեկնում է Բրայթոն, որտեղ շուտով մահանում է: Թուտսը, որը Բրայթոն է գալիս Գլորենսի ետևից, սեր է խոստովանում նրան, սակայն ֆլորենսը ի դեմս նրա տեսնում է միայն ընկերոջ: Նրա երկրորդ ընկերը՝ Սյուզենը, ի վիճակի չէ տեսնել տիրոջ անուշադիր վերաբերմունքը դստեր հանդեպ: Փորձում է բացել նրա աչքերը: Դոմբին հեռացնում է նրան:
Դոմբիի և իր կնոջ միջև վիհն աճում է: Էդիթը առաջարկում է բաժանություն, սակայն Դոմբին հրաժարվում է: Էդիթը փախչում է Քարքերի հետ: Ֆլորենսը փորձում է մխիթարել հորը, բայց սա կասկածում է, որ աղջիկն ամեն բան գիտեր և հարվածում է նրան: Ֆլորենսը փախչում է վարպետի և նավապետ Քատլի մոտ:
Շուտով այդտեղ է վերադառնում Ուոլտերը: Չի խորտակվել: Նրան հաջողվել է փրկվել և վերադառնալ: Երիտասարդները պատրաստվում են ամուսնանալ: Սոլոմոն Ջիլսը նույնպես վերադառնում է: Եվ ճիշտ ժամանակին: Հարսանիքից հետո Ուոլտերը և Ֆլորենսը մեկնում են նավով: Այդ ընթացքում Էլիս Մարվուդը, ցանկանալով վրեժխնդիր լինել Քարքերից, իմանում է Ռոբ Թուդլից, թե որտեղ են մեկնում Քարքերը և Էդիթը: Հայտնում է այդ մասին Դոմբիին: Նրան տանջում է խիղճը: Խնդրում է Հերիեթին զգուշացնել եղբորը: Այն պահին, երբ Էդիթը հայտարարում է Քարքերին, որ միայն ամուսնու հանդեպ ատելությունից է միացել նրա հետ, իսկ իրականում նրան ավելի է ատում, դռան ետևից լսվում է Դոմբիի ձայնը: Էդիթը հեռանում է ետին դռնով և թողնում տղամարդկանց: Սակայն Քարքերին հաջողվում է փախչել: Նա թաքնվում է մոտակա խուլ գյուղում, իսկ ավելի ուշ տեսնելով իր ետևից եկող Դոմբիին՝ փախչելիս ընկնում է գնացքի տակ:
Չնայած Հերիեթի հոգատարությանը՝ Էլիսը շուտով մահանում է: Եղբոր՝ Ջոն Քարքերի հետ նա դառնում է ժառանգության տեր և անգամ օգնում է սնանկացող Դոմբիին վերականգնել ձեռնարկությունը:
Դոմբին ճնշված է: Բոլորից լքված՝ մնալով միայն Փոլլի Թուդլի և միս Թոքսի հետ նա հասկանում է, որ այսքան տարիներ նրա կողքին էր սիրող դուստրը, որին նա չի նկատել: Ինքնասպան լինելու ցանկություն ունի: Վերջին պահին հայտնվում է Ֆլորենսը և կանխում հոր ինքնասպանությունը: 
Դոմբիի ծերությունը ջերմացնում է Ֆլորենսի սերն ու ուշադրությունը: Նրանց այցելում են նավապետ Քատլը, Թոքսը և ամուսնացած Թուտսն ու Սյուզենը: Նա կարողանում է իր չիրագործված սերը նվիրել թոռներին՝ Փոլին և Ֆլորենսին:


Չարլզ Դիքենս | Դոմբի և որդի | համառոտ Չարլզ Դիքենս | Դոմբի և որդի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 17, 2015 Rating: 5
Технологии Blogger.